Բոլորս էլ տեսնում ենք երազներ: Մեզանից շատերը չեն հիշում կամ պնդում են, որ չեն տեսնում, մյուսները մի գիշերվա ընթացքում շատ երազներ են տեսնում և համարյա բոլորն էլ հիշում են: Երազները որոշ մարդկանց կյանքում ոչ մի էական ազդեցություն չեն թողնում, սակայն կան մարդիկ, որոնք ապրում են իրենց երազներով, երազներն իրենց կյանքում մեծ տեղ են գրավում և ազդում են ապագա կյանքի վրա: Ես մինչև հիմա երազներս շփոթում եմ ռեալի հետ, կարծում եմ, թե երազը իրականություն էր : Շատ անգամ երազներում տեսնում եմ ապագան, այն, ինչ լինում է ապագայում, կամ էլ ինչ որ զգուշացնող նշաններ: Երևի թե շատերի մոտ է այդպես…
Եկեք այս թեմայում գրենք մեր կարծիքները երազների վերաբերյալ, թե ինչ նշանակություն ենք տալիս երազներին, թե ինչպես են ազդում երազները մեր կյանքի վրա, և գրենք մեր տեսած հետաքրքիր ու տարօրինակ երազներից որոշները:
Էջանիշներ