Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ միայն քնից առաջ մտածածը, այլև՝ ամբողջ օրվա, շաբաթվա մեջ մտքովդ անցած-չանցածը, հետդ կատարված իրադարձությունները, լսածդ պատմությունները, տեսածդ երևույթները, մի խոսքով՝ ամեն ինչ: Ընդ որում՝ բնավ պարտադիր չէ, որ երազի հիմքում եղած բանը քեզ համար անչափ կարևոր կամ ցանկալի կամ հետաքրքիր կամ ցնցող բան լինի. դու կարող է նույնիսկ ուշադրություն էլ դարձրած չլինես դրան, կամ մտքովդ հպանցիկ անցած լինի: Բայց դե ամեն ինչ ֆիքսվում ու «գրվում» է ուղեղում: Ի դեպ՝ երազը անցած իրադարձությունների ֆոնի վրա վերլուծելը շատ հետաքրքիր զբաղմուք է. ես որ իմ երազների մի իննսուն տոկոսը կարողանում եմ կապել այս կամ այն դեպքի կամ մտքի հետ, ընդ որում՝ միայն կապը տեսնելուց հետո ես զգում ու հասկանում, թե մարդու երևակայության մեջ ինչը ինչ կարող է դառնալ, ինչպես կարող է ձևա-կերպարանափոխվել, ու դա հրաշալի է: Էն մի տասը տոկոսն էլ, համոզված եմ, ուղղակի չեմ կարողանում պարզել կամ հիշել, թե ինչով են պայմանավորված: Իսկ երազների միստիկ բնույթին չեմ հավատում, ինչպես որ չեմ հավատում ցանկացած միստիկայի ու գերբնականի:

Ի միջի այլոց, գունավոր-անգույն երազի հասկացությունն աբսուրդ է ու հաստատ ծնվել է որպես կատակ՝ գունավոր հեռուստատեսության գյուտից հետո:

Իսկ իմ երազների մեծամասնությունը միստիկայի ու գերբնականի ֆոնի տակ են ... առանց չափազանցնելու, տակ չտո ես հավատում եմ :

Իսկ որևիցե մեկի հետ պատահե՞լ է, որ երազի մեջ գիտակցի, այն որ ուղեղը աշխատում է, այսինքն ինչ ուզենա կարող է երազի մեջ անել , երազին ընթացք տա, նույնիսկ լսի արտաքին աշխարհի ձայները ու գիտակցի որ քնած է ու յուրաքանչյուր պահին կարող է այնպես անել, որ զարթնի : Իմ իմանալով երազները սերտ կապ ունեն ենթագիտակցության հետ, փաստորեն այդ դեպքում դուրս է գալիս, որ երազիդ մեջ ղեկավարում ես նույնիսկ քո ենթագիտակցությանը :