։ …
—Ասա՛, թե ինչ է կատարվում քեզ հետ...վերջին անգամ եմ հարցնում…
—Ոչինչ։
—Ինչպես միշտ խուսափում ես…
—Ես քեզ այլևս չեմ սիրում։
—Ի՞նչ…
—Ես նույնիսկ անտանելի մի զզվանք եմ զգում քո հանդեպ։
—Գժվե՞լ ես…
—Չէ, ես գիտեմ՝ ինչ եմ ասում։
—Դու հասկանու՞մ ես, թե ինչ ես ասում
—Հասկանում եմ։
—Ի՞նչ ես ասում...նորից ասա՛։
—Ուզում եմ բաժանվենք...չեմ ուզում տեսնել քեզ...ես այդպիսին եմ։
—Գժվել ես դու...չէ՞...իսկ մեր խենթ սերը...ի՞նչ եղավ…
—Ես այդպիսին եմ։
—Իսկ ես ասում, եմ, դու կատարյալ անասուն ես...կխոսենք երբ բուժվես...գնանք, քեզ տուն տանեմ...
—ԵՍ ուզում եմ բաժանվել քեզանից, ընդմիշտ։
—Դու չգիտես, թե ինչ ես խոսում…
—Դժվա՞ր է հասկանալ, էլ չեմ սիրում։
—Երեք տարի ու երեսուն օր սիրում ես, այսօր ո՞չ...
—Ինչքան հիմար պիտի լինեիր, որ հաշվեիր օրերը։
—Այո, ես այդքան հիմար եմ, իսկ հիմա դու ճակատագրական սխալ թույլ մի՛ տուր…
—Թող սխալ լինի, հաջողություն։
—Քեզ հետ ի՞նչ է կատարվում, քա՛ղցրս, ախր ամեն ինչ լավ էր…
—Ինչ է չի՞ կարելի էլ չսիրել։
—Այդպես չի լինում…
—Եղավ։
—Մենք ուզում էինք...
—Ես այլևս ոչինչ քեզ հետ կապված չեմ ուզում։
—Բայց ինչու՞...գոնե պատճառը...
—Ուրիշին եմ սիրում։
—Հա՞, կսպանեմ, քեզ էլ էդ սրիկային էլ...
—ԻՆչի՞ համար, սիրելու՞։Լսի՛ր,ես օրերից մի օր հեռանալու էի։ Եթե այսօր կարողանում եմ, հասկանու՞մ ես, այդպես ավելի վատ կլիներ։ Պատկերացրու՛ արդեն ամուսնացած լինինք։ Լավ է, որ չհասցրինք։
—Դու այդպես հեշտ կարող ես հեռանա՞լ...
—Այո։
—Ես անասունի՞ եմ սիրել…
—Այո։
—Ես սիրել եմ մեկին, ով չկա՞…
—Այո։
—Ես պաշտել եմ մեկին, ով մի կատարյալ անբարոյական է՞...
—Այո։
—Ես տվել եմ կյանքս քեզ, որ դու նայես ինձ ու հեշտությամբ ասես, այո՞...
—Ես չեմ ստում, չէմ խաբում։ Մի՞թե դա կարևոր չէ։ Ի դեպ, կյանքդ էլ թո՛ղ քեզ մնա։
—Ի՞նչ է կատարվում, Սոու՛լ, ի՞նչ ես անում..
—Հեռանում եմ։
—Այդքան հե՞շտ...չգիտեի, որ ծխում ես...
—Նոր եմ սովորել։
—Սոու՜լ…
—Վե՛րջ։
—Ինչի՞ն վերջ...ես քեզ սիրում եմ, այդ ու՞ր...ետ արի, գրողի տարած...կսպանեմ երկուսիդ էլ...Սոու՛լ...
...
—Դու ինչու՞ ինձ հետ հիվանդանոց չեկար...այսօր կարևոր օր էր...դու պետք է կողքիս լինեիր…
—Ների՛ր, զբաղված էի…
—Մենք աղջիկ ենք ունենալու, չնայած ես արու զավակ էի ուզում պարգևել քեզ որպես առաջնեկ…
—Չէ, աղջիկ լավ է…
—ԵՍ արդեն ուզում եմ, որ անուն ընտրենք... ի՞նչ կարելի է…
—Սոուլ…
—Սոու՞լ…ինչու՞ Սոուլ…
—Սիրում եմ այդ անունը...
—Լավ, եթե սիրում ես...ինձ դուր է գալիս...Սոուլ…





Մեջբերել
Էջանիշներ