Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
Ավելի լավ կլինի գնաս եկեղեցի, ու ամենակարևորը, մի կենտրոնացի էդ երազների վրա ջանա: Ինչպես ասում են ` աղջկա երազը ասնավանի չի լուրջ մի ընդունի ու անցի, ու կնկատես, որ էլ նման երազներ չես տեսնում: Ժամանակին ես էլ էի սարսափելի երազներ տեսնում, որտեղ չէի կարողանում նույնիսկ գոռալ, իսկ երբ արթնանում էի, նույն բանն էր, չէի կարողանում խոսել կամ շարժվել, ու շնչահեղձ էի լինում: Դա երազի ազդեցություննէր, ուղղակի շատ վախեցած էի լինում: Հետաքրքիր ա, բայց կնքվելուց հետո էս չեմ տեսնում: Իսկ եթե տատական մեթոդների ես հավատում, փոքր ժամանակ մեր բարեկամի տանը մի անգամ մնացի, վախենում էի քնել, բարձիս տակ մկրատ թե դանակ էին դրել, լավ չեմ հիշում:
Ախր դու մոռացել ես, որ ես եկեղեցի չեմ գնում: Մի անգամ փոքր ժամանակ գիշերն արթնացա, գտա բարձի տակի մկրատը, սարսափահար արթուն մնացի մինչև առավոտ, որ մերոնց հարցնեմ՝ ինչ էին ուզում անել: Լսի, իմացա… մանկությանս խաղալիքին՝ Փաթուկին կգտնեմ հեսա, տանեմ ծոցս: