User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Թեմաներից մեկում Մարկիզը իմ խոսքերը կասկածի տակ դրեց: Նկատի ունեմ իմ արտահայտությունը այն մասին որ ներկա պահին աշխարհը դառնում է մի մեծ ֆինանսական գուլագ

    Խորհուրդ կտամ նայել այս ֆիլմը

    http://rutube.ru/tracks/1121716.html

    http://rutube.ru/tracks/1123154.html

    Եթե դուք կարծում եք որ այս համակարի մեջ դուք ինչ որ ապագա ունեք ապա չարաչար սխալվում եք:
    Ամեն ձեր քայլ դեպի սեփական կյանքի բարելավում կատարվում է ուրիշի դժբախտության հաշվին:

    Այդպես է նախատեսում սիստեմը:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. #2
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Իսկ Հայաստանի պռոբլեմը այն է որ Հայաստանի վերնախավը բավականին ազնիվ է խաղում:

    Այսինքն եթե Եվրոպայում էլիտան ջանքեր է թափում որպեսզի ժողովրդին դանդաղ կթի, որպեսզի հանկարծ չբացահայտվի սիստեմի հակամարդկային էությունը ապա Հայաստանում վերնախավը անում է ամեն ինչ արագ ու դաժան մեթոդներում....

    Եվ դրանով հրահրում է ժողովրդին ԸՆԴՎԶՈՒՄՆԵՐԻ: Ինչը դրական է քանի որ չի թողնում ժողովրդին հոգեպես մեռնել ինչպես դա կատարվում է բազմաթիվ ազգերի հետ:

    Ավելի լավ է լինել կենդանի ու արթուն ու զգալ թե ինչպես են քեզ ուտում... քան թե գտնվել հիպնոսի տակ ու մեռնել առանց ցավ զգալու... առանց զգալու թե ինչպես քամեցին քո արյունը
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  3. #3
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Հայաստանի պռոբլեմը այն է որ Հայաստանի վերնախավը բավականին ազնիվ է խաղում:

    Այսինքն եթե Եվրոպայում էլիտան ջանքեր է թափում որպեսզի ժողովրդին դանդաղ կթի, որպեսզի հանկարծ չբացահայտվի սիստեմի հակամարդկային էությունը ապա Հայաստանում վերնախավը անում է ամեն ինչ արագ ու դաժան մեթոդներում....

    Ավելի լավ է լինել կենդանի ու արթուն ու զգալ թե ինչպես են քեզ ուտում... քան թե գտնվել հիպնոսի տակ ու մեռնել առանց ցավ զգալու... առանց զգալու թե ինչպես քամեցին քո արյունը
    Կարծում եմ, ամբողջ գրառման իմաստը այդ մի նախադասությունն էր «Հայաստանի վերնախավը ազնիվ է խաղում»: Փորձում ես «նեյրոգրառումային» ծրագրավորում անել՞ Այնքան գրես ազնիվ բառը, մինչև տպավորվի մեր մեջ, որ Վերնախավը ազնիվ է:
    Հա, շաաաաաաաաատ ազնիվ է: Խոսք չկա:

    Էլի խնդիր չկա, եթե ինչ-որ մեկին դուր է գալիս, որ իրեն արագ «ուտեն», թող արագ ուտեն:
    Կոնկրետ ես, և էլի շատ մարդիկ, համաձայն չենք:
    Ու մեր ուժերի սահմաններում անելու ենք ամեն ինչ «ազնիվ վերնախավի» դեմ պայքարելու համար:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #4
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Նաև, կարծում եմ, թեմայի շրջանակներում կլինի այս արևելյան հեքիաթը....
    Հեքիաթը պատմում է, որ եղել է մի կախարդ, ով հարուստ է եղել և շատ ոչխարներ է ունեցել: Կախարդը շատ ագահ էր, ու չէր ուզում վարձել չոբանների, չէր ուզում պատվար կառուցել արոտավայրերի շուրջ, որ ոչխարներն արածելիս չգնան կորեն:
    Այդ պատճառով ոչխարները հաճախ անտառներն էին մտնում, ընկնում էին անդունդը, կորչում էին: Բացի այդ, ոչխարները փախչում էին նրանից, քանի որ գիտեին` կախարդին իրենց միսն ու մորթին է պետք:
    Եւ վերջապես, կախարդը գտավ մի միջոց: Նա հիպնոսացրեց ոչխարներին և ներշնցեց նրանց, որ .
    1. իրենք անմահ են, և որ մորթին քերթելը ոչ մի վնաս չի հասցնի, նույնիսկ ավելին` շատ օգտակար և հաճելի պրոցեդուրա է:
    2, ինքը` կախարդը, իրենց Տերը, շատ բարի է, շատ է սիրում իր հոտը, և հանուն ոչխարների պատրաստ է ամեն ինչ անել,
    3, եթե իրենց հետ որևէ բան պատահի, ապա դա անմիջապես չի լինի, համենայն դեպս` ոչ մեկ օրում, այդ պատճառով նրանք կարիք չունեն մտածելու,
    4, Եւ վերջապես, ներշնչեց ոչխարներին, որ նրանք հեչ էլ ոչխարներ չեն, նրանցից ոմանք առյուծներ են, ոմանք` արծիվներ, մի մասը մարդիկ են, մի քանիսն էլ` կախարդ:

    Այդ օրվանից կախարդի բոլոր խնդիրները վերացան: Ոչխարները չէին փախչում և մեծ հաճույքով գալիս էին մորթի քերթելու:
    Եւ այդ օրվանից սկսած բոլոր ոչխարները ապրում էին «անհոգ» ու «երջանիկ»
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դուք կարծում եք որ այս համակարի մեջ դուք ինչ որ ապագա ունեք ապա չարաչար սխալվում եք:
    Ամեն ձեր քայլ դեպի սեփական կյանքի բարելավում կատարվում է ուրիշի դժբախտության հաշվին:

    Այդպես է նախատեսում սիստեմը:
    տիեզերքում գործում է էներգիայի պահպանման օրենքը: Դու ուզում ես դրանից դուրս մի ուրիշ բան մտածե՞ ս

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավ է լինել կենդանի ու արթուն ու զգալ թե ինչպես են քեզ ուտում... քան թե գտնվել հիպնոսի տակ ու մեռնել առանց ցավ զգալու... առանց զգալու թե ինչպես քամեցին քո արյունը
    այսինքն ամենալավը քարե դարում էր հա՞:
    Երբ "կենդանի ու արթուն" քեզ խժռում էին
    Վերջին խմբագրող՝ dvgray: 16.11.2008, 20:35: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #6
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    այսինքն ամենալավը քարե դարում էր հա՞:
    Երբ "կենդանի ու արթուն" քեզ խժռում էին
    Երբ դու արթուն ես ու քեզ ուզում են սպանել ապա դու շանս ունես որ հակահարվածի ձև կգտնես ու կփրկվես:
    Իսկ երբ դու հիպնոսի տակ ես ու ցավ չես զգում ապա դու շանս չունես եթե իհարկե մեկ ուրիշը չգա քեզ փրկելու

    Ավելացվել է 2 րոպե անց
    տիեզերքում գործում է էներգիայի պահպանման օրենքը: Դու ուզում ես դրանից դուրս մի ուրիշ բան մտածե՞ ս
    Ֆիլմում կան կոնկրետ առաջարկներ թե ինչեր կարելի է անել որպեսզի քիչ իրար սպանենք ու մորթենք հանուն մի բուռ դոլլարի:

    Մարդուն անհրաժեշտ իրերի դեֆիցիտը աշխարհում արհեստական է:
    Եթե Աշխարհի բնակչությունը կայուն է ասենք 6 միլլիարդ և էներգիայի աղբյուրն էլ է կայուն ապա ամեն սերունդ կունենա այն մինիմումը որը անհրաժեշտ է մարդավարի ապրելու:

    Իսկ եթե մեկը կուզենա մի քիչ ավելի լավ ապրել թող հավելյալ ջանք թափի...
    Վերջին խմբագրող՝ Marduk: 16.11.2008, 20:43: Պատճառ: Գրառման ավելացում
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    լավ: եթե մարդուն առանց մեծ ջանքերի "տան" էտ անհրաժեշտը, ապա չէ՞ որ միանգամից մարդը կընկնի հիպնոսի տակ: բնական կանոններով մարդուն կառավարել է պետք: Իսկ հլա դեռ կառավարման համար ուրիշ բան չի գտնվել, քան կենցաղային անհրաժեշտությունները քթի տակ ման տալը

  8. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Բավականին անտաղանդ ֆիլմ է, որը այլ ֆիլմերից ու գրքերից մի քանի ճշմարտություններ վերցնելով, անտիսեմիտիզմ է քարոզում:
    Նայել արժի, բայց լուրջ ընդունել խորհուրդ չեմ տալիս: Կարծում եմ, արաբներն են ֆինանսավորել, որ մարդկանց սխալ հետքի վրա դնեն, Ֆարենհեյթ 911-ը նայողները կհասկանան, ինչի մասին եմ խոսում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Բավականին անտաղանդ ֆիլմ է, որը այլ ֆիլմերից ու գրքերից մի քանի ճշմարտություններ վերցնելով, անտիսեմիտիզմ է քարոզում:
    Նայել արժի, բայց լուրջ ընդունել խորհուրդ չեմ տալիս: Կարծում եմ, արաբներն են ֆինանսավորել, որ մարդկանց սխալ հետքի վրա դնեն, Ֆարենհեյթ 911-ը նայողները կհասկանան, ինչի մասին եմ խոսում:
    Համաձայն եմ: Ոչ մի նոր բան ֆիլմում չկա: Սրացրած ներկայացնում են հայտնի ճշմարտություններ: Իսկ ո՞վ չգիտի, որ բոլոր պատերազմների նպատակը ի վերջո հարստանալն է: Մարդիկ ի սկզբանե պատերազմել են ավար ու տարածքներ ձեռք գցելու համար: Մի ժամանակ մեխանիզմներն ավելի պարզ էին - եկանք, առանք տարանք: Հիմա վելի բարդ են - փող ենք տպում, բաժանում ենք, էտ փողով ստիպում ենք նավթ գնել, չեք համաձայնվում, պատերազմում ենք:

    Ֆիլմի առաջին մասն էլ լի է ոչ այնքան հավաստի տեղեկատվությամբ, օրինակ Կրիշնայի դեկտեմբերի 25-ին ծնված լինելը: Հիմնականում ընդունված է, որ Կրիշնան ծնվել է հուլիսի 19-ին: Դիոնիսոսի ու Միհրի հետ նպանություններն էլ սահմանային են: Նման կարգի նմանություններ, ըստ էության, բոլոր կրոնների միջև կարելի է գտնել:

    Առաջին մասը քննադատում է կրոնը, որպես մարդկանց կառավարելու համար ստեղծված հիմնական միֆ, բայց չգիտես ինչու ողջ շեշտը դրված է Քրիստոնեության վրա: Բա ուր մնաց մարդկության ոչ քրիստոնյա 60%-ը: Այնպես որ, իրոք հակահրեականության լուրջ հոտ էր գալիս, հենց սկզբից: Դե մյուս երկու մասերում արդեն ուղղակի մեղադրանք կա, որ յանկիները ամեն ինչ կազմակերպել են իրենք իրենց ձեռքով հրեաների ու փողի խաթեր: Առանձնապես հավատ չունեմ «Теория Заговора» կարգի ֆիլմերի նկատմամբ:

    Բայց հիմնական խնդիրը ֆիմում այն է, որ այն քննադատում է մասսյական տեղեկատվության միջոցները, ու հատկապես հեռուստատեսությունը, որպես մարդկանց հիպնոզացնելու ու իրենց ցանկալի ուղղությամբ տանելու հիմնական միջոց, բայց հենց ինքը ֆիլմն էլ նույն միջոցը օգտագործում է իրենց տեսանկյունից «ճշմարտությունը» մեզ հասցնելու համար:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 17.11.2008, 09:36:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնի պարտադրումը դպրոցում և պայքարը դրա դեմ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 174
    Վերջինը: 11.04.2019, 21:51
  2. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  3. Գրառումներ: 10
    Վերջինը: 18.02.2010, 13:13
  4. Պայքարը դատարաններում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 19.06.2008, 12:28
  5. Ընդհատակյա պայքարը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 18.06.2008, 12:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •