Ոչ միայն քնից առաջ մտածածը, այլև՝ ամբողջ օրվա, շաբաթվա մեջ մտքովդ անցած-չանցածը, հետդ կատարված իրադարձությունները, լսածդ պատմությունները, տեսածդ երևույթները, մի խոսքով՝ ամեն ինչ: Ընդ որում՝ բնավ պարտադիր չէ, որ երազի հիմքում եղած բանը քեզ համար անչափ կարևոր կամ ցանկալի կամ հետաքրքիր կամ ցնցող բան լինի. դու կարող է նույնիսկ ուշադրություն էլ դարձրած չլինես դրան, կամ մտքովդ հպանցիկ անցած լինի: Բայց դե ամեն ինչ ֆիքսվում ու «գրվում» է ուղեղում: Ի դեպ՝ երազը անցած իրադարձությունների ֆոնի վրա վերլուծելը շատ հետաքրքիր զբաղմուք է. ես որ իմ երազների մի իննսուն տոկոսը կարողանում եմ կապել այս կամ այն դեպքի կամ մտքի հետ, ընդ որում՝ միայն կապը տեսնելուց հետո ես զգում ու հասկանում, թե մարդու երևակայության մեջ ինչը ինչ կարող է դառնալ, ինչպես կարող է ձևա-կերպարանափոխվել, ու դա հրաշալի է: Էն մի տասը տոկոսն էլ, համոզված եմ, ուղղակի չեմ կարողանում պարզել կամ հիշել, թե ինչով են պայմանավորված: Իսկ երազների միստիկ բնույթին չեմ հավատում, ինչպես որ չեմ հավատում ցանկացած միստիկայի ու գերբնականի:
Ի միջի այլոց, գունավոր-անգույն երազի հասկացությունն աբսուրդ է ու հաստատ ծնվել է որպես կատակ՝ գունավոր հեռուստատեսության գյուտից հետո:





Մեջբերել
մեկը որ պատմեցի մաման խառնվավ իրար,իսկ ես ընդանրապես երազներին ուշադրություն չեմ դարձնում,բայց մաման ենքան ասեց,մեջս մտավ,ամեն մեքենայից նենց էի զգուշանում,ասում էի աստված մենակ թե սաղ սալամաթ հասնեմ տուն,էնքան բան մտքովս անցավ կյանքիս վրայով
ոնցոր թե արդեն հրաժեշտ էի տալիս ամեն ինչի,մեկ էլ նորից նման երազ
բայց էսի ոչմեկին չեմ պատմել ու ասի մի խոսքով թքած,ու ուշադրություն չդարձրի,մեկ մեկ միտքս էր գալիս,բայց վապշե անցավ հերթական անգամ զգացի որ ստից բաներ են էլի
,համել որ պատմեմ կմեռնեմ արյա
կմնաս առանց Լի

էտ վախտ աշխատում եմ չզարթնեմ, դաժե եթե զարթնում էլ եմ աշխատում եմ քնեմ ,որ շարունակությունը տեսնեմ,… Մեկեեեել, որ սարսափելի երազա լինու


Էջանիշներ