User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Սա պարզապես...

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սա պարզապես...

    ։ …
    —Ասա՛, թե ինչ է կատարվում քեզ հետ...վերջին անգամ եմ հարցնում…
    —Ոչինչ։
    —Ինչպես միշտ խուսափում ես…
    —Ես քեզ այլևս չեմ սիրում։
    —Ի՞նչ…
    —Ես նույնիսկ անտանելի մի զզվանք եմ զգում քո հանդեպ։
    —Գժվե՞լ ես…
    —Չէ, ես գիտեմ՝ ինչ եմ ասում։
    —Դու հասկանու՞մ ես, թե ինչ ես ասում
    —Հասկանում եմ։
    —Ի՞նչ ես ասում...նորից ասա՛։
    —Ուզում եմ բաժանվենք...չեմ ուզում տեսնել քեզ...ես այդպիսին եմ։
    —Գժվել ես դու...չէ՞...իսկ մեր խենթ սերը...ի՞նչ եղավ…
    —Ես այդպիսին եմ։
    —Իսկ ես ասում, եմ, դու կատարյալ անասուն ես...կխոսենք երբ բուժվես...գնանք, քեզ տուն տանեմ...
    —ԵՍ ուզում եմ բաժանվել քեզանից, ընդմիշտ։
    —Դու չգիտես, թե ինչ ես խոսում…
    —Դժվա՞ր է հասկանալ, էլ չեմ սիրում։
    —Երեք տարի ու երեսուն օր սիրում ես, այսօր ո՞չ...
    —Ինչքան հիմար պիտի լինեիր, որ հաշվեիր օրերը։
    —Այո, ես այդքան հիմար եմ, իսկ հիմա դու ճակատագրական սխալ թույլ մի՛ տուր…
    —Թող սխալ լինի, հաջողություն։
    —Քեզ հետ ի՞նչ է կատարվում, քա՛ղցրս, ախր ամեն ինչ լավ էր…
    —Ինչ է չի՞ կարելի էլ չսիրել։
    —Այդպես չի լինում…
    —Եղավ։
    —Մենք ուզում էինք...
    —Ես այլևս ոչինչ քեզ հետ կապված չեմ ուզում։
    —Բայց ինչու՞...գոնե պատճառը...
    —Ուրիշին եմ սիրում։
    —Հա՞, կսպանեմ, քեզ էլ էդ սրիկային էլ...
    —ԻՆչի՞ համար, սիրելու՞։Լսի՛ր,ես օրերից մի օր հեռանալու էի։ Եթե այսօր կարողանում եմ, հասկանու՞մ ես, այդպես ավելի վատ կլիներ։ Պատկերացրու՛ արդեն ամուսնացած լինինք։ Լավ է, որ չհասցրինք։
    —Դու այդպես հեշտ կարող ես հեռանա՞լ...
    —Այո։
    —Ես անասունի՞ եմ սիրել…
    —Այո։
    —Ես սիրել եմ մեկին, ով չկա՞…
    —Այո։
    —Ես պաշտել եմ մեկին, ով մի կատարյալ անբարոյական է՞...
    —Այո։
    —Ես տվել եմ կյանքս քեզ, որ դու նայես ինձ ու հեշտությամբ ասես, այո՞...
    —Ես չեմ ստում, չէմ խաբում։ Մի՞թե դա կարևոր չէ։ Ի դեպ, կյանքդ էլ թո՛ղ քեզ մնա։
    —Ի՞նչ է կատարվում, Սոու՛լ, ի՞նչ ես անում..
    —Հեռանում եմ։
    —Այդքան հե՞շտ...չգիտեի, որ ծխում ես...
    —Նոր եմ սովորել։
    —Սոու՜լ…
    —Վե՛րջ։
    —Ինչի՞ն վերջ...ես քեզ սիրում եմ, այդ ու՞ր...ետ արի, գրողի տարած...կսպանեմ երկուսիդ էլ...Սոու՛լ...
    ...

    —Դու ինչու՞ ինձ հետ հիվանդանոց չեկար...այսօր կարևոր օր էր...դու պետք է կողքիս լինեիր…
    —Ների՛ր, զբաղված էի…
    —Մենք աղջիկ ենք ունենալու, չնայած ես արու զավակ էի ուզում պարգևել քեզ որպես առաջնեկ…
    —Չէ, աղջիկ լավ է…
    —ԵՍ արդեն ուզում եմ, որ անուն ընտրենք... ի՞նչ կարելի է…
    —Սոուլ…
    —Սոու՞լ…ինչու՞ Սոուլ…
    —Սիրում եմ այդ անունը...
    —Լավ, եթե սիրում ես...ինձ դուր է գալիս...Սոուլ…

  2. #2
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա պարզապես...

    Լավ ա, լավ, Ալիզիկ
    Երկրորդ մասը մենակ փչացնում ա: Ստիպում ա սխալ հասկանալ:
    Առաջինը ոնց կար, հոյակապ էր, հենց տենց էլ թողնեիր. ուժի շարունականություն` չի մարում, չի եզրափակվում, չի կուլմինացվում: Կատարելապես տևում ա
    Հազվադեպ հաջողված դեպքերից ա, ի դեպ:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 17.11.2008, 05:20:

  3. #3
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա պարզապես...

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ա, լավ, Ալիզիկ
    Երկրորդ մասը մենակ փչացնում ա: Ստիպում ա սխալ հասկանալ:
    Առաջինը ոնց կար, հոյակապ էր, հենց տենց էլ թողնեիր. ուժի շարունականություն` չի մարում, չի եզրափակվում, չի կուլմինացվում: Կատարելապես տևում ա
    Հազվադեպ հաջողված դեպքերից ա, ի դեպ:
    Ուհու... Համաձայն եմ: Թե չէ հիշացնում ա` ես ատում եմ քո անունը, եթե աղջիկ ես ունենամ` նա կկոչվի քո անունով, բան..
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. #4
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա պարզապես...

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուհու... Համաձայն եմ: Թե չէ հիշացնում ա` ես ատում եմ քո անունը, եթե աղջիկ ես ունենամ` նա կկոչվի քո անունով, բան..
    չգիտեմ, բայց կոնկրետացնում ա, դրանով գցում թափից: Իսկ նենց՝ էնքան բնական էր, երկու անգամ կարդացի նույնիսկ, ու մի հատ էլ կկարդայի:

  5. #5
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա պարզապես...

    Չէ վերջը կարևորա զատո ինչ կա վերջի մեջա

  6. #6
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա պարզապես...

    —Իսկ ես ասում, եմ, դու կատարյալ անասուն ես...կխոսենք երբ բուժվես...գնանք, քեզ տուն տանեմ...
    Ծոոով վերջնես, կտրուկ էր վերջը վաբշե վերջներ
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  7. #7
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա պարզապես...

    Վերջից խի եք դժգոհում՝ հավեսով էֆֆեկտա տալիս
    Վերջին խմբագրող՝ Yellow Raven: 17.11.2008, 14:06:

  8. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա պարզապես...

    Իսկ ես զարմանալի ձևով բան չհասկացա, ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ էլ 2 մասից միասին: Ինչ էր ուզում ասած լինել
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #9
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա պարզապես...

    Լավն էր, Ալիզ վերջն էլ էր լավը, նախավերջն էլ, նախանախավերջն էլ... ու էդպես մինչև սկիզբ... ապրես. Բան հիշեցի

  10. #10
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա պարզապես...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես զարմանալի ձևով բան չհասկացա, ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ էլ 2 մասից միասին: Ինչ էր ուզում ասած լինել

    երջանիկ մարդ ես

  11. #11
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    43
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա պարզապես...

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    ։ …
    —Ասա՛, թե ինչ է կատարվում քեզ հետ...վերջին անգամ եմ հարցնում…
    —Ոչինչ։
    —Ինչպես միշտ խուսափում ես…
    —Ես քեզ այլևս չեմ սիրում։
    —Ի՞նչ…
    —Ես նույնիսկ անտանելի մի զզվանք եմ զգում քո հանդեպ։
    —Գժվե՞լ ես…
    —Չէ, ես գիտեմ՝ ինչ եմ ասում։
    —Դու հասկանու՞մ ես, թե ինչ ես ասում
    —Հասկանում եմ։
    —Ի՞նչ ես ասում...նորից ասա՛։
    —Ուզում եմ բաժանվենք...չեմ ուզում տեսնել քեզ...ես այդպիսին եմ։
    —Գժվել ես դու...չէ՞...իսկ մեր խենթ սերը...ի՞նչ եղավ…
    —Ես այդպիսին եմ։
    —Իսկ ես ասում, եմ, դու կատարյալ անասուն ես...կխոսենք երբ բուժվես...գնանք, քեզ տուն տանեմ...
    —ԵՍ ուզում եմ բաժանվել քեզանից, ընդմիշտ։
    —Դու չգիտես, թե ինչ ես խոսում…
    —Դժվա՞ր է հասկանալ, էլ չեմ սիրում։
    —Երեք տարի ու երեսուն օր սիրում ես, այսօր ո՞չ...
    —Ինչքան հիմար պիտի լինեիր, որ հաշվեիր օրերը։
    —Այո, ես այդքան հիմար եմ, իսկ հիմա դու ճակատագրական սխալ թույլ մի՛ տուր…
    —Թող սխալ լինի, հաջողություն։
    —Քեզ հետ ի՞նչ է կատարվում, քա՛ղցրս, ախր ամեն ինչ լավ էր…
    —Ինչ է չի՞ կարելի էլ չսիրել։
    —Այդպես չի լինում…
    —Եղավ։
    —Մենք ուզում էինք...
    —Ես այլևս ոչինչ քեզ հետ կապված չեմ ուզում։
    —Բայց ինչու՞...գոնե պատճառը...
    —Ուրիշին եմ սիրում։
    —Հա՞, կսպանեմ, քեզ էլ էդ սրիկային էլ...
    —ԻՆչի՞ համար, սիրելու՞։Լսի՛ր,ես օրերից մի օր հեռանալու էի։ Եթե այսօր կարողանում եմ, հասկանու՞մ ես, այդպես ավելի վատ կլիներ։ Պատկերացրու՛ արդեն ամուսնացած լինինք։ Լավ է, որ չհասցրինք։
    —Դու այդպես հեշտ կարող ես հեռանա՞լ...
    Կարդացի այսքանը ու մի պահ սիրտս ուզեց, որ մեկն էլ ինձ այդպես չսիրի, ատի ու ինձնից հեռանա, հեռվում մնա ազատ ինձնից ու ամենից անկախ, ունակ լինի պահպանել այդ արտասովոր շնորհը` ազատությունը, ձգտի միշտ նորին ու առաջ գնալով հասնի հավերժականի էությանը...

  12. #12
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա պարզապես...

    Ալիզ, լավն ա
    Համ էլ, իմ անունով մեկը կա
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա պարզապես...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես զարմանալի ձևով բան չհասկացա, ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ էլ 2 մասից միասին: Ինչ էր ուզում ասած լինել
    Ես էլ շատ բան չհասկացա, բացի նրանից, որ իմ գրական ճաշակը լրիվ փչացել է, եթե լիքը մարդ գովեստի խոսքեր է ասում էս գրվածքին, իսկ ես ոչ իմաստն եմ հասկանում, ոչ արժեքը ու նույնիսկ զարմանում եմ, որ Ալիզը կարող էր նման բան գրել...

  14. #14
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա պարզապես...

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ շատ բան չհասկացա, բացի նրանից, որ իմ գրական ճաշակը լրիվ փչացել է, եթե լիքը մարդ գովեստի խոսքեր է ասում էս գրվածքին, իսկ ես ոչ իմաստն եմ հասկանում, ոչ արժեքը ու նույնիսկ զարմանում եմ, որ Ալիզը կարող էր նման բան գրել...
    Աչքիս՝ ես էլ եմ բթացել : Ամեն դեպքում՝ իմ ոճը, իմ «տեսակը» չէր: Չհասկացա... Մեղավոր եմ:
    DIXI
    carpe noctem

  15. #15
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա պարզապես...

    Ալիզ շատ ես անձնականացրել, դրա համար էլ երևի դժվարա ընկալվում բայց շատ քոննա

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարզապես զվարճալի
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 7
    Վերջինը: 04.01.2014, 15:51
  2. Գրառումներ: 495
    Վերջինը: 06.05.2013, 23:49
  3. Պարզապես...
    Հեղինակ՝ Kna, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.11.2010, 08:05
  4. Պատժե՞լ, թե՞ պարզապես ներել
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 27.05.2010, 13:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •