User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: Ինչու են մարդիկ խելագարվում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Tigran1989-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2008
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչու են մարդիկ խելագարվում

    ...այնուհետև նա ինձ ասաց հետևյալը. <<Այժմ ինձ մոտ է գտնվում մի հիվանդ կին, որի ամուսնությունը ողբերգական է եղել: Նա միշտ երազել է սեր, սեռական բավարարվածություն, երեխաներ և հեղինակություն հասարակության մեջ: Բայց կյանքը խորտակել է նրա բոլոր հույսերը: Ամուսինը նրան չի սիրել, նույնիսկ չի ցանկացել մի սեղանի շուրջ նրա հետ ճաշել և ստիպել է կնոջը կերակուրը մատուցել վերնահարկի իր սենյակում: Այդ կինը չի ունեցել երեխաներ, դիրք հասարակության մեջ, սեր:Նա խելագարվել է, իր երևակայության մեջ բաժանվել ամուսնուց և ամուսնացել անգլիացի մի արիստոկրատի հետ և պնդում է, որ իրեն անվանեն Լեդի Սմիթ:
    Ինչ վերաբերվում է երեխաներին, ապա նա պատկերացնում է, թե ամեն գիշեր նոր երեխա է ունենում: Ամեն անգամ, երբ ես նրան այցելում եմ, նա ասում է.<<Բժիշկ, անցյալ գիշեր ես երեխա եմ ունեցել>>:
    Նրա բժիշկն ինձ ասաց.<<Եթե հնարավորություն ունենայի վերականգնել նրա հոգեկանը, ամա դա չէի անին: Նա շատ աելի երջանիկ է ներկա վիճակում>>:
    Ուրեմն ինչու են մարդիկ խելագարվում, ինչ հետևություններ կարելի է անել այս դեպքից:

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Օրինակը հանրահայտ Դեիլ Կառնեգիից էր: Շա բարդ խոհափիլիսոփայական հարց է – երբեմն խելագարները ավելի երջանիկ են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #3
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Այոոոոոոոոոոոոոոոոոոոո, բայց նաև ժառանգականություն: Հետո որ ի վիճակի լինեմ ավելի մանրամասն կզրուցենք, Տիգ ջան…

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Քանի Մարկիզը ոչինչ չի գրել, մի քիչ ես գրեմ:
    Պատճառները շա՜տ-շա՜տ են, միևնույն ժամանակ՝ շատ բաներ հայտնաբերված չեն: Վերցնենք նույն շիզոֆրենիան: Պատճառագիտական հազար հատ տեսություն կա: Ոչ մեկը լիարժեք չէ, ոչ մեկը սուտ չէ:
    Փորձեմ հերթով թվարկել.
    1. Ժառանգականություն - Ի տարբերություն դասական ժառանգական հիվանդությունների, հոգեկան հիվանդություններն ուղղակիորեն մենդելյան սկզբունքով չեն ժառանգվում: Ժառանգվում է նախատրամադրվածությունը: Այսինքն, եթե ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ, ավելի հավանական է, որ նրա երեխաները կունենան նույն հիվանդությունից, քան նրանք, ովքեր ունեն առողջ ծնողներ: Մյուս կողմից, միայն ժառանգականությունը բավարար չէ, որ մեկը հոգեկան հիվանդ դառնա: Պետք են նաև միջավայրի գործոններ:
    2. Արտաքին գործոններ - սրանք կարելի է մի քանի խմբի բաժանել:
    ա. հոգեբանական գործոններ - մասնավորապես, հոգեկան տրավմա, երկարատև հոգեհուզական սթրես: Կախված անձի բնավորության գծերից՝ նման դեպքերում զարգանում են տարբեր տեսակի նևրոզներ, իսկ կոնկրետ հոգեկան ծանր տրավմայի դեպքում զարգանում են, այսպես կոչված, ռեակտիվ պսիխոզներ,: Հոգեբանական գործոնները շիզոֆրենիայի դեպքում համեմատաբար փոքր դեր ունեն: Ոչ թե առաջացնում են հիվանդությունը, այլ բերում սրացման:
    բ. ինֆեկցիաներ - շատ ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ (օրինակ՝ սիֆիլիս, ՁԻԱՀ) տուժում է նաև մարդու հոգեկան ոլորտը (սոմատոպսիխիկա)՝ առաջացնելով մի շարք խանգարումներ: Նույն շիզոֆրենիան ունի նաև ինֆեկցիոն զարգացման տեսություն, որի համաձայն կան մի շարք մանրէներ, որոնք ուղղակիորեն չեն առաջացնում շիզոֆրենիա, բայց գլխուղեղում բերում են մի շարք փոփոխությունների, որի արդյունքում հետագայում կարող է զարգանալ հիվանդությունը:
    գ. արտաքին միջավայր - հետաքրքիր փաստ. քաղաքում ծնվածների մոտ ավելի հավանական է շիզոֆրենիայի զարգացումը, քան գյուղում ծնվածների: Թե ինչու է այդպես, լիովին պարզաբանված չէ:
    դ. սոցիալական գործոններ - գաղթականների մոտ ավելի հավանական է շիզոֆրենիայի զարգացումը, քան՝ տեղացիների: Նույնը վերաբերում է նաև անհայտ հայրերից ծնված երեխաներին. նրանք փոքր հասակից բազմաթիվ սոցիալական գործոնների են բախվում:
    ե. զանազան դեղորայքների, թմրանյութերի, ալկոհոլի ազդեցությամբ առաջացած հոգեկան խանգարումներ
    զ. տրավմաներ - գանգուղեղային տրավմաները կարող են հոգեկան խանգարման պատճառ դառնալ
    է. տարիքային - հայտնի են մի շարք ծերունական և նախածերունանական պսիխոզներ: Հոգեկան խանգարումները սկսվում են միայն որոշակի տարիքից: Բայց այստեղ էլ ժառանգականությունը մեծ դեր ունի:

    Ոնց որ թե բան բաց չթողեցի: Եթե որևէ բան հիշեմ, կավելացնեմ:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (13.01.2012)

  6. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Տեխնիկապես Բյուրը սպառիչ պատասխան տվեց, բայց միայն դա բավական չէ լիակատար պատկերացում կազվելու համար այս երևույթի մասին:
    Ինձանից ավելացնեմ, որ հոգեբանական խանգարումներն ընդհանուր դեպքում բաժանվում են երեք խմբի՝
    - նեվրոտիկ շեղումներ
    -պսիխոտիկ շեղումներ
    -վարմունքային շեղումներ
    Ընդ որում, եթե առաջին երկուսը բավականին լավ սահմանվում են, երրորդի սահմանը դնելը խիստ դժվար է, քանի որ այն ունեցող մարդը գիժ չի՝ բառիս սովորական իմաստով:
    Նևրոտիկը զգում է, որ ինչ որ բան սխալ է ու ինքն է ձգտում օգնության: Պսիխոտիկի մոտ ամեն ինչ արդեն պաթոլոգիկ է, ու նա հակված չի նկատել սեփական հիվանդությունը: Վարմունքային շեղումներով մարդը ավելի շուտ կասի, որ աշխարհն է հիվանդ, քանի որ իրականում նրա վարվելակերպը ժամանակի ընթացքում ձևավորված հոգեբանության հետևանք է:
    Ժամանակակից հոգեբանության մեջ հոգեխանգարված է համարվում (անկախ ախտանիշներից) միայն այն մարդը, որն իր հոգեվիճակի պատճառով ի վիճակի պի գոյատևել իրեն շրջապատող հասարակությունում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.01.2012), Quyr Qery (07.04.2011)

  8. #6
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Նախ, շնորհակալություն Բյուրին, որ սպառիչ պատասխան է տվել ու բացատրել է, թե ինչ ասել է «գժություն», «խելագարություն», «հոգեկան ա», «նարկոման ա», «ալկաշ ա», «շիզոֆրենիկ ա», «մանյակ ա», «դեբիլ ա»

    Նախ «հոգեբանական շեղում» կամ «հեգեբանական խանգարում» հասկացության տակ ընկալվող երևույթները, կարծում եմ, բռնել համեմատել հոգեախտաբանության հետ ճիշտ չէ: Երկրորդ, չգիտեմ էլ, թե դա ի՞նչ է նշանակում…«Հոգեբանական շեղում»…

    Needles In Eyes, իրականում, նշածդ շեղումները կամ խանգարումները վերաբերվում են հենց «հոգեախտաբանությանը», որը բավականին լայն ոլորտ է…

    Ինչ վերաբերվում է երեխաներին, ապա նա պատկերացնում է, թե ամեն գիշեր նոր երեխա է ունենում: Ամեն անգամ, երբ ես նրան այցելում եմ, նա ասում է.<<Բժիշկ, անցյալ գիշեր ես երեխա եմ ունեցել>>:
    Զառանցանք է…

    Ամենայն հավանականությամբ տվյալ անհատը տառապում է «շիզոֆրենիայով», որը խրոնիկական հիվանդություն է /դրան Բյուրն ավելի լավ կպատասխանի/, և որին ունի միայն ռեմիսիաներ, այսինքն՝ անհատը չի առողջանում: Ունենում է «լուսավոր շրջաններ», որոնք հետագայում ընդմիջվում են հիվանդության սրացումներով…

  9. #7
    My Game Is Fair Play Barça-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    2. Արտաքին գործոններ - սրանք կարելի է մի քանի խմբի բաժանել:
    ա. հոգեբանական գործոններ - մասնավորապես, հոգեկան տրավմա, երկարատև հոգեհուզական սթրես: Կախված անձի բնավորության գծերից՝ նման դեպքերում զարգանում են տարբեր տեսակի նևրոզներ
    էս ասածդ ավելի մանրամասն կարաս մեկնաբանես?
    Նևրոզը ու Փսիխոզը ունեն տարբեր ստրուկտուրային կառուցվածքներ, ու Նևրոզով հիվանդ մարդը չի խելագառվում ոչ էլ Նևրոզը վեր ա ածվում Փսիխոզի:
    քո ասածից ոնցոր թե հակառակնա դուրս գալիս:
    թե ես եմ սխալ հասկացել?

    ճանաչեք ճշմարտությունը, և այն ազատ կարձակի ձեզ(Հովհաննես 8:32)

  10. #8
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի Մարկիզը ոչինչ չի գրել, մի քիչ ես գրեմ:
    Պատճառները շա՜տ-շա՜տ են, միևնույն ժամանակ՝ շատ բաներ հայտնաբերված չեն: Վերցնենք նույն շիզոֆրենիան: Պատճառագիտական հազար հատ տեսություն կա: Ոչ մեկը լիարժեք չէ, ոչ մեկը սուտ չէ:
    Փորձեմ հերթով թվարկել.
    1. Ժառանգականություն - Ի տարբերություն դասական ժառանգական հիվանդությունների, հոգեկան հիվանդություններն ուղղակիորեն մենդելյան սկզբունքով չեն ժառանգվում: Ժառանգվում է նախատրամադրվածությունը: Այսինքն, եթե ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ, ավելի հավանական է, որ նրա երեխաները կունենան նույն հիվանդությունից, քան նրանք, ովքեր ունեն առողջ ծնողներ: Մյուս կողմից, միայն ժառանգականությունը բավարար չէ, որ մեկը հոգեկան հիվանդ դառնա: Պետք են նաև միջավայրի գործոններ:
    2. Արտաքին գործոններ - սրանք կարելի է մի քանի խմբի բաժանել:
    ա. հոգեբանական գործոններ - մասնավորապես, հոգեկան տրավմա, երկարատև հոգեհուզական սթրես: Կախված անձի բնավորության գծերից՝ նման դեպքերում զարգանում են տարբեր տեսակի նևրոզներ, իսկ կոնկրետ հոգեկան ծանր տրավմայի դեպքում զարգանում են, այսպես կոչված, ռեակտիվ պսիխոզներ,: Հոգեբանական գործոնները շիզոֆրենիայի դեպքում համեմատաբար փոքր դեր ունեն: Ոչ թե առաջացնում են հիվանդությունը, այլ բերում սրացման:
    բ. ինֆեկցիաներ - շատ ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ (օրինակ՝ սիֆիլիս, ՁԻԱՀ) տուժում է նաև մարդու հոգեկան ոլորտը (սոմատոպսիխիկա)՝ առաջացնելով մի շարք խանգարումներ: Նույն շիզոֆրենիան ունի նաև ինֆեկցիոն զարգացման տեսություն, որի համաձայն կան մի շարք մանրէներ, որոնք ուղղակիորեն չեն առաջացնում շիզոֆրենիա, բայց գլխուղեղում բերում են մի շարք փոփոխությունների, որի արդյունքում հետագայում կարող է զարգանալ հիվանդությունը:
    գ. արտաքին միջավայր - հետաքրքիր փաստ. քաղաքում ծնվածների մոտ ավելի հավանական է շիզոֆրենիայի զարգացումը, քան գյուղում ծնվածների: Թե ինչու է այդպես, լիովին պարզաբանված չէ:
    դ. սոցիալական գործոններ - գաղթականների մոտ ավելի հավանական է շիզոֆրենիայի զարգացումը, քան՝ տեղացիների: Նույնը վերաբերում է նաև անհայտ հայրերից ծնված երեխաներին. նրանք փոքր հասակից բազմաթիվ սոցիալական գործոնների են բախվում:
    ե. զանազան դեղորայքների, թմրանյութերի, ալկոհոլի ազդեցությամբ առաջացած հոգեկան խանգարումներ
    զ. տրավմաներ - գանգուղեղային տրավմաները կարող են հոգեկան խանգարման պատճառ դառնալ
    է. տարիքային - հայտնի են մի շարք ծերունական և նախածերունանական պսիխոզներ: Հոգեկան խանգարումները սկսվում են միայն որոշակի տարիքից: Բայց այստեղ էլ ժառանգականությունը մեծ դեր ունի:

    Ոնց որ թե բան բաց չթողեցի: Եթե որևէ բան հիշեմ, կավելացնեմ:
    Մենա՞կ գագնուղեղային

    Ավելացվել է 4 րոպե անց
    երկարատև հոգեհուզական սթրես:
    Բյուր օրինակ կբերե՞ս
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 16.11.2008, 22:04: Պատճառ: Գրառման ավելացում


  11. #9
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    երևի չեն համակերպվում իրականության հետ ով է կարողանում գտնել երջանկությունը առանց կորցնելու խելքը..
    ...

  12. #10
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Մեջբերում Tigran1989-ի խոսքերից Նայել գրառումը
    ...այնուհետև նա ինձ ասաց հետևյալը. <<Այժմ ինձ մոտ է գտնվում մի հիվանդ կին, որի ամուսնությունը ողբերգական է եղել: Նա միշտ երազել է սեր, սեռական բավարարվածություն, երեխաներ և հեղինակություն հասարակության մեջ: Բայց կյանքը խորտակել է նրա բոլոր հույսերը: Ամուսինը նրան չի սիրել, նույնիսկ չի ցանկացել մի սեղանի շուրջ նրա հետ ճաշել և ստիպել է կնոջը կերակուրը մատուցել վերնահարկի իր սենյակում: Այդ կինը չի ունեցել երեխաներ, դիրք հասարակության մեջ, սեր:Նա խելագարվել է, իր երևակայության մեջ բաժանվել ամուսնուց և ամուսնացել անգլիացի մի արիստոկրատի հետ և պնդում է, որ իրեն անվանեն Լեդի Սմիթ:
    Ինչ վերաբերվում է երեխաներին, ապա նա պատկերացնում է, թե ամեն գիշեր նոր երեխա է ունենում: Ամեն անգամ, երբ ես նրան այցելում եմ, նա ասում է.<<Բժիշկ, անցյալ գիշեր ես երեխա եմ ունեցել>>:
    Նրա բժիշկն ինձ ասաց.<<Եթե հնարավորություն ունենայի վերականգնել նրա հոգեկանը, ամա դա չէի անին: Նա շատ աելի երջանիկ է ներկա վիճակում>>:
    Ուրեմն ինչու են մարդիկ խելագարվում, ինչ հետևություններ կարելի է անել այս դեպքից:
    Շատ հուզիչ եր պարզա ելի էս պատմության մեջթե խի են խելագարվում
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  13. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու են մարդիկ խելագարվում

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենա՞կ գագնուղեղային
    Եթե ուրիշ տրավմա կարող է բերել ուղեղանյութի վնասման, ապա ինչու ոչ Օրինակ, տրավմայի արդյունքում արյունահոսել է խոշոր զարկերակ, մարդը շատ արյուն է կորցրել: Կարողացել են նրան փրկել, բայց արանքում ուղեղը հասցրել է սոված մնալ Եսի՞մ, որ խորանաս, երևի տենց ա:

    Բյուր օրինակ կբերե՞ս
    Օրինակ, լարված աշխատանքը, որը ոչ միայն ֆիզիկապես է հոգնեցուցիչ, այլև՝ հոգեպես (սեղմող դեդլայններ, խիստ պատասխանատու աշխատանք և այլն) կարող է նևրոզի պատճառ դառնալ:

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց էլ. նևրոզների ժամանակ տեսողական խաբկանքներ էլ ե՞ն լինում. /ոնցոր թե ճիշտ ձևակերպեցի/
    չէ՛ նևրոզի և պսիխոզի տարբերություններից մեկն էլ հենց այն է, որ առաջինի ժամանակ ցնորքներ ու պատրանքներ չեն լինում

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց հա?
    Ասում են, եթե մի քանի օր, կոնկրետ չեմ հիշում քանի, ինքդ քեզ համոզես, որ քո սենյակում ինչ-որ մեկը կա, հոգեկան խանգարում կստանաս Արդյոք դա այդպես է, ու ինչպով է դա բացատրվում
    Եթե նախատրամադրվածություն կա, գուցե: Բայց հենց էդպես… Եսիմ… Շատ-շատ մի ինչ-որ բան ինդուկցես, բայց դրանից էն կողմ չես անցնի:

    մի հարց էլ էլի, ասում են հոգեկան հիվանդները գունավոր երազներ են տեսնում, իսկ այսպես ասած նորմալ մարդիկ` անգույն: Ես միշտ գունավոր եմ տեսել, նույնիսկ զարմանում էի, էդ ոնց են անգույն երազներ տեսնում, բայց վերջերս սկել եմ անգույն երազներ տեսնել մի քիչ էլ էս մասին կխոսեք?
    Անկեղծ ասած, ես չեմ հավատում, թե սև ու սպիտակ երազներ տեսնող մարդիկ կան: Ու չգիտեմ նաև, թե ինչպես են որոշում երազի գույնը: Ես միշտ գունավոր եմ տեսնում, ինձ ծանոթ մարդիկ էլ: Ընդհանրապես, մեր հոգեբանության դասախոսը մեզ հանձնարարում էր տարբեր բաներ մտքի մեջ պատկերացնել: Եթե այն գունավոր ու շարժուն էր ստացվում, ուրեմն բավական մեծ երևակայություն ունեինք:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդիկ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.11.2013, 17:01
  2. Ոչ սովորական մարդիկ
    Հեղինակ՝ ԱնԱիդա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 61
    Վերջինը: 19.04.2013, 16:17
  3. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Karlen1980, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 14.03.2010, 00:54
  4. Ինչու են Մարդիկ ամաչում կամ վախենում "սեքս" բառից՞
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 30.04.2008, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •