Այո
Ոչ
Կապանից եմ ու խոսքը մեր անտառների մասին է` մասնավորապես:Դրանք արդեն հանգիստ են թողնվել,մեկ մեկ ճիշտա խախտումներ արվում են այդ պլանում,բայց ով չգիտի որ տարբերությունը ահռելի է:
Իսկ մյուս հարցիդ սենց պատասխանեմ, կոնկրետ Կապանում 4տարի է խիստ ուշադրության կենտրոնւմ է և արդյունքը նկատելի է
Ավելացվել է 1 րոպե անց
Այ սա հիանալի գաղափար է![]()
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 16.11.2008, 19:07: Պատճառ: Գրառման ավելացում
Իսկ ճյուղ զարդարելու մասի՞ն ինչ կարծիքի եք:
DIXIcarpe noctem
Ինձ թվում է՝ երբեմն բնապահպանական հարցերը հասնում են ծայրահեղության։ Միս չուտենք, որ կենդանիներին, պաշտպանենք, ծառի չկպնենք, բնույթնը կվնասվի։ Մարդը չի կարող ապրել՝ առանց բնության տվածից օգտվելու։ Եվ ոչ միայն մարդը՝ թե կենդանիները, թե բույսերը, ապրում են՝ օգտվելով բնությունից, մեկը մյուսից։ Այս է կյանքը։ Հնարավոր չէ այլ կերպ։
Բնական տոնածառը շատ սիրուն է նայվում, և բնական եմ համարում մարդու ցանկությունը այդ տոնական օրը իր մտերիմների ու երեխաների համար անմոռանալի նվեր անել՝ գեղեցիկ զարդարելով անուշաբույր ու բնական տոնածառը։
Մի դարձեք ծայրահեղական...
Միգուցե, եթե մենք ունենայինք մեծ փշատերև անտառներ, կարելի լիներ թույլ տալ տարին մեկ անգամ որոշ քանակով ծառեր հատելը (չնայած, ինձ համար, միևնույն է, պարզ չէ դրա իմաստը․ անգամ կտրած ծաղիկներն ավելի լավ են նայվում թմբի վրա կամ ամանի մեջ ծաղկելիս)։ Բայց ներկա վիճակում դա շռայլություն է, հատկապես ակտիվ շինարարության և գործարանների գործարկման փուլում։
Իսկ ինչ վերաբերում է գեղեցկությանը, ապա Հայկի առաջարկը շատ հարմար է․ մի քանի ճյուղ կարելի է զարդարել խաղալիքներով և կացարանը տոնական տեսք կընդունի։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
միանշանակ կողմ եմ, գոյություն ունեն բնապահպանական կանոններ, որոնց եթե հետևեն տոնածառ կտրելուց, վնասը կհացնեն մինիմումի, ուստի եթե ճիշտ կազմակերպեն դրա մեջ ոչ մի վատ բան չկա
իսկ տունը դնելու համար՝ լավ փող լինի կդնենք![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Պաշտոնական տվյալներով, եթե չեմ սխալվում` երեք միլիոն մարդ, եթե ամեն վեց հոգուն մեկ եղևնի հասնի, ապա յուրաքանչյուր տարին կսկսվի կես միլիոն եղևնու` կանաչ եղեռնով: դե պաշտոնական տվյալները, իհարկե, ճիշտ չեն, բայց եթե հաշվենք, թե ինչքան շատ են կտրում, ինչքան ա մնում, որ ամսի երեսունմեկին մի քանի հարյուր դրամով են սկսում ծախել:
Ինձ շատ դուր ա գալիս բնականը, լավ առամատ ունի, հաճելի ա, բայց ներկայիս պայմաններում պետք ա միքիչ խնայել. շնչելու օդ չկա:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Կայֆ ա, չէ՞, որ Նոր տարուց մի տասը օր հետո զիբիլանոցներում տոննաներով կտրված ու չորացած ծառ եք տեսնում: Զատո՝ սաղ հարևանները իմանում են, որ ձեր տան տոնածառը քուչում ամենամեծն ու ամենաբնականն ա եղել:
DIXIcarpe noctem
Արդյո՞ք պետք էր մի ամբողջ անտառ վարի տալ հրապարակում մի 2 շաբաթ տոնածառ ունենալու համար /ու այդպես ամեն տարի/Մի՞թե հնարավոր չէ արհեստական տոնածառ դնել:
Ու ինչի՞ համար է հրապարակի տոնածառը: Երևի կասեք՝ Երևանի փոքրիկների համար: Իսկ ի՞նչ եք կարծում, մարզերում /մասնավորապես գյուղերում/ երեխաները երեխաներ չեն: Երբ որևէ ծնող իր իսկ թքի տակի անտառից եղևնու մի ճյուղ է կտրում՝ Ամանորին իր փոքրիկի համար տոնածառ դնելու համար, բռում ու տուգանում են, էն էլ զարհուրելի թվերով, ասես խեղճ մարդը մի ճյուղի փոխարեն ամբողջ անտառն է կտրել:
Հ.Գ.![]()
Լիովին համաձայն եմ Հրապարակի Տոնածառի աննպատակայնության հետ: Գեղեցկությունը պետք է հարատև լինի: Իսկ այժմ, տասնյակ եղևնիների դիերը , որոնք հիմքն էին ծառայել քաղաքապետարանի խրախճանքին, հիմա վաճառվել են որպես խորովածի վառելիք կամ էլ ուղարկվել են հետ Վրաստան ( ինչպես տոնածառ վաճառողներն են ասում) ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ, ~~
p.s.Երեկ փողոցում պատահաբար հանդիպեցի Առաքելական Եկեղեցու Երիտասարդած միության անդամներից մեկին, նա ասեց, ինչու Նոր տարվա շեմին հեռուստատեսությամբ Հրապարակի շքեղ տոնածառին և դրա սարքողներին անպատվեցիր, չէ որ այդքան սիրուն էր? ....
Էլ ինչ ասեմ~~~
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
[QUOTE=Boboloz;1929537]բայց ե՞րբ ես տեսել բնապահպան,որ էսպիսի բաներ ա ասում…Հասկացանք,որ կախված ենք բնությունից,բայց քո ասածը,թե բնապահպանները սենց կպած պաշտպանում,կամ միջոցներ են ձեռնարկում,որ տոնածառ կամ մի հազվագյուտ-անհազվագյուտ կենդանի պահպանվի սխալ ա…Ես,որ Գավառում եմ ապրում,ամեն նՈՐ ՏԱՐՎԱՆ հարյուրյավոր մարդկանց տեսնում եմ մի հատ եղևնի քարշ տալ-տուն տանելուցմեռ դպռոցին էլ էս տառի մի հատ շաաաատ ՃՈԽ եղևնի էին նվիրել
Ախար ինչի են սթից-փթից թառլան եղևնին մի ամսվա համար տանում տուն http://www.akumb.am/images/smilies/ton.gif http://www.akumb.am/images/smilies/goblin.gif ախար որ ասեմ չեն ծախում արհոստական սուտ կըլնիhttp://www.akumb.am/images/smilies/shout.gif
Լավ է գոնե քիչ մարդիկ են այդ ձևով մտածում, հակառակ դեպքում հիմա Հայաստանի ներկայիս աղքատիկ բնեւթյունն էլ գոյություն չէր ունենա...
Նոր տարին մոտենումա, բայց բնական տոնածառ չի երևում, կարողա այս տարի արգելել են?
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ