Ժող. ես եմ շատ գեղեցիկ երազներ եմ տեսնում.
Շատ ժամանակ երազում վստահ եմ, որ այդ ամենը իրականություն է.
Ամենահետաքրքիրը կրկնվող երազներն են, այնտեղ կան ինձ ծանոթ փողոցներ, տներ, մարդիկ...
Մի ժամանակ անընդհատ նույն երազն էի տեսնում, թե իփրեւ ես անցնում եմ մեծ եւ շատ երկար փողոցով եւ վերջում իմ հետեւում փողոցի տարբեր կողմերում գտնվող մեծ եւ գեղեցիկ բարձրահարկ երկու շենք փլվում են.
Մի որոշ ժամանակ անց, իրադարձությունների բերումով, այս երազի խորհուրդը իրականացավ եւ ես հիմա էլ այդ երազը չեմ տեսնում.
Ամենավերջի տպավորվող երազը տեսել եմ, գրեթե մեկ շաբադ առաջ.
Ես եկեղեցու մոտ էի գտնվում. Շատ մարդ էր հավագված, պատարաք էր. Հետո տեսա տերտերին եւ բերանումս հալած մոմ հայտնվեց, անգամ համը զգացի եւ դեռ նոր հալչած մոմի տաքությունը.
Որից հետո տեսա գերեզմանոց եւ նոր փորված փոսեր, փոսերի կողքին դրված էր դագաղներ եւ ծաղիկներ, անգամ գերեզմանաքարերն էին պատրաստ.
Ինձ ասացին, որ այդ դագաղներից մեկը ինձ համար է եւ շուտով ինձ պետք է թաղեն. Ես նկատեցի որ դագաղների յուրաքանչյուր կափարիչի վրա խաչ կա եւ հենց այդ պահին հրաժարվեցի քրիստոնեությունից, ասելով որ ես քրիստոնիա չեմ եւ ինձ այդպես թաղել չեն կարող, ինձ ոչ միայն չթաղեցին, անգամ ես չմահացա, ինչպես ինձ խոստացել էին.
Իսկ այդ հալած մոմը նման էր տերտերների կողմից տանջանքի.
Ես արթնացա, իսկ մոմի համը դեռ բերանիցս չէր անցել.
Էջանիշներ