Ճիշտ է բնական եղևնին շատ ավելի գեղեցիկ է, բայց որ այն ընդամենը մի քանի օր պետք է ուրախացնի իր գեղեցկությամբ , ավելի գերադասելի է մնա «ողջ» ու շաատ ավելի երկար ապրի իր գեղեցկությամբ, ասածս ինչ է կողմ եմ բնական եղևնիներին ոչ կտրած վիճակում, լինի բակում տանը, հրապարակում թե անտառում, չարժե ծառը, որը աճել հասել է այդ չափին ասենք 5-10 տարում կտրել ընդամենը 10 օրվա հաճույքի համար... /հատկապես բնապահպանական այսպիսի պայմաններում/:
Իսկ տնակարանների միտքը մի քիչ այլ հարց է , քանի որ արվում է , հենց այդ նպատակի համար , օրինակ լավ կլիներ, որ տնկարաններում տրամադրեին ապառիկ եղևնիներ իրենց ծաղկամաններով ու նոր տարուց հետո հետ վերադարձվեին… և կվայելեինք բնական գեղեցկությունը տանը և հետո էլ չեինք նեղվի նրա աննպատակահարմարությունից տոներից հետո, դուրս շպրտելու փոխարենը կվերադարձնեինք
Էջանիշներ