User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Թեմաներից մեկում Մարկիզը իմ խոսքերը կասկածի տակ դրեց: Նկատի ունեմ իմ արտահայտությունը այն մասին որ ներկա պահին աշխարհը դառնում է մի մեծ ֆինանսական գուլագ

    Խորհուրդ կտամ նայել այս ֆիլմը

    http://rutube.ru/tracks/1121716.html

    http://rutube.ru/tracks/1123154.html

    Եթե դուք կարծում եք որ այս համակարի մեջ դուք ինչ որ ապագա ունեք ապա չարաչար սխալվում եք:
    Ամեն ձեր քայլ դեպի սեփական կյանքի բարելավում կատարվում է ուրիշի դժբախտության հաշվին:

    Այդպես է նախատեսում սիստեմը:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. #2
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Իսկ Հայաստանի պռոբլեմը այն է որ Հայաստանի վերնախավը բավականին ազնիվ է խաղում:

    Այսինքն եթե Եվրոպայում էլիտան ջանքեր է թափում որպեսզի ժողովրդին դանդաղ կթի, որպեսզի հանկարծ չբացահայտվի սիստեմի հակամարդկային էությունը ապա Հայաստանում վերնախավը անում է ամեն ինչ արագ ու դաժան մեթոդներում....

    Եվ դրանով հրահրում է ժողովրդին ԸՆԴՎԶՈՒՄՆԵՐԻ: Ինչը դրական է քանի որ չի թողնում ժողովրդին հոգեպես մեռնել ինչպես դա կատարվում է բազմաթիվ ազգերի հետ:

    Ավելի լավ է լինել կենդանի ու արթուն ու զգալ թե ինչպես են քեզ ուտում... քան թե գտնվել հիպնոսի տակ ու մեռնել առանց ցավ զգալու... առանց զգալու թե ինչպես քամեցին քո արյունը
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դուք կարծում եք որ այս համակարի մեջ դուք ինչ որ ապագա ունեք ապա չարաչար սխալվում եք:
    Ամեն ձեր քայլ դեպի սեփական կյանքի բարելավում կատարվում է ուրիշի դժբախտության հաշվին:

    Այդպես է նախատեսում սիստեմը:
    տիեզերքում գործում է էներգիայի պահպանման օրենքը: Դու ուզում ես դրանից դուրս մի ուրիշ բան մտածե՞ ս

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավ է լինել կենդանի ու արթուն ու զգալ թե ինչպես են քեզ ուտում... քան թե գտնվել հիպնոսի տակ ու մեռնել առանց ցավ զգալու... առանց զգալու թե ինչպես քամեցին քո արյունը
    այսինքն ամենալավը քարե դարում էր հա՞:
    Երբ "կենդանի ու արթուն" քեզ խժռում էին
    Վերջին խմբագրող՝ dvgray: 16.11.2008, 20:35: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #4
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    այսինքն ամենալավը քարե դարում էր հա՞:
    Երբ "կենդանի ու արթուն" քեզ խժռում էին
    Երբ դու արթուն ես ու քեզ ուզում են սպանել ապա դու շանս ունես որ հակահարվածի ձև կգտնես ու կփրկվես:
    Իսկ երբ դու հիպնոսի տակ ես ու ցավ չես զգում ապա դու շանս չունես եթե իհարկե մեկ ուրիշը չգա քեզ փրկելու

    Ավելացվել է 2 րոպե անց
    տիեզերքում գործում է էներգիայի պահպանման օրենքը: Դու ուզում ես դրանից դուրս մի ուրիշ բան մտածե՞ ս
    Ֆիլմում կան կոնկրետ առաջարկներ թե ինչեր կարելի է անել որպեսզի քիչ իրար սպանենք ու մորթենք հանուն մի բուռ դոլլարի:

    Մարդուն անհրաժեշտ իրերի դեֆիցիտը աշխարհում արհեստական է:
    Եթե Աշխարհի բնակչությունը կայուն է ասենք 6 միլլիարդ և էներգիայի աղբյուրն էլ է կայուն ապա ամեն սերունդ կունենա այն մինիմումը որը անհրաժեշտ է մարդավարի ապրելու:

    Իսկ եթե մեկը կուզենա մի քիչ ավելի լավ ապրել թող հավելյալ ջանք թափի...
    Վերջին խմբագրող՝ Marduk: 16.11.2008, 20:43: Պատճառ: Գրառման ավելացում
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    լավ: եթե մարդուն առանց մեծ ջանքերի "տան" էտ անհրաժեշտը, ապա չէ՞ որ միանգամից մարդը կընկնի հիպնոսի տակ: բնական կանոններով մարդուն կառավարել է պետք: Իսկ հլա դեռ կառավարման համար ուրիշ բան չի գտնվել, քան կենցաղային անհրաժեշտությունները քթի տակ ման տալը

  6. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Բավականին անտաղանդ ֆիլմ է, որը այլ ֆիլմերից ու գրքերից մի քանի ճշմարտություններ վերցնելով, անտիսեմիտիզմ է քարոզում:
    Նայել արժի, բայց լուրջ ընդունել խորհուրդ չեմ տալիս: Կարծում եմ, արաբներն են ֆինանսավորել, որ մարդկանց սխալ հետքի վրա դնեն, Ֆարենհեյթ 911-ը նայողները կհասկանան, ինչի մասին եմ խոսում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Բավականին անտաղանդ ֆիլմ է, որը այլ ֆիլմերից ու գրքերից մի քանի ճշմարտություններ վերցնելով, անտիսեմիտիզմ է քարոզում:
    Նայել արժի, բայց լուրջ ընդունել խորհուրդ չեմ տալիս: Կարծում եմ, արաբներն են ֆինանսավորել, որ մարդկանց սխալ հետքի վրա դնեն, Ֆարենհեյթ 911-ը նայողները կհասկանան, ինչի մասին եմ խոսում:
    Համաձայն եմ: Ոչ մի նոր բան ֆիլմում չկա: Սրացրած ներկայացնում են հայտնի ճշմարտություններ: Իսկ ո՞վ չգիտի, որ բոլոր պատերազմների նպատակը ի վերջո հարստանալն է: Մարդիկ ի սկզբանե պատերազմել են ավար ու տարածքներ ձեռք գցելու համար: Մի ժամանակ մեխանիզմներն ավելի պարզ էին - եկանք, առանք տարանք: Հիմա վելի բարդ են - փող ենք տպում, բաժանում ենք, էտ փողով ստիպում ենք նավթ գնել, չեք համաձայնվում, պատերազմում ենք:

    Ֆիլմի առաջին մասն էլ լի է ոչ այնքան հավաստի տեղեկատվությամբ, օրինակ Կրիշնայի դեկտեմբերի 25-ին ծնված լինելը: Հիմնականում ընդունված է, որ Կրիշնան ծնվել է հուլիսի 19-ին: Դիոնիսոսի ու Միհրի հետ նպանություններն էլ սահմանային են: Նման կարգի նմանություններ, ըստ էության, բոլոր կրոնների միջև կարելի է գտնել:

    Առաջին մասը քննադատում է կրոնը, որպես մարդկանց կառավարելու համար ստեղծված հիմնական միֆ, բայց չգիտես ինչու ողջ շեշտը դրված է Քրիստոնեության վրա: Բա ուր մնաց մարդկության ոչ քրիստոնյա 60%-ը: Այնպես որ, իրոք հակահրեականության լուրջ հոտ էր գալիս, հենց սկզբից: Դե մյուս երկու մասերում արդեն ուղղակի մեղադրանք կա, որ յանկիները ամեն ինչ կազմակերպել են իրենք իրենց ձեռքով հրեաների ու փողի խաթեր: Առանձնապես հավատ չունեմ «Теория Заговора» կարգի ֆիլմերի նկատմամբ:

    Բայց հիմնական խնդիրը ֆիմում այն է, որ այն քննադատում է մասսյական տեղեկատվության միջոցները, ու հատկապես հեռուստատեսությունը, որպես մարդկանց հիպնոզացնելու ու իրենց ցանկալի ուղղությամբ տանելու հիմնական միջոց, բայց հենց ինքը ֆիլմն էլ նույն միջոցը օգտագործում է իրենց տեսանկյունից «ճշմարտությունը» մեզ հասցնելու համար:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 17.11.2008, 09:36:

  8. #8
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Հայաստանի պռոբլեմը այն է որ Հայաստանի վերնախավը բավականին ազնիվ է խաղում:

    Այսինքն եթե Եվրոպայում էլիտան ջանքեր է թափում որպեսզի ժողովրդին դանդաղ կթի, որպեսզի հանկարծ չբացահայտվի սիստեմի հակամարդկային էությունը ապա Հայաստանում վերնախավը անում է ամեն ինչ արագ ու դաժան մեթոդներում....

    Ավելի լավ է լինել կենդանի ու արթուն ու զգալ թե ինչպես են քեզ ուտում... քան թե գտնվել հիպնոսի տակ ու մեռնել առանց ցավ զգալու... առանց զգալու թե ինչպես քամեցին քո արյունը
    Կարծում եմ, ամբողջ գրառման իմաստը այդ մի նախադասությունն էր «Հայաստանի վերնախավը ազնիվ է խաղում»: Փորձում ես «նեյրոգրառումային» ծրագրավորում անել՞ Այնքան գրես ազնիվ բառը, մինչև տպավորվի մեր մեջ, որ Վերնախավը ազնիվ է:
    Հա, շաաաաաաաաատ ազնիվ է: Խոսք չկա:

    Էլի խնդիր չկա, եթե ինչ-որ մեկին դուր է գալիս, որ իրեն արագ «ուտեն», թող արագ ուտեն:
    Կոնկրետ ես, և էլի շատ մարդիկ, համաձայն չենք:
    Ու մեր ուժերի սահմաններում անելու ենք ամեն ինչ «ազնիվ վերնախավի» դեմ պայքարելու համար:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  9. #9
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Բավականին անտաղանդ ֆիլմ է, որը այլ ֆիլմերից ու գրքերից մի քանի ճշմարտություններ վերցնելով, անտիսեմիտիզմ է քարոզում:
    Ամենահետաքրքիր այն է որ ֆիլմում ոչ մի անգամ հրեա ազգի մասին չի ասվում ու չի շեշտվում... Եթե չասենք այն որ թվարկում է կրոնների ցանկը:

    Փաստորեն լավ են մարդկանց ծրագրավորել...
    Ասում ենք բանկիր հասկանում ենք հրեա. Բանկերի բեսպրեդելը քննադատել նշանակում է դառնալ անտիսեմիտ
    Ասում ենք քրիստոնեություն հասկանում ենք հրեա...

    Եթե մեկը դեմ է Ֆեդերալ Ռեզեռվի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ մոնոպոլիային ապա անտիսեմիտ է:

    Լավ է, լավ է... լավ գեղեցիկ ծուռ հայելիների աշխարհ եք ստեղծել ձեր համար...
    Ափսոս որ դուք այն սերունդն եք լինելու որի գլխին փլվելու է այդ ամբողջ ծուռ հայելիների թագավորությունը...
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  10. #10
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    տիեզերքում գործում է էներգիայի պահպանման օրենքը: Դու ուզում ես դրանից դուրս մի ուրիշ բան մտածե՞ ս
    Ի դեպ շնորհակալություն որ հիշեցրեցիր տիեզերքի պահպանման օրենքը:
    Վերջերս հայտարարեցին որ ինչք որ ֆինանսական սև անցքերում աշխարհի մակարդակով կորավ 10 տռիլլիոն դոլլար:

    Փաստորեն Էներգիան կարող է հենց այնպես կորել եթե պետք է լինում:

    Իրականում ոչ մի էնէերգիա չի կորել: Գլոբալ մակարդակով գռփել են աշխարհի բոլոր ժողովուրդներից 10 տռիլիոնից ավել դոլլար:
    Սրանից էլ լավ գլոբալ հիմարացում հնարավոր է՞ր պատկերացնել: Հռոմեական ստրկատերերը կնախանձեին տենսելով թե այսօրվա ստրկատերերը մասսայական հիպնոսի ինչ համակարգ են ստեղծել որտեղ կարող է անհայտանալ աշխարհի հարստության 20 տոկոսը բայց միևնույն է էլի կգտնվեն միլլիոնավոր մարդիկ որոնք դոշով կպաշտպանեն սիստեմը:

    Էդ առումով Matrix ֆիլմն էլ կարելի է համարել անտիսեմիտ ֆիլմ:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  11. #11
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Նաև, կարծում եմ, թեմայի շրջանակներում կլինի այս արևելյան հեքիաթը....
    Հեքիաթը պատմում է, որ եղել է մի կախարդ, ով հարուստ է եղել և շատ ոչխարներ է ունեցել: Կախարդը շատ ագահ էր, ու չէր ուզում վարձել չոբանների, չէր ուզում պատվար կառուցել արոտավայրերի շուրջ, որ ոչխարներն արածելիս չգնան կորեն:
    Այդ պատճառով ոչխարները հաճախ անտառներն էին մտնում, ընկնում էին անդունդը, կորչում էին: Բացի այդ, ոչխարները փախչում էին նրանից, քանի որ գիտեին` կախարդին իրենց միսն ու մորթին է պետք:
    Եւ վերջապես, կախարդը գտավ մի միջոց: Նա հիպնոսացրեց ոչխարներին և ներշնցեց նրանց, որ .
    1. իրենք անմահ են, և որ մորթին քերթելը ոչ մի վնաս չի հասցնի, նույնիսկ ավելին` շատ օգտակար և հաճելի պրոցեդուրա է:
    2, ինքը` կախարդը, իրենց Տերը, շատ բարի է, շատ է սիրում իր հոտը, և հանուն ոչխարների պատրաստ է ամեն ինչ անել,
    3, եթե իրենց հետ որևէ բան պատահի, ապա դա անմիջապես չի լինի, համենայն դեպս` ոչ մեկ օրում, այդ պատճառով նրանք կարիք չունեն մտածելու,
    4, Եւ վերջապես, ներշնչեց ոչխարներին, որ նրանք հեչ էլ ոչխարներ չեն, նրանցից ոմանք առյուծներ են, ոմանք` արծիվներ, մի մասը մարդիկ են, մի քանիսն էլ` կախարդ:

    Այդ օրվանից կախարդի բոլոր խնդիրները վերացան: Ոչխարները չէին փախչում և մեծ հաճույքով գալիս էին մորթի քերթելու:
    Եւ այդ օրվանից սկսած բոլոր ոչխարները ապրում էին «անհոգ» ու «երջանիկ»
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենահետաքրքիր այն է որ ֆիլմում ոչ մի անգամ հրեա ազգի մասին չի ասվում ու չի շեշտվում... Եթե չասենք այն որ թվարկում է կրոնների ցանկը:

    Փաստորեն լավ են մարդկանց ծրագրավորել...
    Ասում ենք բանկիր հասկանում ենք հրեա. Բանկերի բեսպրեդելը քննադատել նշանակում է դառնալ անտիսեմիտ
    Ասում ենք քրիստոնեություն հասկանում ենք հրեա...

    Եթե մեկը դեմ է Ֆեդերալ Ռեզեռվի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ մոնոպոլիային ապա անտիսեմիտ է:

    Լավ է, լավ է... լավ գեղեցիկ ծուռ հայելիների աշխարհ եք ստեղծել ձեր համար...
    Ափսոս որ դուք այն սերունդն եք լինելու որի գլխին փլվելու է այդ ամբողջ ծուռ հայելիների թագավորությունը...

    Մարդուկ, ֆիլմը իրոք մտորելու տեղիք տալիս է: Բայց լուրջ ընդունել նման ֆիլմը խորհուրդ չեմ տալիս: Նախ, ֆիլմում երկու ժամվա մեջ ճխտել են ահռելի քանակությամբ տեղեկատվություն: Գլուխդ պտտվում է նայելու ընթացքում: Երկրորդ, ճիշտ ու սխալ խառնած է իրար: Ամբողջ առաջին մասը, որն ըստ էության բազա է ստեղծում ֆիլմի մյուս երկու մասերի համար, հենված է սութի-մութի փաստերի վրա: Քրիստոս, Հովհաննես, Գոր, Կրիշնա, Միհր, բոլորին խառնել են իրար:

    Ֆիլմի եզրահանգումները վատը չեն, ոչ պետք է սիրել միմիյանց, վստահել սեփական ուժերին, բացահայտել ճշմարտությունը, և այլն:

    Բայց այն ճշմարտություն, որ նրանք են փորձում ներկայացնել, շատ հեռու է ճշմարտությունից: Նախ, երկրորդ ու երրորդ մասերում, ահագին փաստեր ներկայացված են կոնտեքստից կտրված: Օրինակ, կենտրոնական բանկի ֆունկցիաներ կատարող ԱՄՆ ՖԵԴ-ի ստեղծումը, ու սա ապացուցված է բազմաթիվ լուրջ տնտեսագետների կողմից, չէր կարող մի քանի բանկիրի հիվանդ երևակայության արդյուքն լինել: ՖԵԴ-ը ստեղծվել է այն ժամանակ, երբ արդեն մի շարք երկրներ ունեին կենտրոնական բանկեր, ու արդեն վաղուց ժամանակն էր, որ ԱՄՆ-ը նույնպես ունենար: Օրինակ Ֆրանսիայում Կենտրոնական Բանկը հիմնադրվել է ՖԵԴ-ից մոտ 60 տարի առաջ: Գերմանիայում ու Իսպանիայում էլ են կենտրոնական բանկերը ավելի շուտ ստեղծվել:

    Նույնը վերաբերվում է սեպտեմբերի 11-ի դեպքերին: Նման աղաղակող փաստերը, որոնք ներկայացված են ֆիլմում, չէին կարող մասնագետների ուշադրությունից դուրս մնացած լինել:

    Իսկ հակահրեականությունը ֆիլմում բավականին ուղղակի է այն առումով, որ բոլորն էլ գիտեն, թե ովքեր են գրել Աստվածաշունչը: Հատուկ նշել պետք չէր, որ բոլորը հասկանան, որ հրեաները գրել են Աստվածաշունչը, որ մեզ բոլորիս վերահսկեն:

  13. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Կարճ ասած, իմ համեստ կարծիքով, ֆիլմը ստեղծել են իբր ստի ու կեղծիքի դեմ պայքարելու համար, բայց ինքը ֆիլմը լի է, ու հիմնված է կեղծ փաստերի վրա:

    Բայց ամեն դեպքում, դիտել բոլորին խորհուրդ եմ տալիս: Ես նայել եմ հաճույքով, քանի որ զուտ կինոարվեստի բավականին լավ տրյուկներ են կիրառվել: Հավեսով նայվում էր: Նայել խորհուրդ էին տվել ընկերներս Ֆրանսիայից, որոնք ի միջի այլոց ասեցին, որ Ֆրանսիայում ֆիլմի պրակատը արգելվել է: Չգիտեմ ճիշտ է, թե ոչ:

    Հատկապես առաջին հինգ րոպեն բավականին զվարճալի է. «Եվ դուք կարծում եք, որ այնտեղ, վերևում կա մի իմաստուն մեկը, որը մեզ համար գրել է պատվիրաններ, ու եթե մենք հանկարծ այդ պատվիրաններից որևէ մեկը չկատարենք, ապա նա կուղարկի այնտեղ, որտեղ մենք հավիտյանս կայրվենք, կխորովվենք, կեփվենք: Բայց նա սիրում է մեզ: Նա սիրում է մեզ, ու նրանք պետք է փող: Շատ փող: Նա իմաստուն է, ամենակարող է, հզոր է, բայց մի քիչ փողի հետ պրոբլեմներ ունի»: (տեքստը մոտավորապես եմ հիշում, բայց միտքը լրիվ նույյն է) Ասեմ, այս մասը մի հինգ անգամ նայել եմ: Լավ էր դասավորած սցենարը, լավ էր գրած տեքստը: Զվարճալի էր: Ոչ ավելի:

  14. #14
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ շնորհակալություն որ հիշեցրեցիր տիեզերքի պահպանման օրենքը:
    Վերջերս հայտարարեցին որ ինչք որ ֆինանսական սև անցքերում աշխարհի մակարդակով կորավ 10 տռիլլիոն դոլլար:

    Փաստորեն Էներգիան կարող է հենց այնպես կորել եթե պետք է լինում:

    Իրականում ոչ մի էնէերգիա չի կորել: Գլոբալ մակարդակով գռփել են աշխարհի բոլոր ժողովուրդներից 10 տռիլիոնից ավել դոլլար:
    Սրանից էլ լավ գլոբալ հիմարացում հնարավոր է՞ր պատկերացնել: Հռոմեական ստրկատերերը կնախանձեին տենսելով թե այսօրվա ստրկատերերը մասսայական հիպնոսի ինչ համակարգ են ստեղծել որտեղ կարող է անհայտանալ աշխարհի հարստության 20 տոկոսը բայց միևնույն է էլի կգտնվեն միլլիոնավոր մարդիկ որոնք դոշով կպաշտպանեն սիստեմը:

    Էդ առումով Matrix ֆիլմն էլ կարելի է համարել անտիսեմիտ ֆիլմ:
    Մարդուկ, «Մատրիցան» ֆանտաստիկա է:
    Եվ առհասարակ, կյանքի, աշխարհի, տարաբնույթ մասսայական հիպնոզների ու բանական էակների արտադրած էներգիայի հատուկ ձևով պլանավորված օգտագործման, շահագործման մասին պատմությունները հեքիաթներ են, շինծու են ու հասարակ/չկառչել այս բառից / մարդկանց մոտ ստեղծում են մտածողության աղավաղում, ընդհուպ՝ մինչև զառանցանք:
    Իսկ ո՞վ է ասում, որ մարդկանց չեն շահագործում կամ տարբեր պետություններ, կազմակերպություններ, անհատներ չեն մտածում իրենց անվտանգության/բառի լայն իմաստով/ մասին՝ այդ ճանապարհին ոչնչացնելով այլ մարդկանց, պետություններ կամ էլ շահագործելով այլ ժողովուրդների կամ հենց իրենց ժողովրդին, իրենց հարևանին ու բարեկամին: Զարմանալի կլիներ, որ այդպես չլիներ:
    Ասում ես մարդկանցից գռփել են չգիտեմքանիտրիլլիոն դոլար: Է, հա, ինչ՞ կա զարմանալի այդտեղ: Մեխանիզմների հիմնական մասը բոլորիս էլ պարզ է: Կլպում են դեռ օրորոցից, նորածինը լինի ԱՄՆ-ի, թե Կամբոջայի քաղաքացի: Ուղղակի որքան ցածր է տվյալ երկրի կենսամակարդակը, այնքան գռփելու, կթելու ու կլպելու, ստրկացնելու մեթոդները բիրտ են: Հա, հիմա, օրինակ ու՞մ չի պարզ, որ Բուշն ու Պուտինը/չասես՝ էս ի՜նչ մակերեսային դատողություն ունի / միլիարդատեր են կամ էլ էն անասունը՝ Մուգամբա էր, ինչ էր:
    Իսկ ինչու՞ չես այդ կորած գումարների մեջ հաշվում նաև ռազմամթերքի անօրինական առևտուրը, միլիարդավոր տոննաների թմրանյութերի, որոնց մշակումն ու արտադրությունը ստրկատիրական կամ վաղ ֆեոդալական կարգերին հարիր մեխանիզմով է ընթանում, վաճառքից գոյացած ահռելի գումարները, մարդկանց առքուվաճառքը, տարբեր հարուստ, բայց հետամնաց երկրներում բնակվող մարդկանց շահագործումը և դրանից հարստացող մի քանի շեյխերի, թագավորների, գեներալների, նախագահների հարստությունը, տարաբնույթ բանկային կռիսությունները, մեծ պահանջարկ ունեցող հանածոների, հումքատեսակների, ապրանքների գնագոյացման մեխանիզմները, պատճառները, նպատակները,պատերզմների ծագման բուն պատճառնրը/ Նոյի թվից/, այ քո ու իմ հիմիկվա ինտերնետի համար վճարվող գումարի չափը և նմանատիպ այլ բաներ:

    Մարդուկ, միշտ և ամենուր եղել են/ եթե կուզես, այդպես կասեմ/-––––»»»» «տերեր» և «ստրուկներ» , ընդամենը ժամանակներն են փոխվում և դրա հետ միասին փոխվում են « ստրկացնելու» ձևերն ու միջոցները: Բայց կանգնել ու ասել, որ դա հա՜՜՜՜՜տուկ՜՜՜՜ պլանավորած է, սխալ է: Նույն Մուգամբան ու Բուշը, կամ էն իրենց ետևում թաքնված սեռի կարդինալը, «կախարդը» վաղը կարող է իրեն զգալ ստրուկի դերում կամ էլ շարունակել մնալ տեր:

  15. #15
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Չէ, բայց ցանկացած դեպքում էլ, ցանկցած պետություն իր բնույթով մարդկանց կառավարելու մեխանիզմներ է օգտագործում, մարդկանց ստեղծած բարիքներն է օգտագործում, նրանց աշխատանքն ու աշխատանքի արդյունքն է օգտագործում, ֆիզիակակն կարողությունները, նրանց վրա փող է աշխատում:
    Մեթոդներ, որոնցով մարդկանց գործունեությունն ուղղում է իր ուզած հունով` օգտագործելով նաև հասարակական մտքի, կարծիքի, մտածելակերպի վրա ազդելու գործիքներ:

    Բայց դա նորմալ է, այլ կերպ հնարավոր չէ երկիր կառավարել...
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 17.11.2008, 12:59:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնի պարտադրումը դպրոցում և պայքարը դրա դեմ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 174
    Վերջինը: 11.04.2019, 21:51
  2. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  3. Գրառումներ: 10
    Վերջինը: 18.02.2010, 13:13
  4. Պայքարը դատարաններում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 19.06.2008, 12:28
  5. Ընդհատակյա պայքարը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 18.06.2008, 12:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •