User Tag List

Էջ 2 33-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Երազներ

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Ես էլ եմ ժամանակ առ ժամանակ երազումս թռչում , բայց ոչ թե քայլելով, այլ թռչունի նման։ Ասեմ, որ դա մի աննկարագրելիորեն հաճելի, երանելի զգացողություն է և այնքա՜ն հստակ ու իրական, որ արթնանալուց հետո ահագին ժամանակ այնպիսի զգացողություն եմ ունենում, որ եթե փորձեմ, հիմա էլ կստացվի, ու երբ չի ստացվում, նույնիսկ զարմանում եմ։ ախր երազիս մեջ այնքան լավ էր ստացվում...

    Իսկ, օրինակ, մայրս հաճախ տեսնում է, որ ինքը թռչում է, բայց այ ինքն արդեն Cassiopeia-ի պես քայլելու ձևով է թռչում միշտ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #17
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Ճիշտն ասած երազներ հասկանալուց այդքան էլ լավ չեմ, բայց եթե տրամաբանորեն մտածենք, ապա երևի թե քո այդ երազը նշանակում է, որ իրականում դու ցանկանում ես կատարել մի բան, որը քեզ անհնար է թվում, բայց այնուամենայնիվ այդ բանն անհնար չէ ու այդ երազը տարիներ շարունակ "հետապնդում է" քեզ, որպեսզի դու վերջապես հավատաս նրա հնարավոր լինելուն և կատարես այդ բանը …(ներեցեք ջանջալությանս համար )
    Համաձայն եմ, շատ հնարավոր է։ Ինձ միանգամայն տրամաբանական է թվում նման բացատրությունը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #18
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ես էլ եմ ժամանակ առ ժամանակ երազումս թռչում , բայց ոչ թե քայլելով, այլ թռչունի նման։ Ասեմ, որ դա մի աննկարագրելիորեն հաճելի, երանելի զգացողություն է և այնքա՜ն հստակ ու իրական, որ արթնանալուց հետո ահագին ժամանակ այնպիսի զգացողություն եմ ունենում, որ եթե փորձեմ, հիմա էլ կստացվի, ու երբ չի ստացվում, նույնիսկ զարմանում եմ։ ախր երազիս մեջ այնքան լավ էր ստացվում...

    Իսկ, օրինակ, մայրս հաճախ տեսնում է, որ ինքը թռչում է, բայց այ ինքն արդեն Cassiopeia-ի պես քայլելու ձևով է թռչում միշտ։
    Է՜հ, երանի ձեզ… Այնքան եմ ցանկացել թռչել երազում, բայց երբեք չեմ թռչել… Միայն մի անգամ, երբ շա՜տ փոքր էի, հիշում եմ ՝ տեսել եմ մի երազ, որտեղ 9րդ հարկի պատուհանից ցատկում եմ դիմացի 5հարկանի շենքի տանիքին և նորից հետ գալիս…Այդ ժամանակ արագիլ էի… Այդ երազը երկար ժամանակ շփոթում էի իրականության հետ և նույնիսկ մի քանի անգամ կանգնել եմ պատուհանին, որ ցատկեմ նույն ձևով՝ հույս ունենալով, որ կարող եմ, սակայն ինչ-որ բան պահել է ինձ միշտ
    "Հետապնդող" երազներում ես միշտ փախչում էի ինչ-որ մեկից, շատ սարսափելի երազներ էին, իսկ այդպիսի մի երազներից մեկում էլ ինձ բռնում են, կապկպում սեղանին և երակիս մեջ ինչ-որ բան ներարկում, որից ես մեռնում եմ… Մինչև հիմա հիշում եմ մահի շունչը
    Իսկ հիմնականում երազներում ես ավտոմեքենա եմ քշում ու ամեն անգամ ավտովթարի եմ ենթարկվում ու մինչև հիմա չեմ հասկացել այս երազների իմաստը
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  4. #19
    Սկսնակ անդամ Vard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Երազները իրոք շատ հետաքրքիր են: ինձ էլ է թվում, որ երազները քո հոգեբանակն վիճակի արտացոլումն ու դու ինքդ էս ստեղծում քո երազը…
    Բայց գիտեք ինչն է հետաքրքիր օրինակ ես իմ երազներում տեսնում եմ մարդկանց,որոնց մասին լսել եմ,բայց չեմ տեսել իրականում ու երբ որոշ ժամանակ անց տեսնում եմ այն համընկնում է իմ երազներում տեսածին: Դա շատ հետաքրքիր ու հաճելի, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրել…
    մեկ էլ մամաս ասում ա, որ հենց ես ծնվել եմ ինքը սկսել ա երազ տեսնել իբրև 3 տարեկան հասակւմ ես ինչ որ բարձր տեղից ընկնում եմ: Ու չնայած, որ հիմա ես 17 տարեկան եմ, մայրս դեռ էդ երազը տեսնում ա ու ես էդ երազում էլի 3 տարեկան եմ… Ոչ մի կերպ չենք կարողանում բացատրել այդ երազը
    life is like a box of chocolate you never know what you're gonna get

  5. #20
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Ես երազիս մեջ տեսնում եմ մի մարդու, որին իրական կյանքում վաղուց մոռացել եմ ու չեմ ուզում նրա հետ որևէ շփում ունենալ: Ոնց որ դիտմամբ հայտնի երազներիս մեջ ու քաղցր քունս խանգարի:

  6. #21
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Իսկ մարդը եթե երազում հենց իր մահն է տեսնում, այդ ի՞նչ է նշանակում: Որովհետև ինձ հետ շատ է պատահել, որ տեսել եմ բարձր ժայռի վրայից ընկնում եմ անդունդի մեջ, որտեղ ինչ-որ շատ ամուր փշեր էին: Ես էլ սիրուն ընկնում եմ դրանց մեջ, հետո տեսնում եմ, որ արյունս հոսում է ամենուր… մի խոսքով, ինչ-որ աղմուկից արթնանում եմ:
    Հոգեբաններն ասում են «վիճակդ լավ չի»:
    Իսկ ես սկի չեմ էլ մտածում:

  7. #22
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Vard-ի խոսքերից
    Երազները իրոք շատ հետաքրքիր են: ինձ էլ է թվում, որ երազները քո հոգեբանակն վիճակի արտացոլումն ու դու ինքդ էս ստեղծում քո երազը…
    Բայց գիտեք ինչն է հետաքրքիր օրինակ ես իմ երազներում տեսնում եմ մարդկանց,որոնց մասին լսել եմ,բայց չեմ տեսել իրականում ու երբ որոշ ժամանակ անց տեսնում եմ այն համընկնում է իմ երազներում տեսածին: Դա շատ հետաքրքիր ու հաճելի, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրել…
    մեկ էլ մամաս ասում ա, որ հենց ես ծնվել եմ ինքը սկսել ա երազ տեսնել իբրև 3 տարեկան հասակւմ ես ինչ որ բարձր տեղից ընկնում եմ: Ու չնայած, որ հիմա ես 17 տարեկան եմ, մայրս դեռ էդ երազը տեսնում ա ու ես էդ երազում էլի 3 տարեկան եմ… Ոչ մի կերպ չենք կարողանում բացատրել այդ երազը
    Երազդ կարդալուց հետո հասկացա, որ էսօրվանից սկսել եմ երազների իմաստը հասկանալ…Ոչ բոլոր, բայց որոշներինը հասկանում եմ… Լուսավորվել եմ երևի : Փորձեմ մեկնաբանել մայրիկիդ երազը: Չնայած մի փոքր դժվարանում եմ, որովհետև կան պահեր, որոնք հարկավոր է պարզել … Ամեն դեպքում, ասեմ, որ հարկավոր է՝ զգույշ և ուշադիր լինես, քանի որ, իմ կարծիքով կարող է ինչ որ բան պատահել քեզ հետ: Ո՛չ, ո՛չ, ես չեմ վախեցնում քեզ, պարզապես ուշադիր եղիր: Օրինակ փողոցն անցնելուց…
    Հ.Գ. գրածներս սրտիդ մոտ մի՛ ընդունի, ես դեռ խամ եմ : Բայց միգուցե և իրոք լուսավորվել եմ այդ հարցում
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  8. #23
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Իսկ մարդը եթե երազում հենց իր մահն է տեսնում, այդ ի՞նչ է նշանակում: Որովհետև ինձ հետ շատ է պատահել, որ տեսել եմ բարձր ժայռի վրայից ընկնում եմ անդունդի մեջ, որտեղ ինչ-որ շատ ամուր փշեր էին: Ես էլ սիրուն ընկնում եմ դրանց մեջ, հետո տեսնում եմ, որ արյունս հոսում է ամենուր… մի խոսքով, ինչ-որ աղմուկից արթնանում եմ:
    Հոգեբաններն ասում են «վիճակդ լավ չի»:
    Իսկ ես սկի չեմ էլ մտածում:
    Դե երևի թե տեսնում ես ապագան :
    Իսկ եթե լուրջ, ապա իրոք, ուշադրություն մի դարձրու նման երազներին: Որքան քիչ նշանակություն ենք տալիս երազներին, այնքան ավելի քիչ ազդեցություն կարող են նրանք ունենալ մեր վրա, և դրանց իրականանալու հնարավորությունը ավելի քիչ է :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  9. #24
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Vard-ի խոսքերից
    Երազները իրոք շատ հետաքրքիր են: ինձ էլ է թվում, որ երազները քո հոգեբանակն վիճակի արտացոլումն ու դու ինքդ էս ստեղծում քո երազը…
    Բայց գիտեք ինչն է հետաքրքիր օրինակ ես իմ երազներում տեսնում եմ մարդկանց,որոնց մասին լսել եմ,բայց չեմ տեսել իրականում ու երբ որոշ ժամանակ անց տեսնում եմ այն համընկնում է իմ երազներում տեսածին: Դա շատ հետաքրքիր ու հաճելի, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրել…
    Դա ունի շատ հեշտ բացատրություն. դու պարզապես տեսնում ես ապագան քո երազի մեջ, որը շատ մարդկանց մոտ է լինում: Անձամբ ես նման երազներ, որոնք ապագան են ցույց տալիս, հաճախ եմ տեսնում( բայց մի անգամ խաբվել եմ…երազիս քննությանս տոմսի համրն էի տեսել, էն էլ պարզվեց, որ սխալ էր ) Դա նաև, միգուցե, կարելի է անվանել ինտուիցիա
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  10. #25
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ես երազիս մեջ տեսնում եմ մի մարդու, որին իրական կյանքում վաղուց մոռացել եմ ու չեմ ուզում նրա հետ որևէ շփում ունենալ: Ոնց որ դիտմամբ հայտնի երազներիս մեջ ու քաղցր քունս խանգարի:
    Բյու՛ր ջան, իսկ դու իրո՞ք համոզված ես, որ իրական կյանքում մոռացել ես այդ մարդուն: Եթե այո, ապա միգուցե այդ մարդը չի մոռացել քեզ և իր մտքերով ստիպում է քեզ հիշել իրեն, թեկուզ և երազում
    Հ.Գ. ինձ գիտունիկի տեղ եմ դրել ու բոլորիդ երազները մեկնաբանում եմ
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  11. #26
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Իսկ մարդը եթե երազում հենց իր մահն է տեսնում, այդ ի՞նչ է նշանակում: Որովհետև ինձ հետ շատ է պատահել, որ տեսել եմ բարձր ժայռի վրայից ընկնում եմ անդունդի մեջ, որտեղ ինչ-որ շատ ամուր փշեր էին: Ես էլ սիրուն ընկնում եմ դրանց մեջ, հետո տեսնում եմ, որ արյունս հոսում է ամենուր… մի խոսքով, ինչ-որ աղմուկից արթնանում եմ:
    Ես ինքս էլ ինձ մահացած եմ տեսել, 5-րդ հարկից ցած եմ ընկել: Ու կանգնած իմ գլխի վերևը ինքս ինձ էի նայում: Բայց մեջս վախ չկար: Թեթևություն էի զգում…

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Հոգեբաններն ասում են «վիճակդ լավ չի»:
    Ես մի ծանոթ հոգեբան ունեմ, որը երազներին հետևյալ բացատրությունն է տալիս: Նա ասում է թե այն, ինչ դու տեսնում ես երազումդ ու այն ինչ զգում ես այդ պահին, արտացոլում է այն զգացմունքները, որն իրականում ունես այդ երևույթի հանդեպ:

  12. #27
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Ինձ թվում է՝ երազներ կարող են մեկնաբանել միայն այն մարդիկ, որոնք երազ տեսնողին շատ լավ են ճանաչում:
    Մի անգամ ընկերուհիս ինձ առաջարկեց գնալ իր դասախոսի մոտ, բայց ես չհամաձայնեցի և շատ լավ արեցի: Հետո մենք երկուսով այնպես վերլուծեցինք երազներս, որ ոչ մի հոգեբան չէր կարողանա:

  13. #28
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    սկ ես երազումս արջի հետ էի խաղում…այնքան լավն էր… հա…ու այդ ամենը խաչմերուկի մեջտեղը…
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  14. #29
    Սկսնակ անդամ Նանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Վերջերս մի գիրք կարդացի, / The Alchemist- Paulo Coelho / ուր հերոսը նույն երազը մի քանի անգամ տեսնելով հետևում է նրան և գտնում իր կյանքի ուղին: Շատ կուզենաի ապագան նախանշող մի երազ էլ ես տեսնեի : Իմ երազներում հիմնականում ինձ հուզող հարցերի պատասխաններն են :
    Անապատին գեղեցկացնում է այն, որ նա ինչ-որ տեղ ջրհոր է թաքցնում:

  15. #30
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Կարդացի կարծիքները, բայց էլի մտածում եմ... մի սենց բան պատմեմ, հետևությունները թողնեմ ձեզ: Ես որոշել էի գործերս համալսարան տայի, պոլիտեխնիկի մասին խոսք անգամ չէր գնում: Ու մի օր, 10-րդ դասարանում, ես, այդ ժամանակ դեռ պատկերացում չունենալով որևէ ԲՈՒՀ-ի մասին, երազ եմ տեսնում, որ ես գտնվում եմ պոլիտեխնիկի լողավազանում ու մի հոգու հետ լողանում ենք, բայց ես կյանքիս մեջ չեմ իմացել, որ այնտեղ ընդհանրապես լողավազան գոյություն ունի: Հաջորդ օրը տնեցիքին երազս պատմեցի, ու ասեցի, որ պոլիտեխնիկ եմ գործերս տալու: Դա, իհարկե, լուրջ չընդունվեց: Այնուհետև եկավ պահը, այնպես ստացվեց, որ ես, գործերս տալով համալսարան, ընդունվեցի պոլիտեխնիկ և երկու տարի ընկերոջս հետ լողավազանում լող պարապեցի: Հիմա ինչ է սա, զուգադիպություն, թե...
    Лучше Гор могут быть только Горы.

Էջ 2 33-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գիտակցված երազներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 11.09.2016, 23:26
  2. Մանուկ հասակում տեսած երազներ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.05.2014, 13:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •