Քանի Մարկիզը ոչինչ չի գրել, մի քիչ ես գրեմ:
Պատճառները շա՜տ-շա՜տ են, միևնույն ժամանակ՝ շատ բաներ հայտնաբերված չեն: Վերցնենք նույն շիզոֆրենիան: Պատճառագիտական հազար հատ տեսություն կա: Ոչ մեկը լիարժեք չէ, ոչ մեկը սուտ չէ:
Փորձեմ հերթով թվարկել.
1. Ժառանգականություն - Ի տարբերություն դասական ժառանգական հիվանդությունների, հոգեկան հիվանդություններն ուղղակիորեն մենդելյան սկզբունքով չեն ժառանգվում: Ժառանգվում է նախատրամադրվածությունը: Այսինքն, եթե ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ, ավելի հավանական է, որ նրա երեխաները կունենան նույն հիվանդությունից, քան նրանք, ովքեր ունեն առողջ ծնողներ: Մյուս կողմից, միայն ժառանգականությունը բավարար չէ, որ մեկը հոգեկան հիվանդ դառնա: Պետք են նաև միջավայրի գործոններ:
2. Արտաքին գործոններ - սրանք կարելի է մի քանի խմբի բաժանել:
ա. հոգեբանական գործոններ - մասնավորապես, հոգեկան տրավմա, երկարատև հոգեհուզական սթրես: Կախված անձի բնավորության գծերից՝ նման դեպքերում զարգանում են տարբեր տեսակի նևրոզներ, իսկ կոնկրետ հոգեկան ծանր տրավմայի դեպքում զարգանում են, այսպես կոչված, ռեակտիվ պսիխոզներ,: Հոգեբանական գործոնները շիզոֆրենիայի դեպքում համեմատաբար փոքր դեր ունեն: Ոչ թե առաջացնում են հիվանդությունը, այլ բերում սրացման:
բ. ինֆեկցիաներ - շատ ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ (օրինակ՝ սիֆիլիս, ՁԻԱՀ) տուժում է նաև մարդու հոգեկան ոլորտը (սոմատոպսիխիկա)՝ առաջացնելով մի շարք խանգարումներ: Նույն շիզոֆրենիան ունի նաև ինֆեկցիոն զարգացման տեսություն, որի համաձայն կան մի շարք մանրէներ, որոնք ուղղակիորեն չեն առաջացնում շիզոֆրենիա, բայց գլխուղեղում բերում են մի շարք փոփոխությունների, որի արդյունքում հետագայում կարող է զարգանալ հիվանդությունը:
գ. արտաքին միջավայր - հետաքրքիր փաստ. քաղաքում ծնվածների մոտ ավելի հավանական է շիզոֆրենիայի զարգացումը, քան գյուղում ծնվածների: Թե ինչու է այդպես, լիովին պարզաբանված չէ:
դ. սոցիալական գործոններ - գաղթականների մոտ ավելի հավանական է շիզոֆրենիայի զարգացումը, քան՝ տեղացիների: Նույնը վերաբերում է նաև անհայտ հայրերից ծնված երեխաներին. նրանք փոքր հասակից բազմաթիվ սոցիալական գործոնների են բախվում:
ե. զանազան դեղորայքների, թմրանյութերի, ալկոհոլի ազդեցությամբ առաջացած հոգեկան խանգարումներ
զ. տրավմաներ - գանգուղեղային տրավմաները կարող են հոգեկան խանգարման պատճառ դառնալ
է. տարիքային - հայտնի են մի շարք ծերունական և նախածերունանական պսիխոզներ: Հոգեկան խանգարումները սկսվում են միայն որոշակի տարիքից: Բայց այստեղ էլ ժառանգականությունը մեծ դեր ունի:
Ոնց որ թե բան բաց չթողեցի:Եթե որևէ բան հիշեմ, կավելացնեմ:
Էջանիշներ