Գիտեք ինչ կա՞
Ընդհանրապես եղևնի պետք չէ Ամանորին դնել, քանի որ ցանկացած` բնական, թե արհեստական եղևնի շատ մեծ վնաս է հասցնում բնությանը, թքած, թե երեխաները ուրախանում են: Որ բոլոր եղևնիները կտրեն, այդ երեխաները ինչ օդ են շնչելու՞՞՞
Եթե եղնին բնական է, նշանակում է կտրած է մի տեղից, նշանակում է` ծառ եք կտրել, բնությանը վնաս եք տվել, դրա հետևանքով հա'մ օդի աղտոտվածության խնդիր է առաջանում, հա'մ էլ անապատացման, անտառների վերացման:
Եթե եղևնին արհեստական է` պլաստմասե, շաաա~տ ավելի վատ: Պատկերացրեք, գործարանները պլաստմաս են ստանում, այդ ընթացքում արդեն կարծում եմ վնասակար նյութեր կարտանետեն:
Օգտագործելուց հետո հին պլաստմասե եղևնիները ինչ են անելու՞՞՞ Կամ շպրտելու են, կամ այրեն` օդը կեղտոտելով: Հետո էլ պետության առջև հին օգտագործված եղևնիների յուտիլիզացիայի խնդիր է առաջանում: Ու էլի բնության հաշվին է այդ հարցը լուծվելու:
Այնպես որ, կոչ եմ անում` Այս տարի, ոչ մի եղևնի...
Կատակ էր![]()
Էջանիշներ