User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Պահածոներ

  1. #1
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պահածոներ

    Հատուկ տնային տնտեսությամբ զբաղվել սիրողների համար Եվ ոչ միայն
    Ես ոչինչ չեմ ուզում...

  2. #2
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պահածոներ

    ԽԱՎԻԱՐ

    10-12 կգ բադրիջան
    5 կգ բիբար(կեսը կարմիր« կեսը կանաչ)
    2 կգ սոխ
    3 կգ գազար
    5 կգ պոմիդոր կամ 0«7 կգ-ոց տոմատ
    1 լ ձեթ
    1 կապ մաղադանոս
    300 գր սխտոր
    Բադրիջանը, բիբարը խորովել, մաքրել, աղալ, գազարը շերտ-շերտ կտրտել և ժարիտել:
    Գլուխ սոխը աղալm, 1 լ ձեթով դաղել+ աղացած գազարը« հետո լցնել բիբարը և բադրիջանը, հետո սխտորը, կանաչին, վերջում տոմատը:
    Կլինի 13-14 հատ 0.7 լ-ոց բանկա:
    (Անպայման ստերլիզացնել

    Ավելացվել է 4 րոպե անց
    ԳԱԶԱՐՈՎ ՊԵՐԵՑ

    I տարբերակ

    1 շիշ ձեթ, 1 կգ գլուխ սոխը սոխառած անել+ 1 կգ-ոց բանկա տոմատ: 1լ ջրով բացած: Կտրատած գազարը լցնել մեջը, քիչ անց +կտրատած բիբարը (կարմիր և կանաչ)+մաղադանոս, համեմ, դուշիստի պերեց, աղ:
    5 կգ գազար, 2-2.5 կգ բիբար:

    II տարբերակ

    5 կգ գազար, 2-3 կգ սոխ, 1 կգ կարմիր բիբար, +1«5 կգ կանաչ բիբար, 1 կապ համեմ, 1 շիշ ձեթ, 0.5 կգ-ոց բանկա տոմատ:
    Վերջին խմբագրող՝ comet: 17.11.2008, 13:56: Պատճառ: Գրառման ավելացում
    Ես ոչինչ չեմ ուզում...

  3. #3
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պահածոներ

    ԱԽՈՐԺԱԿ
    I տարբերակ

    10 կգ բադրիջան
    3 կգ սոխ
    2 կգ բիբար
    5 կգ պոմիդոր
    2 կապ մաղադանոս
    1 լ ձեթ
    0.5 կգ սխտոր
    Սոխառած անել, չկարմրացնել: Բիբարը և բադրիջանը ժարիտել: Պոմիդորը եռացնել, այս բոլորը լցնել մեջը + աղ: Ստերլիացնել 1 ժամ:

    II տարբերակ

    6 կգ պոմիդոր աղալկամ կլպել + 1 բաժակ ձեթ, 1 բաժակ պեսոկ, 1բաժակ գինու քացախ, եռացնել + 2 կգ բիբար: Բիբարը գցել ամբողջական վիճակով: Ավելացնել մաղադանոս: Ստերլիզացնել պետք չէ:

    III տարբերակ

    0.6 լ ձեթ, 12 կգ պոմիդոր, 200 գր պեսոկ, աղ, 200 գր քացախ, սխտոր, 5 կգ սուր բիբար, դաձնու տերև, 1 կապ մաղադանոս« հատիկով պերեց: Լավ եփել, նոր ավելացնել բիբարը: Վերջինիս պատրաստ լինելուց հետո լցնել բանկաները, տաք-տաք փակել:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  4. #4
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պահածոներ

    Մեկ խորհուրդ էլ իմ կողմից. աշխատեք բանկան բացելուց հետո, եթե զակատ արած է, անպայման սկզբում տալ համտեսելու հարևաններից կամ բարեկամներից մեկին, ում այնքան էլ լավ չեք վերաբերվում Եթե մի քանի ժամվա ընթացքում նրա մոտ սկվեն թունավորման նախանշաններ, ուրեմն ձեր պահածոն լի է բոտուլիզմի ցուպիկներով, աշխատեք չուտել

    Իսկ եթե ավելի լուրջ, աշխատեք խուսափել տնային պայմաններում պահածո պատրաստելուց։ Դա չի վերաբերում մուրաբաներին։ Քաղցրի դեպքում էդ բացիլները մահանում են, իսկ մնացած բոլոր դեպքերում դուք վտանգում եք ձեր և ձեր հարազատների կյանքը։
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 17.11.2008, 14:31:
    When life gives you lemons, make lemonade

  5. #5
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պահածոներ

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը

    Չգիտեմ ինչու վերջին ժամանակներս նման արտահայտություններ սկսել եմ շատ լսել.
    Հասկանում եմ որ դա իր գիտական բացատրելու ձևն ունի,բայց մի բան անհասկանալի է,ինչու մեր տատերը,պապերը առանց դրա մասին մտածելու կամ իմանալու կերել են ու չենք լսել որ իրենցից մեկին բան պատահած լինի:Բա էտ ոնցա լինում որ հիմա դրանից վատ հետևանքներ են լինում???
    Միշտ կերել ենք,ուտում ենք ու կուտենք պահածոներ,որովհետև շատ համով է
    Իսկ հմուտ տնային տնտեսուհիները շատ բաղադրագրեր գրեն ստեղ,որ կարդանք ու մենք էլ պատրաստենք...

  6. #6
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պահածոներ

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ խորհուրդ էլ իմ կողմից. աշխատեք բանկան բացելուց հետո, եթե զակատ արած է, անպայման սկզբում տալ համտեսելու հարևաններից կամ բարեկամներից մեկին, ում այնքան էլ լավ չեք վերաբերվում Եթե մի քանի ժամվա ընթացքում նրա մոտ սկվեն թունավորման նախանշաններ, ուրեմն ձեր պահածոն լի է բոտուլիզմի ցուպիկներով, աշխատեք չուտել

    Իսկ եթե ավելի լուրջ, աշխատեք խուսափել տնային պայմաններում պահածո պատրաստելուց։ Դա չի վերաբերում մուրաբաներին։ Քաղցրի դեպքում էդ բացիլները մահանում են, իսկ մնացած բոլոր դեպքերում դուք վտանգում եք ձեր և ձեր հարազատների կյանքը։
    Հիգիենայի պահպանման և ճիշտ պատրաստելու դեպքում խնդիրներ չեն առաջանում
    Ես ոչինչ չեմ ուզում...

  7. #7
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պահածոներ

    Մեջբերում GISastgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիգիենայի պահպանման և ճիշտ պատրաստելու դեպքում խնդիրներ չեն առաջանում
    Առաջանում են, միայն գործարանային պայմաններում է ապահով
    When life gives you lemons, make lemonade

  8. #8
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պահածոներ

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջանում են, միայն գործարանային պայմաններում է ապահով
    Իմ մաման էլա լավ փակում,համ էլ շատ համով,իսկ էտ գործարանային արտադրանքները տատիկիս ժամանակ էլ կար,բայց չգիտես խի դրանց մասին հիմա ավելի շատա խոսվում:
    Իսկ միգուցե դա գովազդի մի ձև է

  9. #9
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պահածոներ

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մաման էլա լավ փակում,համ էլ շատ համով,իսկ էտ գործարանային արտադրանքները տատիկիս ժամանակ էլ կար,բայց չգիտես խի դրանց մասին հիմա ավելի շատա խոսվում:
    Իսկ միգուցե դա գովազդի մի ձև է
    Չէ, ջանա, գովազդը էստեղ բացարձակ կապ չունի, պարզապես էդ բացիլը վերանում է շատ բարձր ջերմաստիճանի տակ, ինչը անհնար է ապահովել տնային պայմաններում։ Իսկ ինչ վերաբերում է համովին, պարզ ա, որ ամեն ինչի տնականն էլ համով է։ Իսկ հիմա ավելի շատ ա խոսվում, որովհետև տատիկիդ ժամանակ մարդիկ մի քիչ ավելի հետամնաց էին, մի քիչ ավելի քիչ էին կարդում, կամ հեռուստացույց դիտում, թունավորվելուց էլ շատ ժամանակ չէին հասկանում թե ինչից էղավ ու ինչից մեռան։ Ամեն դեպքում բժշկությունն էլ ա չէ զարգացել մի քիչ։
    When life gives you lemons, make lemonade

  10. #10
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պահածոներ

    երկու օր առաջ գնացել եի ցուցահանդես սննդամթերքների, էնտեղ ամեն տեսակի պահածոներ էլ կային,դե փորձեցի էլ...վատը չեին,բայց մեկա տան պատրաստածին չի հասնի Գործարանի պատրաստածները մի տեսակ անհամ, անգույն են,իսկ տանը պատրաստածը... դե ինչ ասեմ դուք էլ գիտեք

  11. #11
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պահածոներ

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    երկու օր առաջ գնացել եի ցուցահանդես սննդամթերքների, էնտեղ ամեն տեսակի պահածոներ էլ կային,դե փորձեցի էլ...վատը չեին,բայց մեկա տան պատրաստածին չի հասնի Գործարանի պատրաստածները մի տեսակ անհամ, անգույն են,իսկ տանը պատրաստածը... դե ինչ ասեմ դուք էլ գիտեք
    Իհարկե, լրիվ համաձայն եմ, բայց եթե մտածում ես, որ էդ համովից կարող ես ամբողջ ընտանիքով թունավորվել, մի քիչ հավեսդ փախնում է
    When life gives you lemons, make lemonade

  12. #12
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պահածոներ

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հիմա ավելի շատ ա խոսվում, որովհետև տատիկիդ ժամանակ մարդիկ մի քիչ ավելի հետամնաց էին, մի քիչ ավելի քիչ էին կարդում, կամ հեռուստացույց դիտում, թունավորվելուց էլ շատ ժամանակ չէին հասկանում թե ինչից էղավ ու ինչից մեռան։ Ամեն դեպքում բժշկությունն էլ ա չէ զարգացել
    Սկզբի հետ համամիտ չեմ,են ժամանակ մարդիկ ավելի շատ էին կարդում . Ճիշտա տեղեկատվական տեղնոլոգիաները էսքան զարգացած չէին,բայց դա չի նշանակում որ հետամնաց էին,տենց պետք չի էլի իմ տատին էլ հո եսիմ քանի տարեկան չի,ընդամենը 67տ, ու իրա կյանքում ինձնից քեզնից շատ գիրքա կարդացել ու շատ երկրներում հասցրել լինել,որ իմանար է սենց բան ենք խոսում իրա մասին ,Լավ դե,ամեն դեպքում տնական պահածոները ավելի համով են,ու եթե գործարանին եք նախընտրում,ձեր գործն է:Անուշ արեք

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    ... բայց եթե մտածում ես, որ էդ համովից կարող ես ամբողջ ընտանիքով թունավորվել, մի քիչ հավեսդ փախնում է
    Դուք էլ մի մտածեք դրա մասին
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 17.11.2008, 16:23: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #13
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պահածոներ

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբի հետ համամիտ չեմ,են ժամանակ մարդիկ ավելի շատ էին կարդում . Ճիշտա տեղեկատվական տեղնոլոգիաները էսքան զարգացած չէին,բայց դա չի նշանակում որ հետամնաց էին,տենց պետք չի էլի իմ տատին էլ հո եսիմ քանի տարեկան չի,ընդամենը 67տ, ու իրա կյանքում ինձնից քեզնից շատ գիրքա կարդացել ու շատ երկրներում հասցրել լինել,որ իմանար է սենց բան ենք խոսում իրա մասին ,Լավ դե,ամեն դեպքում տնական պահածոները ավելի համով են,ու եթե գործարանին եք նախընտրում,ձեր գործն է:Անուշ արեք

    Ավելացվել է 2 րոպե անց

    Դուք էլ մի մտածեք դրա մասին
    Լուսաբեր ջան, ես տատիկիդ բան չեմ ասում, դու ասեցիր տատիկիս ժամանակ, էնպիսի տոնով, կարծես խոսքը 20ականների Հայաստանի մասին էր։ Իսկ իմ տատիկը եթե կենդանի լիներ, 93 տարեկան կլիներ, բայց երևի արդեն մոտ 25 տարի մեր տանը տատիկիս գլխավորությամբ միայն մուրաբա է փակվել, մնացած պահածոները տատիկս պատրաստում էր, բայց զակատ չէր անում։ Իհարկե տեղի առումով շատ դժվար է, հատկապես եթե սեփական տանը չես ապրում ու նկուղ չունես, բայց դե մի կերպ հարմարեցնում էր, ամեն դեպքում ուտողների առողջությունը ամեն ինչից թանկ է
    When life gives you lemons, make lemonade

  14. #14
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պահածոներ

    Լուսաբեր, մի քիչ շատ կհարցնես տատիկներիդ ու պապիկներիդ. կտեսնես, թե որքան մարդ է մահացել «բոտուլիզմ»-ից դենը վախտերը…

    Ճիշտ է ասում Ariadna-ն: Բոտուլիզմի հարուցիչը ոչնչացվում է տնային պայմաններում հնարավոր բարձր ջերմություն ապահովելու դեպքում, սակայն այնպիսի ջերմություն, որն անհրաժեշտ է միկրոբի արտադրած խիստ թունավոր նյութը՝ բոտուլոտոքսինը քայքայելու համար, տան պայմաններում հնարավոր չէ ապահովել, իսկ գործարաններում հենց այդպես էլ վարվում են:

  15. #15
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պահածոներ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուսաբեր, մի քիչ շատ կհարցնես տատիկներիդ ու պապիկներիդ. կտեսնես, թե որքան մարդ է մահացել «բոտուլիզմ»-ից դենը վախտերը…

    Ճիշտ է ասում Ariadna-ն: Բոտուլիզմի հարուցիչը ոչնչացվում է տնային պայմաններում հնարավոր բարձր ջերմություն ապահովելու դեպքում, սակայն այնպիսի ջերմություն, որն անհրաժեշտ է միկրոբի արտադրած խիստ թունավոր նյութը՝ բոտուլոտոքսինը քայքայելու համար, տան պայմաններում հնարավոր չէ ապահովել, իսկ գործարաններում հենց այդպես էլ վարվում են:
    Ցավոք ես պապիկ չունեմ իսկ տատիկիցս կիլոմետրեր հեռու եմ
    Բայց բոտուլիզմի հետ համաձայն եմ,չասեցի դրանք իրենց գիտական մոտեցումը ունեն??? ուղղակի ժող. ջան ես ամբողջ կյանքս կերել եմ,իմ ընտանիքն էլ նույն ձևով,ընդհանրապես հայ ազգը միշտ կերելա:Ինձ մեկը կարողա ստույգ տվյալ ասի որքան մարդ է մահացել թեկուզ վերջին 2 տարում:Ինչա կարողա մեքենա քշելուց վթար չի լինում??? Հո վթարներից ավելի շատ մարդա մահանում Դե եկեք մեքենա չնստենք որ հանկարծ չմահանանք,բա որ նստենք ու ... Դրա համար ասում եմ շատ ուշադրություն մի դարձրեք...հո չեմ ասում կերեք կամ մի կերեք...
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 17.11.2008, 16:58:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •