Էսօր ինչպես և միշտ լիքը ու խառը երազներ եմ տեսել, բայց էն եմ լավ հիշում, որ Սասունցի Դավթի արձանից ջուր էր գալիս(տենց բան մենակ կինոյում ա լինում մեկ էլ կլիպում) ու լիքը-լիքը ջուր էր լցվել արդեն: Հա մեկ էլ հիշում եմ, որ կողքը շատ նստարաններ կար, էլ ինչ եմ հիշում հա հաջորդ կամ նախորդ երզում մի հատիկ ծաղիկ եմ տեսել ծաղկամանի մեջ դրած, նարնջագույն զագակի նման (անունը չգիտեմ):Էսօր ևս մեկ անգամ համոզվեցի, որ երազներս գունավոր են: