Լավ, որ տուգանային չստանամ, սենց ասեմ
Ես ընկնել տեսել եմ ամենաշատը աստիճաններից, երբ աստիճաններ ես իջնում երազում ու դրանք անհայտանում են, հայտվում ես ներքևի հարկում…ս էլ չեմ տեսել մարմնիս վրա ընկնելը, այդպիսի զգացողություն եմ ունեցել: Դու, որ երազումդ ընկել ես, ու՞ր ես հասել: Վերը նշվածը եթերային մարմնի մասին փաստեր չեին, այլ ենթադրություններ:
Բայց դե դա կապ չունի։ տարբեր մարդիկ ենք, տարբեր հոգեբանական պարամետրերով, հնարավոր է, որ տարբեր երազները տեսեննք ու երբեք նույն երազը չտեսնենք։
Ինչպես ասվում է իմ սիրած ֆիլմերից մեկում "Времена всегда одинаковые", Tilla ջան, ժամանակներից կախված չի փոխվում երևույթի լինել/չլինելը։ Փոխվում է միայն դրանց նկատմամբ վերաբերմունքը։Ինչ վերաբերվում է հեքիաթներին հավատալուն կամ իրատեսական հայացքների մասին՝ Ֆրեյա ջան, հիմա հաստատ այն դարը չի, երբ անհավանականը չի կարող լինել հավանական,
Իմ կարծիքով, ժամանակակից դարը հոգեբանության ու հոգևորի տեսանկյունից աղբանոց դար է. ամեն դուրսպրծուկ հոգեբան մի բան ծխում է հետո անհիմն եզրակացություններ է անում ու բոլորը նրան սկսում են հավատալ, օրինակ, "Հավատա հաջողությանդ, պատկերացրա այն ու դա կիրականանա"։
Իսկ հոգևորի տեսանկյունից... ինչ աղբ տեսություն, կրոն, աղանդ ու իդեյա ֆիքս ասես հորինել են, մարդիկ էլ հավատում են ամեն տեսակի աստրալ մարմինների,աուրաների, չակրաների ու էլի լիքը ծխելու հետևանքների...
Ֆրեյդը իր հիվանդ ուղեղով երազների մասին ենթադրություններ ա արել![]()
Ֆրեյդը հիվանդ չէր, դա նախ, Ֆրեյդի ասածները ավելին քան իրական են, Ֆրեյդը կլինիկական փորձ է ունեցել եւ իր "ասածների" հիման վրա մարդկանց է բուժել նախկինում չբուժվող ու "խելացի" մարդկանց կողմից "հոգու " աղտահարումներից։ Իր հոգեվերլուծությւնների միջոցով նա մարդկանց շատ ծանր նևրոտիկ վիճակներից է հանել, ընդամենը մի բառով։
Էջանիշներ