Ես մի 15 տարի ա պասկալով բան չեմ գրել, սինտակսիսը չեմ հիշում։

Բայց մեկ ա չհասկացա, թե էս լագորիթմում K-ն ոնց ա որոշում էդ տառը կրկնվում ա, թե ոչ։


Առաջարկեմ սեփական ալգորիթմը։

Վերցնում ենք մի դատարկ զանգված tarer(), որի մեջ պահելու ենք ընթացիկ բառի տառերը, գտնենք կրկնվողները։
Mutq - մուտքային նախադասություն
Yelq - արդյունք

i աճում է 1-ից մինչև Lenght(mutq)

Վերցնում ենք mutq-ի i-րդ տառը։ (անվանենք t)

Եթե t = " ", ապա դատարկում ենք Tarer()-ը և mutq-ին ավելացնում " ", այլապես ստուգում ենք առկա՞ է արդյոք t-ն tarer()-ում։ Եթե կա, անտեսում ենք այն, այլապես ավելացնում ենք tarer()-ի հերթական վանդակում (հերթական վանդակի համար կարող ենք օգտագործել այլ փոփոխական) ու mutq-ին ավելացնում t-ն։

ՎԵՐՋ։

Ինչը պարզ չի, ասա ավելի մանրամասն փորձեմ բացատրել։