User Tag List

Էջ 6 33-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Երազներ

  1. #76
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մարդը եթե երազում հենց իր մահն է տեսնում, այդ ի՞նչ է նշանակում: Որովհետև ինձ հետ շատ է պատահել, որ տեսել եմ բարձր ժայռի վրայից ընկնում եմ անդունդի մեջ, որտեղ ինչ-որ շատ ամուր փշեր էին: Ես էլ սիրուն ընկնում եմ դրանց մեջ, հետո տեսնում եմ, որ արյունս հոսում է ամենուր… մի խոսքով, ինչ-որ աղմուկից արթնանում եմ:
    Հոգեբաններն ասում են «վիճակդ լավ չի»:
    Իսկ ես սկի չեմ էլ մտածում:
    Բայց դու քո մահն ես տեսել, թե որ ուղակի ընկնում ես, ինչպես հասկացա ժայռոտ փշերի վրա:Դա չի նշանակում, որ դու քո մահն ես տեսել, այլ ուղակի ընկել ես...

  2. #77
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Փորձեմ պատասխանել հարցիդ երկու տեսանկյունից՝ հեգեվերլուծության և տրանսպերսոնալ հոգեբանության:

    Հոգեվերլուծական տեսակետ
    Երազները քո ենթագիտակցության արտացոլումներն են: Կան պարզ /մանկական/ երազներ, որոնք շատ հեշտ է մեկնաբանել, օրինակ երբ շատ ես ուզում մեքենա ունենալ, երազում կարող ես տեսնել, որ մեքենա ես քշում կամ եթե մեկին կարոտում ես ու վաղուց չես տեսնել, երազում կարող ես տեսնել ձեր հանդիպումը: Բայց կան նաև սիմվոլիկ երազներ, որոնք ավելի դժվար է մեկնաբանել և նրանք կարող են հաճախ կրկնվել. այնքան ժամանակ, մինչև դու չգիտակցես դրանց նշանակությունը, այսինքն մինչև անգիտակցական թաքնված զգացմունքները /որոնք էլ հենց քո երազների աղբյուրն են/ չտեղափոխես գիտակցության ոլորտ:
    Սիմվոլիկ երազի օրինակ կարող է լինել հետևյալը: Մի աղջիկ անընդհատ տեսնում էր երազում իր ծանոթ երեխաներին, որոնց ժամանակին՝ շատ վաղուց, դայակություն է արել: Երազների բովանդակությունը մոտավորապես այն էր, որ ինքը զբոսնում է նրանց հետ ու հանկարծ իրենք հայտնվում են անդունդի եզրին, թեև աղջիկն ամեն ինչ անում է, որ չգնան այդ ուղղությամբ: Սակայն երազում ամեն անգամ նրանք նորից հայտնվում են այդ անդունդի եզրին... Ու երեխաները չեն տեսնում դա. միայն աղջիկն է տեսնում և հասկանում, որ ինքն է բերել նրանց այստեղ՝ առանց ուզենալու: Երեխաները շարունակում են առաջ քայլել՝ առանց հասկանալու, որ հիմա կընկնեն անդունդը: Աղջիկն ամեն անգամ առաջ է նետվում, որ պահի նրանց վայր ընկնելուց ու հենց այդ պահին տեսնում է, որ ներքևում այդ երեխաների մայրն է ընկած՝ ջարդուխուրդ եղած: Ու չի կարողանում ավել առաջ գնա, թեև փորձում է, բայց ձեռքերը չեն հասնում երեխաներին: Եվ ամեն անգամ արթնանում է շնչահեղձ լինելով՝ այն զգացումով, որ չկարողացավ փրկել երեխաներին...
    Սա տիպիկ սիմվոլիկ երազ է /ի դեպ իրականում պատահած/, որըն անընդհատ կրկնվել է: Այս երազում անդունդը սիմվոլացնում է ընտանիքի կործանումը... Իրականում, այդ աղջիկը, դեռահաս հասակում դայակություն անելով մի ընտանիքում, գայթակղվել է ընտանիքի հոր կողմից /չի ուզում գնալ դեպի անդունդը - կործ անել ընտանիքը ,բայց հայտնվում է այնտեղ/ ու երկարատև սիրավեպ է ունեցել նրա հետ. դրա մասին իմացել է երեխաների մայրը, և դա, պարզ է, թե ինչպես է անդրադարձել իր ամուսնական կյանքի վրա. նրա ամուսնական հարաբերությունները կործանվել են /ընկել է անդունդից, ջարդուխուրդ եղել/, բայց հենց երեխաներից այդ փաստը գաղտնի է մնացել /չեն տեսնում անդունդը՝ ընտանիքի քայքայման վտանգը/: Աղջիկը երկար ժամանակ չի կարողացել դադարեցնել այդ հարաբերությունները /ձեռքերը չի հասնում, որ փրկի ընկնողներին/:
    Ի վերջո այդ ամենը ավարտվել է, անցել են տարիներ, բայց մեղքի զգացումը, որը տարիներ առաջ արտամղվել է ենթագիտակցության ոլորտ, հիմա երազների միջոցով տանջում են նրան: Մենք հաճախ ենք արտամղում մեր զգացմունները, երբ մեր՝ «ինքն իրեն պաշտպանել ուզող» հոգեկանը «հասկանում է», որ իրական ապրումները գիտակցելը «շատ ծանր կլինի» իր համար: Բայց արտամղել չի նշանակում վերացնել, դրանք մնում ու մի օր, վաղ թե ուշ սկսում են հիշեցնել իրենց մասին՝ փորձելով վերջապես դուրս պրծնել անգիտակցական ոլորտից ու հացնել մեր գիտակցությանը:
    Սիմվոլիկ երազները երբեմն շատ բարդ են լիունմ, բայց դրանք միշտ էլ հնարավոր է մեկնաբանել՝ սեփական ուժերով կամ մասնագետների օգնությամբ: Հոգեվերլուծողները հավատում են, որ երբ գիտակցես քո թաքնված ցանկութուներն ու զգացմունքները, նրանք այլևս կդադարեն քեզ տանջել:
    Կրկնվող երազները խոսում են նրա մասին, որ կա մի բան քո անգիտակցական ոլորտում, որը շատ է ուզում «հիշեցնել իր մասին» ու «գիտակցվել»: Երազները շատ լավ ուղի են դեպի մեր անգիտակցական աշխարհը. արժի ուշադրություն դարձնել դրանց...

    Տրանսպերսոնալ հոգեբանության տեսանկյուն
    Սա, թերևս ,շատ է տարբերվում դասական հոգեբանական տեսակետներից: Ինչևէ, այսօր այն ունի շատ հետևորդներ: Գուցե քեզ էլ այս մի մեկնաբանությունն ավելի դուր գա:
    Տրնասպերսոնալիստնեը հավատում են, որ կա մի ընդհանուր ինֆորմացիոն դաշտ, որտեղ ամփոփված է ամբողջ գոյը՝ անցյալը, ներկան ու ապագան: մենք բոլորս այդ ամբողջի մի մասնիկն ենք ու կապված ենք դրա հետ անտեսանելի ուղիներով: Սովորաբար այդ ուղիները փակ են մեզ համար. չենք գտնում ճանապարհը դեպի այդ տիեզերական դաշտը, սակայն երբեմն... Երբեմն այդ ուղիները բացվում են. դրանով է բացատրվում իրատեսությունը, իրական երազները, ապագան տեսնելու կարողությունը և շատ այլ երևույթներ... Միայն քչերը կարող են ենթարկել իրենց կամքին ուղիները բացելը. սովորական մահկանացուներիս մոտ դա լինում է անկախ մեր կամքից ու հազվադեպ: Գիտեմ որոշ հնարքներ այդ ուղիները բացելու համար, սակայն դրանք շատ վտանգավոր են, ու ես նախընտրում եմ տեսական գիտելիքներս պրակտիկայում չկիրառել:
    Այսպիսով, տրասնպերսոնալիստները հավատում են, որ երազները ոչ միայն անցյալի հետ կապ ունեն, այլ նաև ապագայի: Դրանք կիսաբաց ուղիներից մեզ հասնող ազդակներն են, որոնք ճիշտ հասկանալու դեպքում կարելի է տեսնել ապագայի թեկուզ փոքրիկ, բայց իրական մի մասնիկը...

  3. #78
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Ինձ հետ նման դեպք պատահել է, որ ես երազում տեսել եմ մի պահ, և որոշ ժամանակ հետո, երբ ես ինչ որ տեղում եմ գտնվել, զգացել եմ, որ այդ նույն պահը ես երազումս եմ տեսել, իսկ ավելի ճիշտ չէմ իմանում թե որտեղ եմ դա տեսել:Ավելի լավ չկարողացա բացատրեմ:

  4. #79
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2007
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Ամսվա 30-31 օրից 25-ը երազ եմ տեսնում; Որ օրը վատը տեսա` վատ է անցնում , որ օրը լավը` լավ; Դրա համար ել սկսել եմ երազել , որ լավ երազներ տեսնեմ

  5. #80
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում gayane70-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամսվա 30-31 օրից 25-ը երազ եմ տեսնում; Որ օրը վատը տեսա` վատ է անցնում , որ օրը լավը` լավ; Դրա համար ել սկսել եմ երազել , որ լավ երազներ տեսնեմ
    Իմ մոտ այդպես չէ, փառք Աստծո, թե չէ 365 օր պիտի տառապեի:

  6. #81
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում gayane70-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամսվա 30-31 օրից 25-ը երազ եմ տեսնում; Որ օրը վատը տեսա` վատ է անցնում , որ օրը լավը` լավ; Դրա համար ել սկսել եմ երազել , որ լավ երազներ տեսնեմ
    Իսկ ես նկատել եմ, որ երազ տեսնում եմ այն ժամանակ, երբ անհանգիստ եմ քնում…
    Փորձիր այնպես անել, որ խորը քնես՝ ասենք մի շիշ գարեջուր խմի նոր քնի …

  7. #82
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես նկատել եմ, որ երազ տեսնում եմ այն ժամանակ, երբ անհանգիստ եմ քնում…
    Փորձիր այնպես անել, որ խորը քնես՝ ասենք մի շիշ գարեջուր խմի նոր քնի …
    Մի շիշը քիչ չի?

  8. #83
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի շիշը քիչ չի?
    Քնելու համար շատել ա

  9. #84
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մի հատ երազ եմ տեսել ու շատ եմ ազդվել:
    Ես անշարժ պարկած էի ինչ-որ մահճակալի վրա /ոնց որ հիվանդանոցում լինեի/, ու մի հատ աղջիկ կողքս նստած անընդհատ ասում էր՝ կներես, կներես, կներես..
    ու լացում էր...
    նենց մեխկս եկավ...ասում եմ՝ գոնե ստացվեր արթնանալ ու հասկանալ՝ ինչի համար...
    տարօրինակ երազ էր

  10. #85
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Երազներ

    Երեխեք երազի մեջ խեղդվելն ինչա՞ Ջրում խեղդվելը այն աստիճան, որ արթնանալիս օդը չեր բավարարում Լացս գալիս է՜ր
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  11. #86
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք երազի մեջ խեղդվելն ինչա՞ Ջրում խեղդվելը այն աստիճան, որ արթնանալիս օդը չեր բավարարում Լացս գալիս է՜ր
    հնարավոր է որ անհարմար դիրքով ես պարկել որի հետևանքով դժվարացել է շնչառությունը կամ արյան շրջանառությունը ~ իսկ ջուրը մաքուր էր թե ոչ?
    ...

  12. #87
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Երազներ

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    հնարավոր է որ անհարմար դիրքով ես պարկել որի հետևանքով դժվարացել է շնչառությունը կամ արյան շրջանառությունը ~ իսկ ջուրը մաքուր էր թե ոչ?
    մաքուր էր բայց շատ ա վրես ազդել..., առաջին անգտամ էր էդպիսի բան կատարվում հետս
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  13. #88
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    մաքուր էր բայց շատ ա վրես ազդել..., առաջին անգտամ էր էդպիսի բան կատարվում հետս
    եթե մաքուր էր ուրեմն լավ է
    ...

  14. #89
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    մեկ մեկ էլ իմ հետ պատահում ա, որ երազումս բարձրությունից ընկնում եմ, մեկ էլ նենց տպավորություն ա մոտս ըլնում, ոնց որ իսկականից ընկնեմ անկողնու մեջ

  15. #90
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկ մեկ էլ իմ հետ պատահում ա, որ երազումս բարձրությունից ընկնում եմ, մեկ էլ նենց տպավորություն ա մոտս ըլնում, ոնց որ իսկականից ընկնեմ անկողնու մեջ
    ասում են դա ճնշման անկումների հետևանքով է ,
    նաև հնարավոր է բարձերը շատ են , որի հետևանքով սեղմվում են վզի վրա գտնվող երակները և ուղեղը բավարար արյուն չի ստանում..
    ...

Էջ 6 33-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գիտակցված երազներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 11.09.2016, 23:26
  2. Մանուկ հասակում տեսած երազներ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.05.2014, 13:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •