User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: Ինչու են մարդիկ խելագարվում

  1. #31
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Մեջբերում Barça-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ նոռմալ բան ա գլխացավ ունենալը
    Առողջապահությունից այսքան խոսողն իրավունք չուներ գլխացավը նորմալ վիճակ անվանել։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. #32
    My Game Is Fair Play Barça-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Ես առողջապահությունից չեի խոսում այլ Նևրոզ կոչվող Հոգեբանական խնդրից:
    իսկ ժամանակ առ ժամանակ գլխացավ ունենալը նոռմալ բան ա, աննոռմալ ա այն ընդհանրապես չունենալը

    ճանաչեք ճշմարտությունը, և այն ազատ կարձակի ձեզ(Հովհաննես 8:32)

  3. #33
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Ես առողջապահությունից չեի խոսում այլ Նևրոզ կոչվող Հոգեբանական խնդրից:
    Դա էլ է առողջապահության մեջ մտնում

    իսկ ժամանակ առ ժամանակ գլխացավ ունենալը նոռմալ բան ա, աննոռմալ ա այն ընդհանրապես չունենալը
    Եթե գլխացավ կա, ուրեմն ինչ-որ բան կա դրա տակ: Հնարավոր չէ՝ չլինի: Սկսեմ թվարկել պատճառները, որ պարզ դառնա
    1. Լարվածության գլխացավ. հոգնածության հետևանքով է առաջանում
    2. Միգրեն. հիվանդություն, որն ուղեկցվում է նոպայաձև գլխացավերով
    3. Մենինգիտ. դե սա նորմալ համարեք, թող հիվանդը մի քանի օրից մեռնի
    4. Գանգուղեղային տրավմաներ
    5. Զարկերակային ճնշման տատանումներ
    6. Ինֆեկցիոն հիվանդությունների պրոդրոմալ/ծաղկման շրջան
    7. Ուռուցքներ
    8. Թունավորումներ
    9. Նևրոզներ
    … և այլն: Սա նորմա՞ է

  4. #34
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Մեջբերում Barça-ի խոսքերից Նայել գրառումը
    ժամանակ առ ժամանակ գլխացավ ունենալը նոռմալ բան ա, աննոռմալ ա այն ընդհանրապես չունենալը
    Եվս մի պատճառ, բժիշկների խելագարվելու համար։ ։)

    Թույլ տուր հետաքրքրվել, ի՞նչ մասնագետ ես։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #35
    My Game Is Fair Play Barça-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Նևրոզը ոչ թե առոջղապահության մաս ա այլ առողջական խնդիր ա:

    մասնագիտությամբ Մաթեմատիկ Ծրագրավորող եմ ու ընդհանրապես կապ չունեմ Հոգեբանության կամ Հոգեբուժության հետ:
    իսկ հոգնածությունը ինչա շեղում ա համարվում? նորմալ մարդուն բնորոշ նորմալ վիճակ ա, ռոբոտ չենք ու բոլորս էլ կարանք հոգնենք, նամանավանդ երկար մտավոր աշխատանքից հետո կարա հոգնածություն առաջա ու գլխացավ լինի:
    սրա ինչնա աննորմալ?

    եթե հարցեր կլինեն իրիկունը կպատասխանեմ հիմա դուրս եմ գալիս:

    ճանաչեք ճշմարտությունը, և այն ազատ կարձակի ձեզ(Հովհաննես 8:32)

  6. #36
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Մենք քեզ ի՞նչ հարցեր պիտի տանք Փաստորեն, սկի հոգեբան էլ չես: Ես էլ մտածում էի՝ գոնե հոգեբան կլինես, որ նրանց էդքան աստվածացնում ես:
    Հոգնածությունն ինքը նորմալ երևույթ ա, բայց հոգնածության առաջացրած փոփոխությունները նորմալ չեն: Խրոնիկական հոգնածությունը մարդու օրգանիզմում ինչ զիբիլ փոփոխություն ասես, չի առաջացնում: Գլխացավն էլ դրա հետևանքներից ա:
    Եթե կա գլխացավ, ուրեմն ինչ-որ բան այնպես չէ: Դրա մասին պետք չէ մոռանալ:

  7. #37
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկիզ ջան, էս դեպքում նիդլզը ճիշտ ա: Delusion-ը զառանցանքն ա, illusion-ը՝ պատրանքը, hallucination-ն էլ ցնորքը:

    Բայց սխալ է, որ զառանցանքը տրամաբանական հիմք չունեցող համոզմունք է: Կան առաջնային և երկրորդային զառանցանքներ: Մի դեպքում տրամաբանական հիմքը կա, այսինքն՝ անհատը եզրակացություններ անում է հիմնվելով որոշակի փաստերի վրա, մյուս դեպքում անհեթեթ մտքերը կարծես օդից են ծնվում: Առաջին դեպքը բնորոշ է շիզոֆրենիայի վաղ փուլերին, նախածերունական պսիխոզին, եթե հիշեմ, կասեմ էլ ինչին, երկրորդը՝ շիզոֆրենիայի ավելի ուշ փուլերին, երբ արդեն դիտվում է անձի դեգրադացիա:

    Հա՛, շիզոֆրենիայի տիպիկ նշան է: Զառանցանք է: Այսպիսի զառանցանքներ դիտվում են ուշ փուլերում, երբ արդեն կա անձի քայքայում: Պարաֆրեն կոչվող համախտանիշի բաղկացուցիչ մասն է, երբ զառանցանքը ֆանտաստիկ բնույթ է կրում:
    Ի դեպ, հոգեբուժարանում մենք մի այդպիսի հիվանդի էինք վարում, որի հետ կոնտակտը ծայրահեղ դժվար էր լինում: Հարցնում էինք՝ գիշերը ոնց ես քնել, ասում էր՝ շատ վատ, ամբողջ գիշեր ծննդաբերում էի: Սա լավագույն դեպքում: Սովորաբար հարցերին չէր պատասխանում, փախչում էր:

    Իսկ հաջորդ օրը տղաներին մի մածունի շիշ է ցույց տվել՝ պնդելով, որ դա այդ գիշեր ծնած երեխան է:
    դիագնոզը խելքին մոտ է:Բայց նշված օրինակում,դեպքը կնոջ հետ,այնքան էլ ժառանգականության հետ պարտադիր կապված չէ:Նշեցիք շիզոֆրենիա:Հնում դա թարգմանվել է"WOMB AGGRESSION", <<ագրեսիվ արգանդ»,և համարվել է զուտ կանացի հիվանդություն:Իսկ ինչը կարող է հանգեցնել նման խանգարման,տվյալ դեպքում ընտանիքում:Այս կինը ունի ներքին կոնֆլիկտ,որն անլուծելի է իր համար:Իսկ դա կանանց մոտ մեծապես առաջանում է անհաջող սեռական փորձից:Իսկ թե տեսականորեն,թե գիտականորեն ընտանիքի ամրության առաջին և գլխավոր հիմքն է «« զույգի հաջող սեռական կյանքը»»:Շատ կանայք են դառնում հոգեկան հիվանդ,շիզոֆրենիկ,հենց այս հողի վրա,Նաև դժվար ծննդաբերությունից հետո: Վերջինը կրկին առնչվում է արգանդի հետ:Շիզոֆրենիա հավասար է <<womb aggression>>.Դա արդեն հնարավոր չէ բուժել,բայց կանխել կարելի է
    Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 16.11.2008, 17:48:

  8. #38
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    դիագնոզը խելքին մոտ է:Բայց նշված օրինակում,դեպքը կնոջ հետ,այնքան էլ ժառանգականության հետ պարտադիր կապված չէ:Նշեցիք շիզոֆրենիա:Հնում դա թարգմանվել է"WOMB AGGRESSION", <<ագրեսիվ արգանդ»,և համարվել է զուտ կանացի հիվանդություն:Իսկ ինչը կարող է հանգեցնել նման խանգարման,տվյալ դեպքում ընտանիքում:Այս կինը ունի ներքին կոնֆլիկտ,որն անլուծելի է իր համար:Իսկ դա կանանց մոտ մեծապես առաջանում է անհաջող սեռական փորձից:Իսկ թե տեսականորեն,թե գիտականորեն ընտանիքի ամրության առաջին և գլխավոր ամրության հիմքնէ «« զույգի հաջող սեռական կըանքը»»:Շատ կանայք են դառնում հոգեկան հիվանդ,շիզոֆրենիկ,հենց այս հողի վրա,Նաև դժվար ծննդաբերությունից հետո: Վերջինը կրկին առնչվում է արգանդի հետ:Շիզոֆրենիա հավասար է <<womb aggression>>.Դա արդեն հնարավոր չէ բուժել,բայց կանխել կարելի է
    Womb agression-ը, եթե չեմ սխալվում, հիստերիային պետք է վերաբերի: Նույն հիստերիա բառն առաջացել է հունարեն հիստերուս բառից, որը նշանակում է արգանդ: Իսկ այս կնոջ մոտ պարզից էլ պարզ է, որ հիստերիա չէ, այլ՝ շիզոֆրենիա:
    Ավելին ասեմ. հաճախ հիվանդի պատմելով ընտանիքում այդպիսի հարաբերությունները ոչ թե հիվանդության պատճառ են, այլ՝ հետևանք: Այսինքն, հիվանդը զառանցում է, իսկ իրականում ամեն ինչ կարգին է ընտանիքում: Իհարկե, բացառված չեն նաև այն դեպքերը, երբ ընտանիքում անհարմարությունները հիվանդությունը սրացնող ազդեցություն են ունենում:
    Չէ՛, ժառանգականությունը շատ մեծ կապ ունի: Եթե ժառանգական հիմքեր չլինեն, ամուսինն ինչքան էլ կնոջը նեղի, շիզոֆրենիա չի զարգանա: Վերջիվերջո, դժվարություններ ունեցող ոչ բոլոր կանայք են հոգեկան հիվանդներ: Ավելին, ոչ բոլոր շիզոֆրենիկներն են ընտանիքում խնդիրներ ունեցող կանայք:
    Ի դեպ, կանխել էլ հնարավոր չէ, ցավոք սրտի: Ես գարնանը դրա մասին հսկայական աշխատանք էի արել: Թվարկել էի բոլոր գործոնները, որոնք կարող են շիզոֆրենիայի բերել: Եթե ուզում եք կանխարգելել, պիտի էդ բոլոր գործոնները բացառեք, իսկ դա ուղղակի ծիծաղելի է: Պարզապես նշանակում է չապրել:

  9. #39
    My Game Is Fair Play Barça-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք քեզ ի՞նչ հարցեր պիտի տանք Փաստորեն, սկի հոգեբան էլ չես: Ես էլ մտածում էի՝ գոնե հոգեբան կլինես, որ նրանց էդքան աստվածացնում ես:
    Հոգնածությունն ինքը նորմալ երևույթ ա, բայց հոգնածության առաջացրած փոփոխությունները նորմալ չեն: Խրոնիկական հոգնածությունը մարդու օրգանիզմում ինչ զիբիլ փոփոխություն ասես, չի առաջացնում: Գլխացավն էլ դրա հետևանքներից ա:
    Եթե կա գլխացավ, ուրեմն ինչ-որ բան այնպես չէ: Դրա մասին պետք չէ մոռանալ:
    բայց պատկերացրա որ մինչ էտ հարց եղել ա ու գրածս անտեղին չեր:
    մի փոքր ուշադիր եղի միտք արտահայտելուց առաջ
    իսկ ինչ վերաբերվում ա գլխացավին կամ հոգեբաններին աստվածացնելուն, ապա ` անիմաստ ժամանակի կորուստ չտալու համար, ես ոչ մի բան չեմ գրի
    Վերջին խմբագրող՝ Barça: 16.11.2008, 18:34:

    ճանաչեք ճշմարտությունը, և այն ազատ կարձակի ձեզ(Հովհաննես 8:32)

  10. #40
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի Մարկիզը ոչինչ չի գրել, մի քիչ ես գրեմ:
    Պատճառները շա՜տ-շա՜տ են, միևնույն ժամանակ՝ շատ բաներ հայտնաբերված չեն: Վերցնենք նույն շիզոֆրենիան: Պատճառագիտական հազար հատ տեսություն կա: Ոչ մեկը լիարժեք չէ, ոչ մեկը սուտ չէ:
    Փորձեմ հերթով թվարկել.
    1. Ժառանգականություն - Ի տարբերություն դասական ժառանգական հիվանդությունների, հոգեկան հիվանդություններն ուղղակիորեն մենդելյան սկզբունքով չեն ժառանգվում: Ժառանգվում է նախատրամադրվածությունը: Այսինքն, եթե ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ, ավելի հավանական է, որ նրա երեխաները կունենան նույն հիվանդությունից, քան նրանք, ովքեր ունեն առողջ ծնողներ: Մյուս կողմից, միայն ժառանգականությունը բավարար չէ, որ մեկը հոգեկան հիվանդ դառնա: Պետք են նաև միջավայրի գործոններ:
    2. Արտաքին գործոններ - սրանք կարելի է մի քանի խմբի բաժանել:
    ա. հոգեբանական գործոններ - մասնավորապես, հոգեկան տրավմա, երկարատև հոգեհուզական սթրես: Կախված անձի բնավորության գծերից՝ նման դեպքերում զարգանում են տարբեր տեսակի նևրոզներ, իսկ կոնկրետ հոգեկան ծանր տրավմայի դեպքում զարգանում են, այսպես կոչված, ռեակտիվ պսիխոզներ,: Հոգեբանական գործոնները շիզոֆրենիայի դեպքում համեմատաբար փոքր դեր ունեն: Ոչ թե առաջացնում են հիվանդությունը, այլ բերում սրացման:
    բ. ինֆեկցիաներ - շատ ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ (օրինակ՝ սիֆիլիս, ՁԻԱՀ) տուժում է նաև մարդու հոգեկան ոլորտը (սոմատոպսիխիկա)՝ առաջացնելով մի շարք խանգարումներ: Նույն շիզոֆրենիան ունի նաև ինֆեկցիոն զարգացման տեսություն, որի համաձայն կան մի շարք մանրէներ, որոնք ուղղակիորեն չեն առաջացնում շիզոֆրենիա, բայց գլխուղեղում բերում են մի շարք փոփոխությունների, որի արդյունքում հետագայում կարող է զարգանալ հիվանդությունը:
    գ. արտաքին միջավայր - հետաքրքիր փաստ. քաղաքում ծնվածների մոտ ավելի հավանական է շիզոֆրենիայի զարգացումը, քան գյուղում ծնվածների: Թե ինչու է այդպես, լիովին պարզաբանված չէ:
    դ. սոցիալական գործոններ - գաղթականների մոտ ավելի հավանական է շիզոֆրենիայի զարգացումը, քան՝ տեղացիների: Նույնը վերաբերում է նաև անհայտ հայրերից ծնված երեխաներին. նրանք փոքր հասակից բազմաթիվ սոցիալական գործոնների են բախվում:
    ե. զանազան դեղորայքների, թմրանյութերի, ալկոհոլի ազդեցությամբ առաջացած հոգեկան խանգարումներ
    զ. տրավմաներ - գանգուղեղային տրավմաները կարող են հոգեկան խանգարման պատճառ դառնալ
    է. տարիքային - հայտնի են մի շարք ծերունական և նախածերունանական պսիխոզներ: Հոգեկան խանգարումները սկսվում են միայն որոշակի տարիքից: Բայց այստեղ էլ ժառանգականությունը մեծ դեր ունի:

    Ոնց որ թե բան բաց չթողեցի: Եթե որևէ բան հիշեմ, կավելացնեմ:
    Մենա՞կ գագնուղեղային

    Ավելացվել է 4 րոպե անց
    երկարատև հոգեհուզական սթրես:
    Բյուր օրինակ կբերե՞ս
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 16.11.2008, 22:04: Պատճառ: Գրառման ավելացում


  11. #41
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Մի հարց էլ. նևրոզների ժամանակ տեսողական խաբկանքներ էլ ե՞ն լինում. /ոնցոր թե ճիշտ ձևակերպեցի/


  12. #42
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Մի հարց հա?
    Ասում են, եթե մի քանի օր, կոնկրետ չեմ հիշում քանի, ինքդ քեզ համոզես, որ քո սենյակում ինչ-որ մեկը կա, հոգեկան խանգարում կստանաս Արդյոք դա այդպես է, ու ինչպով է դա բացատրվում

  13. #43
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց հա?
    Ասում են, եթե մի քանի օր, կոնկրետ չեմ հիշում քանի, ինքդ քեզ համոզես, որ քո սենյակում ինչ-որ մեկը կա, հոգեկան խանգարում կստանաս Արդյոք դա այդպես է, ու ինչպով է դա բացատրվում
    Արմին ջան, մի քանի օր ինքդ քեզ գոյություն չունեցող ցանկացած բան էլ համոզես, հաստատ խանգարում կստանաս
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  14. #44
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմին ջան, մի քանի օր ինքդ քեզ գոյություն չունեցող ցանկացած բան էլ համոզես, հաստատ խանգարում կստանաս
    Իսկ եթե համոզելու կարիք չկա Որ փոքր էի, մեր առաստաղին աչքեր էի տեսնում: Հա ինչ, չծիծաղեք տեսնում էի, ու վախում էի դրանից, իսկ դա իրականում էդ ապուշ առաստաղի նախշերից էր, հետո դպրոցում թևիս կարիճ էր կանգնել, դրանից վախեցած, ամեն օր մթության մեջ ինչ-որ անհայտ կարիճներ էի տեսնում
    Չէ, ես լրիվ խելառ եմ իմ հետ գործ չունեք

    մի հարց էլ էլի, ասում են հոգեկան հիվանդները գունավոր երազներ են տեսնում, իսկ այսպես ասած նորմալ մարդիկ` անգույն: Ես միշտ գունավոր եմ տեսել, նույնիսկ զարմանում էի, էդ ոնց են անգույն երազներ տեսնում, բայց վերջերս սկել եմ անգույն երազներ տեսնել մի քիչ էլ էս մասին կխոսեք?

  15. #45
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Անգույն երազը աբսուրդ ա: Ոչ երազն ա հեռուստացույց, ոչ էլ մենք՝ յոթանասունականներում: Ու գույներից խոսելն էլ անիմաստ ա, որովհետև մենք երազ, բառիս բուն իմաստով, չենք «տեսնում»:
    DIXI
    carpe noctem

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդիկ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.11.2013, 17:01
  2. Ոչ սովորական մարդիկ
    Հեղինակ՝ ԱնԱիդա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 61
    Վերջինը: 19.04.2013, 16:17
  3. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Karlen1980, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 14.03.2010, 00:54
  4. Ինչու են Մարդիկ ամաչում կամ վախենում "սեքս" բառից՞
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 30.04.2008, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •