User Tag List

Էջ 32 33-ից ԱռաջինԱռաջին ... 22282930313233 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 466 համարից մինչև 480 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Երազներ

  1. #466
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ

    Մի քանի օր առաջ երզումս տեսել էի մի շատ սիրուն տղայի կապույտ աչքերով, գանգուր ու շեկ մազերով:Բռնել էր ձեռքս ու չէր խոսում միայն նայում էր ինձ ու ժպտում էր:էնքան սիրուն հայացք ուներ...

  2. #467
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    է՜խ, որ լիքը փող ունենայի ինչ ուժսներ էի հանելու (հաստատ հերթականներից չի): Իմը լրիվ արտասովոր են: Մոռացա ,բա այլմոլորակայիններս, գիշերը արթնացել եմ ու նկարել եմ իրենց մեքենան, որով որ թռչում են(հեչ կինոնների ազդեցությունից չի ու ֆիլմերում սաղ սուտ ա, չհավատա՛ք):Բայց դե իմ երազներն էլ իմ հոգևիճակից են, ես դա էլ գիտեմ

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.03.2014), Freeman (28.11.2012), Vardik! (25.03.2014)

  4. #468
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սպասեք ես էլ պատմեմ, հաճախ էնքան սիրուն երազներ եմ տեսնում, որ արթնանում եմ, ըստ դրանց երջանիկ ժպտում եմ...
    ընդհարապես ես հավատում եմ երազների իրական լինելուն, քանի որ, շատ եմ հանդiպել էնպիսի դեպքերի որոնք տեսնում եմ, ու հետո հասկանում, որ իրականում կատարվեց...


    էս վերջերս շատ եմ կարմիր վարդեր նվեր ստանում, տարբեր մարդկանցից, եղելա ծանոթ, եղելա փոքր տղա երեխա, որին զարմացել եմ, որ տեսել եմ երազումս, եղելա նաև անծանոթ, ստացել եմ, չհասկանալով ումից....
    մեկ էլ երբեմն էնքան սիրուն երկնքում թռչում եմ, կարծես վարպետացած լինեմ արդեն, այ ոնց կսահեմ սառցադաշտում, նույն կերպ ես թռչում եմ երկնքում....
    հ.գ.` բայց էդ երազներս սիրում եմ


    հ.գ. գ` բայց դե միևնույննա հաճելիյա, երբ դրանց հետևանքով ժպիտով ես վեր կենում ու սկսում օրդ , հոգու խորքում սպասելով հեքիաթի

    իրականացման...


    հ.գ.գ.գ` հիշեմ էլի կպատմեմ
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (28.11.2012), Ամմէ (28.11.2012)

  6. #469
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես առանց իմ երազների չեմ կարա ապրել, դրանք ինձ համար շաաատ բան են նշանակում, արդեն մի տարի ա ես գրում եմ երազներս ու հաճույք եմ ստանում երազներ գրելուց:
    Blessed the poison which brings the end

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.03.2014), Vardik! (25.03.2014)

  8. #470
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ բարձր տեղից, ասենք մի քանի աստիճան վերևից, ցատկում ես, քեզ էնքան թույլ ես թողնում, որ քամին հանգիստ հետդ խաղում ա ոնց որ տերևի հետ կխաղար: Բարձրանում ես վերև, թռնում ես ու ոչ մի բան չես անում, բայց էտ ընթացքում դու լրիվ վերահսկում ես քեզ, ոնց որ դու էտ ամենն անես: Ավելի վերև ես բարձրանում, հետո սկսում ես ուղղությունդ փոխել,ավելի շատ զվարճանում ես, ու տենց հանկարծ գիտակցությունդ թելադրում ա, որ պիտի իջնես...

    էս էլ որերորդ անգամ ա նույն զգացողությունն ունենում եմ:Երազ եմ տեսնում, բայց գիտակցում եմ,որ երազ է:

    Մեկ էլ էն, որ կիսաերազ ու կիսարթուն վիճակում ես լինում, զգացողություն ա, որ տեղերիցդ վերև ես բարձրանում, ոնց որ էն, որ ասում են` հոգիդ մարմինդ լքում ա, դրա նման մի բան ա, մի քանի անգամ եղել ա, անջատվել եմ ու նորից հետ եմ իջել...

    հետաքրքիր ա` ինչ-որ մեկը նույն կամ նման բան զգացե՞լ կամ երազում տեսե՞լ ա
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևհատիկ (15.01.2014), Նաիրուհի (15.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (20.01.2014)

  10. #471
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ էն, որ կիսաերազ ու կիսարթուն վիճակում ես լինում, զգացողություն ա, որ տեղերիցդ վերև ես բարձրանում, ոնց որ էն, որ ասում են` հոգիդ մարմինդ լքում ա, դրա նման մի բան ա, մի քանի անգամ եղել ա, անջատվել եմ ու նորից հետ եմ իջել...

    հետաքրքիր ա` ինչ-որ մեկը նույն կամ նման բան զգացե՞լ կամ երազում տեսե՞լ ա

    Այո, ես նման երազ տեսել եմ այս վերջերս: Իբր հոգիս լքում է մարմինս ու ես վեր եմ բարձրանում: Հենց վեր եմ բարձրանում, կանգնում եմ և այդ պահին Հիսուսին եմ տեսնում: Հարցնում եմ. դու Հիսուսն ես չէ? Հիսուսը պատասխանում է, այո: Հիսուսն ինձ ասում է սա դու ես, ես ետ եմ շրջվում , նայում եմ իմ մահճակալին ու տեսնում, մի անծանոթ նորածին երեխա լացելիս: Հետո, ինքն ինձ թեթևակի պատմում է իմ կյանքը սկզբից մինչև հիմա: Այնուհետև, ես դրախտում երկու վիրտուալ ծանոթ մարդկանց եմ տեսնում և հարցնում. բա սրանք էլ եկան դրախտ? Հիսուսը պատասխանում է այո: Իրանք իրենց խելոք պահեցին ու եկան դրախտ: Ես նայում եմ դրախտի ներսում ու ասում. էս ինչ անհետաքրքիր տեղ ա և այդ պահին արթնանում:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  11. #472
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, ես նման երազ տեսել եմ այս վերջերս: Իբր հոգիս լքում է մարմինս ու ես վեր եմ բարձրանում: Հենց վեր եմ բարձրանում, կանգնում եմ և այդ պահին Հիսուսին եմ տեսնում: Հարցնում եմ. դու Հիսուսն ես չէ? Հիսուսը պատասխանում է, այո: Հիսուսն ինձ ասում է սա դու ես, ես ետ եմ շրջվում , նայում եմ իմ մահճակալին ու տեսնում, մի անծանոթ նորածին երեխա լացելիս: Հետո, ինքն ինձ թեթևակի պատմում է իմ կյանքը սկզբից մինչև հիմա: Այնուհետև, ես դրախտում երկու վիրտուալ ծանոթ մարդկանց եմ տեսնում և հարցնում. բա սրանք էլ եկան դրախտ? Հիսուսը պատասխանում է այո: Իրանք իրենց խելոք պահեցին ու եկան դրախտ: Ես նայում եմ դրախտի ներսում ու ասում. էս ինչ անհետաքրքիր տեղ ա և այդ պահին արթնանում:
    holy shit...

  12. #473
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ապրում և շնչում եմ իմ երազներով:

    2011 թ. ապրիլի երկուսին, Մոսկվայից ես ու մայրս ինքնաթիռով' Ամստերդամ պետք ա գնայինք, հետո էլ Ամստերդամից Քյոլն ( քաղաք ա Գերմանիայում): Մի խոսքով գիշերը երազ էի տեսել, իբր ինքնաթիռում խնդիրներ են լինում, ծուխ բան, բայց հետո ամեն ինչ կարգավորվում ա: Առավոտյան, որ պետք ա թռնեինք, սիրտս անհանգիստ էր, մտածեցի, երևի անկապ երազ ա ու կիսաանհանգիստ վիճակով նստեցի ինքնաթիռ: Մոսկվայից Ամստերդամ նորմալ թռանք ու ամեն ինչ կարգին էր: Բայց մեկա իմ սիրտն էլի անհանգիստ էր, որովհետև դեռ մի ինքնաթիռ էլ պետք ա նստեինք, Ամստերդամից Քյոլն գնալու համար: Արդեն ինքնաթիռ էինք նստել, բարձրաձել օդ, մեկ էլ մի 15 րոպե հետո լսում եմ օդաչուն բան ա հաղորդում , ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ ունի, հետ ենք գնում Ամստերդամ: Մարդկանց մեծ մասն էլ քնած ա, ոչ էլ տեղյակ ա թե ինչ ա տեղի ունենում: Հիմա մի վախ, ամեն տեսակի վատ մտքերը խառնվել էին իմ ուղեղում ու ինձ էն աշխարհ ուղարկելու մտքերն էին արդեն հյուր եկել: Վերջը, մեր ինքնաթիռը նորմալ վայրէջք կատարեց Ամստերդամի օդանավակայանում ու սիրտս էդտեղ հանգստացավ: Օդաչուն ներողություն խնդրեց պատճառած անհարմարության համար և մենք մոտավորապես մի ժամ սպասեցինք ինքնաթիռում: Էդ տեխնիկական խնդիրը տենց էլ չլուծվեց և մեզ տեղափոխեցին մեկ այլ ինքնաթիռ: Ու մենք վերջում, բարով խերով տեղ հասանք:

    Էս էլ իմ կատարված երազներց մեկը:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.03.2014), Lílium (25.03.2014), Smokie (04.03.2014), Vardik! (25.03.2014), Ուլուանա (04.03.2014)

  14. #474
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,663
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Էս վերջերս նկատել եմ,որ երազներիս մեջ երբեք ոչ հեռախոսով եմ խոսացել,ոչ հեռուստացույց եմ դիտել և ոչ էլ համակարգչի դիմաց եմ նստել

  15. #475
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    12.08.2016
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ինքս երազներ չեմ տեսնում, եթե տեսել եմ իմ կյանքում ապա մի քանի անգամ և դա բնական երևույթ է, կարծում եմ շատերի մոտ է այդպես: Ամեն դեպքում եթե մարդ ինքն է երազ տեսնում, ապա չի կարող շփոթել իրականության հետ և չեմ կարծում կարող են ազդել մեր ապագա կյանքի վրա, եթե չկա մեկ այլ ուժ՝ անհաղթահարելի ուժ:

  16. #476
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում էի՝ թեմա բացել, ուր տեղափոխենք մեր երազները: Սա հարմար կլինի:
    Երազները շատ կարճ կյանք ունեն, ակնթարթում մոռացվում են, որոշները՝ հիշվում մի քիչ ավելի երկար, բայց եթե, ասենք, չպատմես մեկին կամ չզմռսես թղթի վրա, կանհետանան-կկորեն, մինչդեռ դրանք վկայում են մի ինչ-որ հետաքրքիր, տարօրինակ զուգահեռ աշխարհի մասին:

    Ինձ մոտ երբեմն անդիմադրելի ցանկություն է առաջանում նկարագրել երազներս: Հիմա ավելի հազվադեպ, քան առաջ: Բլոգ ունեմ, որտեղ գրանցում եմ դրանք: Որոշեցի մի քանիսը տեղափոխել այստեղ:

    Այս մեկը տեսել եմ երեկ


    Ընտանյոք տոմս ունենք Միք Ջագերի համերգին: Համերգը Երևանում՝ Կարապի լճի կամ Օպերայի մոտակայքում է : Մեքենայով եմ և պետք է կայանեմ մի տեղ: Կենտրոնում եմ, որն արդեն խճողված է մեքենաներով, կայանման տեղ համարյա չկա, ես էլ սպասում եմ ինչ-որ շրջադարձի մասում, ուր հսկիչներ են, որոնք կարգավորում են մեքենաների ընթացքը, և ինձ ասում են, որ տեղ չկա, պիտի շրջադարձ կատարեմ: Ստիպված ահագին հեռանում եմ կենտրոնից՝ անհանգստանալով, որ արդեն քիչ ժամանակ է մնացել, ու դեռ պիտի քայլեմ մինչև համերգի տեղը /որը բացօթյա էր/:
    Հաջորդը տեսարանը. ներս ենք մտնում զբաղված, մուգ լուսավորությամբ մի փոքր տեղ: Այնտեղ վալիդացնում են տոմսերը: Կա սպասարկող անձնակազմ՝ դրամարկղերի մոտ, և կան ավտոմատ մեքենաներ: Անձնակազմի մոտ հերթ է, մոտենում ենք մեքենաներին, որոնք բանկոմատների են նման: Մտցնում եմ տոմսերը մեքենայի մեջ, էկրանին գրում է, որ նաև Միք Ջագերի շապիկ պիտի վերցնենք. պատառոտված, անհեթեթ մի շապիկ է, վրան` գանգ: Յուրաքանչյուրի համար պիտի վճարենք 70 դոլար, որը պարտադիր է, այլապես չեն վալիդացնի: Շտապում եմ, ժամանակ չունեմ մտածելու և նյարդայնացած վճարում եմ: Դուրս գալիս որոշում եմ բողոքել, թե՝ եթե այդպես է, այդ մասին պետք է նախապես ասվեր տոմսի արժեքի մեջ, և այդ պահին նկատում եմ, որ անձնակազմի կողմից սպասարկվող հաճախորդներից և ոչ մեկը շապիկ չի գնում: Մոտենում եմ աշխատողներից մեկին և հարցնում, թե՝ ինչպե՞ս, մի՞թե պարտադիր չէ գնել այդ շապիկները: Մի քիչ տատանվելով ասում է. ո-ոչ: Տարակուսում եմ, ցույց եմ տալիս շապիկը, որից պիտակ է կախված՝ կարմիր բարակ ժապավեն, վրան գրված "compulsory": Աշխատողը մի քիչ մեղավոր ժպտալով ասում է. ինչու՞ մե՛զ չմոտեցաք, մեքենայով վալիդացրիք: Դե, ասում եմ, որ արագ լիներ: Խոստանում է վերադարձնել մեր գումարը, որը կուլ էր տվել մեքենան: Անցնում է ինչ-որ սենյակ՝ հետևի դռնով. երևի խորհրդակցելու մենեջերի հետ: Քիչ անց վերադառնում է, դեմքին` ափսոսանք: Ցավոք հնարավոր չեղավ, ասում է, մենքենան թույլ չի տալիս. և ցույց է տալիս մեքենան ներսից, ուր թղթադրամները մտնում ու պինդ զմռսվում են մեջը: Իսկ համերգից երևի արդեն կարգին ուշացել ենք: Եվ թե ինչիս էր պետք էդ համերգը... Ոչ ռոք եմ սիրում, ոչ էլ Միք Ջագերի երկրպագուն եմ, ոչ էլ իրականում որևէ գաղափար ունեմ իրենից: Արթնանում եմ: Տոթ է, առավոտ վաղ, բայց արդեն 34 աստիճան:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (29.01.2017), Tiger29 (19.01.2017), Ուլուանա (19.01.2017)

  18. #477
    Լիարժեք անդամ IVI Art-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2016
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Արթնանում եմ: Տոթ է, առավոտ վաղ, բայց արդեն 34 աստիճան:
    Դա երազի շարունակությոն է, թե Դուք այլ երկրում եք ապրում?

  19. #478
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այլ երկրում

  20. #479
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երազիս մեջ 35 աստիճան շոգ էր ցերեկը, գիշերը մինուս։

  21. #480
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    26.08.15

    Երազումս «հումոր» էի տեսել, այսպես արցունքաբեր, անդիմադրելի, շոշափելի սուբստանցիա, որից քանդվում էինք ծիծաղից, համարյա արտասվելու չափ, ու երբ փորձում էինք լրջանալ, հիշում էինք նորից, ու տիրում էր համատարած քրքիջ։
    Սրահ էր՝ մեծ ու լուսավոր, սեղաններ՝ ճերմակ, մաքուր սփռոցնեով, իրար կից տեղադրված, վրան՝ տոնական ձևավորված, համեղ կերակուրներ, որոնցից փոխանցում–հյուրասիրում էին անընդմեջ, էլ տեղ չունեիր, բայց չէիր կարողանում հրաժարվել։ Այդ ժամանակ էր, որ դիմացս նստած տղամարդը՝ վաթսունն անց, խորն ակոսված, լայն, ասես «փռված» դեմքով ու դեսուդեն ծածանվող մոխրագույն մազերով, անեկդոտ է պատմում։ Բովանդակությունը մոտավորապես այսպիսին է. մեկը (երևի ժյուրիի կազմում) պետք է ընտրի գեղեցիկ կանանց՝ թխվածքաբլիթներ համտեսելու միջոցով (թե ինչ կապ կար թխվածքաբլիթների ու կանանց գեղեցկության միջև, սպանես՝ չեմ հիշի արդեն), ու, կծելով հերթական թխվածքաբլիթը, ասում է. «Կարելի՞ է ես այլևս չվերադառնամ» (նկատի ուներ, որ չէր ուզում կտրվել թխվածքաբլիթից, այնքան համեղ էր)։ Եվ անեկդոտն այդ, այնքան,ազնիվ խոսք, այնքա՛ն ծիծաղելի էր, որ բոլորս, անգամ հեռավոր ծայրերում նստածները, ընդ որում տարբեր բնույթի մարդիկ՝ միջին տարիքի գիրուկ, պճնված մի կին, խստաբարո ոմն բիզնեսմեն, էլ ով ասես, պոռթկում էինք այսպես միասնական քահ–քահ ծիծաղով, իսկ վաթսունն անց տղամարդն այդ պատմելիս ինքն էլ այնպես անբռնազբոս էր քրքջում, որ բերանից թխվածքաբլիթի փշուրներ էին թափվում հռնդյունով. որը կրծում էր պատմելիս։

    Փաստորեն կա այդպիսի բան. հումորի ապրումը երազում՝ բուռն, անթերի իր զգայականությամբ, որը, որքան էլ որ բնական ու իսկական է երազային մետաֆիզիկայում, այսպես ծիծաղելի ու անհեթեթ է նայվում իրականության մեջ, ինչպես և, թերևս, ամենն, ինչ տեսնում ենք երազում։

    ...Հետո դուրս եկա անցնելու փողոցը. մեր երևանյան տան հարևանությամբ էր։ Ամառ էր թեև, գիշերը ձյուն էր դրել, սպիտակ, դեռ համարյա չկեղտոտված ձյան առատ փոշին ցնցուղել էր փողոցները, և այն մտքի վրա, թե՝ «իսկ ես ձեռնոցներ չունեմ», արթնացա։

Էջ 32 33-ից ԱռաջինԱռաջին ... 22282930313233 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գիտակցված երազներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 11.09.2016, 23:26
  2. Մանուկ հասակում տեսած երազներ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.05.2014, 13:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •