User Tag List

Էջ 33 33-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233
Ցույց են տրվում 481 համարից մինչև 482 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Երազներ

  1. #481
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել էի էսօրվա երազս պատմեի, բայց վերևի գրառման սկզբի մասերը կարդալուց ուրիշ բան հիշեցի մեխանիկորեն:

    2009 թվի վերջերի շատ կարճ երազ էր: Պարզ հիշում եմ` առավոտվա մի ժամի 45-րդ րոպեին քնեցի ու անց 55 արթնացա:
    Երազումս ուղղակի մի վաղեւց ծանոթ երգ լսելիս (մանկական )` հուզվեցի: Երգող կերպարը իր պատմությամբ մեղքս եկել էր, լացում էի: Մի խոսքով` երբ արթնացա` աչքերս իսկապես թաց էին:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #482
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ հիմա էս առավոտվա երազս:

    Ուրեմն` հայտնվել եմ մի հայաթում, որտեղի մի քանի բնակիչներ խելագարներ են: Հաստատ գժանոցում չէի, բայց պարզվեց էստեղ գժերը քիչ չեն:
    Ուրեմն` սկզբից աչքի էր ընկնում մի կոլոտ, երկար, դեպի կողքերը ցից-ցից տնկված մազերով, ցնցոտիավոր ձյաձ: Այ էս սփոյլերի միջի դերասանին նման: (Илья Рутберг).
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հիմա էս մարդը էստեղ գժի նման աջուձախ փորձում ա համոզել, որ իրանից բան գնեն, մի հատ էլ շուն հանկարծ եկավ` սկսեց ինձ հոտոտել: Էս մարդը ինձ էլ դիմեց, նույն խնդրանքով, կիսաջղային ասում եմ:
    - Հես ա էս շանը ասելու եմ` ձեր վրա հարձակվի:
    Էս կոլոտ բիձուկը/գժուկը շանից վախեցած սկսում ա հեռու փախնել, իսկ շունը առանց իմ հրահանգի էլ իսկույն իրա հետևից ա ընկնում: Ձյաձը հեռվից-հեռու ինձ նայելով` գոռում ա:
    - Ես քեզ ի՞նչ արեցի:

    Մեկ էլ քիչ հետո գալիս ա հոգեբուժարանի, կամ ոստիկանության մեքենան ու նոր պարզ ա դառնում, որ էստեղ գիժը մենակ էս ծերուկը չի` մի քանի բնակիչներով են: Սաղ тихари վեր են կենում, որ պիտի գնան ու քիչ թե շատ ի հայտ ա գալիս որոշների աննորմալ շարժումները: Մինչ էդ, ոնց որ հանգիստ նստած, կամ քնած էին:
    Ու հանկարծ ճանաչեցի կողքս կանգնած մի ջահելի, որը տարօրինակորեն, անսպասելիորեն ինձնից բոյով էր էդ պահին: Ինչ-որ անտիպատիա ունեի երազումս իրա նկատմամբ: Ինձ գլխով ա անում: Անունը տալիս եմ ու հարցնում:
    - Էս ի՞նչ ա: Քեզ էլ ե՞ն տանում:
    Ինքն էլ թե բա` "հա": Մտքումս ասում եմ, "ճիշտն էլ հենց էդ ա":

    Ու էստեղ` էս ուրախ ու անակնկալ նոտայի վրա արթնանում եմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 33 33-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գիտակցված երազներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 11.09.2016, 23:26
  2. Մանուկ հասակում տեսած երազներ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.05.2014, 13:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •