Պե՞տք է արդյոք հատել ծառեր (եղեւնի, սոճի եւն)` տոնածառ սարքելու համար։
Այո
Ոչ
Պետք չէ հատել ծառերը,մանավանդ երբ ընդամենը մի քանի տարի է ինչ հանգիստ ենք թողել անտառները:Մինչ այդ մարդիկ պահանջմունքից դրդված շատ են կտրել,հիմա պետք է վերականգնել
Բայց դե բնական ցառից տոնածառի հոտը ուրիշ է ելի...
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ի դեպ, ես սոճի ունեմ: Արդեն երկրորդ տարին է, ինչ տոնածառի ծանր աշխատանքը նա է կատարելու: Մենակ թե լավ չի մեծանում: Երևի ինչ-որ բան սխալ եմ անում, բայց չգիտեմ՝ ինչը:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Մեր տանը, օրինակ, երբեք չի եղել կենդանի կտրված տոնածառ։ Քրոջս հետ փոքր ժամանակ զարդարում էինք մեր արհեստական տոնածառը։ Եվ շատ գոհ էինք։
Իսկ ընդհանրապես, վատ չէր լինի որ յուրաքանչյուր բակում մի տոնածառ աճեցվեր, ամանորին զարդարեին, երեխաները խմբովի ուրախանային։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Նաիրուհի (03.11.2010)
Պրոբլեմը որն է բնական եղևնիներ դնելու?? Ով ասեց որ դրա համար պետք ա գնալ անտառները խզարել? Գոյություն ունեն տնկարաններ, որոնք եղևնիներ ու սոճիներ են աճեցնում: Դրանք թող կտրեն վաճառեն ինչա եղել?
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Իսկ մենք վաղուց զարդարում ենք մեր յուկան ու ֆիկուսը: յուկան իր երկար քյաչալ բնով լրիվ պատում ենք զիզի-բիզի բաներով, իսկ վերևից կախում գնդեր: էն երկար խուճուճ դիքդիք մազերով կնոջն ա նմնացնում: Շատ զվարճալի է
Օրինակ ԱՄՆ-ում գոյություն ունեն հատուկ ֆերմաներ, որոնք աճեցնում են եղևնիներ հատուկ Ամանորի համար.... Իսկ մերոնք անտառներն են կտրում ոչնչացնում
I may be paranoid but no android!
Կապանից եմ ու խոսքը մեր անտառների մասին է` մասնավորապես:Դրանք արդեն հանգիստ են թողնվել,մեկ մեկ ճիշտա խախտումներ արվում են այդ պլանում,բայց ով չգիտի որ տարբերությունը ահռելի է:
Իսկ մյուս հարցիդ սենց պատասխանեմ, կոնկրետ Կապանում 4տարի է խիստ ուշադրության կենտրոնւմ է և արդյունքը նկատելի է
Ավելացվել է 1 րոպե անց
Այ սա հիանալի գաղափար է
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 16.11.2008, 19:07: Պատճառ: Գրառման ավելացում
Իսկ ճյուղ զարդարելու մասի՞ն ինչ կարծիքի եք:
DIXIcarpe noctem
Ինձ թվում է՝ երբեմն բնապահպանական հարցերը հասնում են ծայրահեղության։ Միս չուտենք, որ կենդանիներին, պաշտպանենք, ծառի չկպնենք, բնույթնը կվնասվի։ Մարդը չի կարող ապրել՝ առանց բնության տվածից օգտվելու։ Եվ ոչ միայն մարդը՝ թե կենդանիները, թե բույսերը, ապրում են՝ օգտվելով բնությունից, մեկը մյուսից։ Այս է կյանքը։ Հնարավոր չէ այլ կերպ։
Բնական տոնածառը շատ սիրուն է նայվում, և բնական եմ համարում մարդու ցանկությունը այդ տոնական օրը իր մտերիմների ու երեխաների համար անմոռանալի նվեր անել՝ գեղեցիկ զարդարելով անուշաբույր ու բնական տոնածառը։
Մի դարձեք ծայրահեղական...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ