Չէ՛, երևի թուլամտությունն ա: Այ էս տերմիններից զզվում եմ:Տկարամտությունը սակավամտությունն ա՞…
Թուլամտություն - դեմենցիա
Սակավամտություն - օլիգոֆրենիա
Բայց առաջին հայացքից հայերեն տարբերակները չեն տարբերվում![]()
Չէ՛, երևի թուլամտությունն ա: Այ էս տերմիններից զզվում եմ:Տկարամտությունը սակավամտությունն ա՞…
Թուլամտություն - դեմենցիա
Սակավամտություն - օլիգոֆրենիա
Բայց առաջին հայացքից հայերեն տարբերակները չեն տարբերվում![]()
երևի չեն համակերպվում իրականության հետով է կարողանում գտնել երջանկությունը առանց կորցնելու խելքը..
...
Եթե մարդ զգում ա, որ խելագառվում ա, ուրեմն չի խելագառվում, չէ՞![]()
Մի հարուստ մարդ, մի խելագարի սարկազմով հարցնում է,--Դու ի՞նչ կցանկանայիր ունենալ. փո՞ղ, թե՞ խե՞լք։
--Փող,--պատասխանում է խելագարը։
Հարուստը զվարճացած ասում է,--Իսկ ես կնախընտրեյի խե՛լքը։
--Ով ինչի պակաս ունի, այն է նախընտրում,--ասում է խելագարն ու անցնում առաջ։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Դու ես սխալ հասկացել: Ես խոսել եմ ընդհանրապես հոգեկան խանգարումների մասին: Թե՛ նևրոզը, թե՛ պսիխոզը հոգեկան խանգարումներ են: Հաճախ առաջացման պատճառներն էլ են բավական մոտ լինում իրար: Այլ հարց է, որ դրանք իրարից բավական տարբեր արտահայտություններ են ունենում: Այդ որտե՞ղ կարդացիր, որ ես ասում են, թե նևրոզը վերածվում է պսիխոզիՆևրոզը ու Փսիխոզը ունեն տարբեր ստրուկտուրային կառուցվածքներ, ու Նևրոզով հիվանդ մարդը չի խելագառվում ոչ էլ Նևրոզը վեր ա ածվում Փսիխոզի:
քո ասածից ոնցոր թե հակառակնա դուրս գալիս:
թե ես եմ սխալ հասկացել?![]()
առաջի անգամ եմ լսում որ Նևրոզը համարվի Հոգեկան խանգառում, ինքը ավելի շատ համարվում ա հոգեբանական խնդիր, նույնիսկ ժամանակակից Հոգեբանության մեջ խուսափում են Նևրոզը որպես հիվանդություն որակեն:
հենց Էս գրածիդ մեջ կարդացի, որ բացատրում էիր թե ինչից կարա մարդ խելագարվի ու, ուղղակի տենց տպավորություն ստեղծվեց:
Ես որտե՞ղ եմ ասել, թե նևրոզը հիվանդություն է:առաջի անգամ եմ լսում որ Նևրոզը համարվի Հոգեկան խանգառում, ինքը ավելի շատ համարվում ա հոգեբանական խնդիր, նույնիսկ ժամանակակից Հոգեբանության մեջ խուսափում են Նևրոզը որպես հիվանդություն որակեն:
հենց Էս գրածիդ մեջ կարդացի, որ բացատրում էիր թե ինչից կարա մարդ խելագարվի ու, ուղղակի տենց տպավորություն ստեղծվեց:Ես չգիտեմ՝ մարդիկ խելագարություն ասելով ինչ նկատի ունեն: Ես խոսել եմ ո՛չ խելագարության, ո՛չ հիվանդությունների մասին: Ընդամենը նկարագրել եմ հոգեկան խանգարումները: Ի դեպ, հոգեբանները իրավունք էլ չունեն նևրոզը հիվանդություն որակելու կամ չորակելու: Դա բժիշկների գործն է:
Իսկ ինչպես նիդլզն արդեն նշեց, հոգեկան խանգարումները բաժանվում են երեք խմբի.
1. պսիխոզներ
2. նևրոզներ
3. վարքային խանգարումներ
Ես վերջինի մասին առանձնապես ոչինչ չգրեցի, որովհետև իմ համեստ կարծիքով «վարքային խանգարում» կոչվածը խիստ հարաբերական երևույթ է:
ոնց բա Նևրոզը դասեցիր Հոգեկան Խանգառումների շարքին, իսկ Հոգեկան խանգառումը արդեն հիվանդություն ա:
իսկ որ բժիշկների գործն ա? Ատամնաբուժների թե Խիրուրգների?
էտի հենց Հոգեբանների ու Հոգեբույժների գործն ա:
իսկ թե ով ինչա ասել էտ արդեն ստեղ երկրորդական ա, կարևորը մասնագիտական կարծքին ա իսկ մասնագիտական տեսանկյունից ոչ մի ժամանակակից Հոգեբան Նևրոզը որպես հոգեկան խանգարում չի դիտարկում:, այլ դիտարկվում ա Հոգեբանական խնդիր, գուցե ստեղ մարդիկ գտնվեն որոնք Նևրոզ ունեն մարդկանց պետք չի վախացնելԻ տարբերություն Հոգեկան խանգառումների(չնայած գուցե և սրանք էլ են բուժվում) Նևրոզը 100%-ով բուժվող երևույթ ա:
Հոգեկան խանգարումը հիվանդություն չի:ոնց բա Նևրոզը դասեցիր Հոգեկան Խանգառումների շարքին, իսկ Հոգեկան խանգառումը արդեն հիվանդություն ա:Ո՞վ է քեզ դրա մասին ասել: Եթե կուզես, նևրոզը սահմանային վիճակ է՝ ընկած լիարժեք առողջության և հիվանդության միջև:
Ծաղրանքդ տեղին չէր, որովհետև հոգեբույժն էլ է բժիշկ: Թույլ տուր նկատել, որ հոգեբան դառնալու համար ամենաքիչը չորս տարի պետք է սովորել, իսկ հոգեբույժ դառնալու համար՝ ամենաքիչը վեց: Ավելին, հոգեբանների գործը միայն հոգեթերապիա անցկացնելն է, իսկ դա նևրոզների բուժման ընդամենը մի փոքրիկ կտորն է ընդգրկում: Մնացած բոլոր երևույթները՝ սկսած նևրոզներին ուղեկցող վեգետատիվ, սոմատիկ խանգարումներից, վերջացրած կոմպլեքս բուժման բաղադրիչները մշակելով ու իրականացնելով, հոգեբույժների գործն է:իսկ որ բժիշկների գործն ա? Ատամնաբուժների թե Խիրուրգների?
էտի հենց Հոգեբանների ու Հոգեբույժների գործն ա:
Դե լավ, թող լինի առողջ վիճակ նևրոզը:իսկ թե ով ինչա ասել էտ արդեն ստեղ երկրորդական ա, կարևորը մասնագիտական կարծքին ա իսկ մասնագիտական տեսանկյունից ոչ մի ժամանակակից Հոգեբան Նևրոզը որպես հոգեկան խանգարում չի դիտարկում:, այլ դիտարկվում ա Հոգեբանական խնդիր, գուցե ստեղ մարդիկ գտնվեն որոնք Նևրոզ ունեն մարդկանց պետք չի վախացնելԻհարկե, հոգեբանին ձեռք չի տալիս այն որպես խանգարում որակել, որ բժիշկի մոտ չուղարկի: Իհարկե, հիստերիկ համախտանիշը, կպչունության համախտանիշը խանգարումներ չեն
Իսկ նևրոզները ընդգրկում են նաև զանազան սոմատիկ խանգարումներ, որոնց մասին հոգեբանն իր օրով երևի չի էլ լսել կամ էլ երբ լսում է, ուշադրություն չի դարձնում: Գիտե՞ս, որ նևրոզ ունեցողների մոտ սիմպաթիկ համակարգը գերդրդված վիճակում է, գիտե՞ս, որ նրանց մոտ կարող է արտահայտված տախիկարդիա լինել, արագացած շնչառություն, բարձր զարկերակային ճնշում, փորկապություն, դիարեա և այլ սոմատիկ խանգարումներ: Թե՞ սրանք էլ են նորմա:
Ես չեմ ասում, թե բուժվող չէԻ տարբերություն Հոգեկան խանգառումների(չնայած գուցե և սրանք էլ են բուժվում) Նևրոզը 100%-ով բուժվող երևույթ ա:Ռեակտիվ պսիխոզներն էլ են 100% բուժվող, դա էլ նկատի ունեցիր:
ես չասեցի թե հոգեբույժը բժիշկ չի ուղղակի ասեցի որ էտի իրանց գործն ա իսկ իրանք էտի ինչքանով ես եմ տեղյակ որպես հիվանդություն չեն որակում:
և հետո ես չասեցի թե դա առողջ վիճակ ա, ուղղակի պետք չի Շիզոֆրենիայի կամ նման այլ հիվանդության հետ մեկտեղ իրան դասել:
նշածդ սոմատիկ խանգառումների մասին լսել եմ, ու հարցիդ պատասխանելով ասեմ որ կարող են լինել բայց պարտադիր չեն, ու նորմա չեն, բայց էլի եմ կրկնում որ պետք չի երկու տարբեր երևույթների մի անվան տակ դասել
կպչունության համախտանիշը ինձ թվում ա շատերի մոտ ա լինում ու անցնում հիմա ինչ ասենք խանգառված են?
բայց ինչ վերաբերվում ա որ Հոգեբանները Նևրոզը լրիվ չեն բուժում իմ կարծիքով դա աբսուրդա:
Վա՜յ, մեռա ասելով, որ ես էլ չեմ ասում հիվանդություն, ասում եմ խանգարում: Պարզ չի՞: Խան-գա-րում, ոչ թե հիվանդություն: Սահմանային վիճակ, որն ընկած է առողջի ու հիվանդի միջև:ես չասեցի թե հոգեբույժը բժիշկ չի ուղղակի ասեցի որ էտի իրանց գործն ա իսկ իրանք էտի ինչքանով ես եմ տեղյակ որպես հիվանդություն չեն որակում:
Իսկ ես դասե՞լ եմ:և հետո ես չասեցի թե դա առողջ վիճակ ա, ուղղակի պետք չի Շիզոֆրենիայի կամ նման այլ հիվանդության հետ մեկտեղ իրան դասել:Ասում եմ, որ հոգեկան խանգարումները երեք խմբի են բաժանվում. պսիխոզ, որի մեջ մտնում է նաև շիզոֆրենիան, նևրոզ և վարքային խանգարում: Դրանք առանձին խմբեր են, ա-ռան-ձին:
Երկու տարբեր երևույթներ չեն: Ի տարբերություն մյուս հոգեկան խանգարումների, նևրոզների յուրահատկությունն այն է, որ բացի հոգեկան ոլորտից, տուժում է նաև ֆիզիկականը: Ավելին՝ նույն նևրասթենիան հաճախ զարգանում է ծանր ինֆեկցիոն հիվանդություններից լավանալու ժամանակ կամ ուղեկցում է խրոնիկական հիվանդություններին:նշածդ սոմատիկ խանգառումների մասին լսել եմ, ու հարցիդ պատասխանելով ասեմ որ կարող են լինել բայց պարտադիր չեն, ու նորմա չեն, բայց էլի եմ կրկնում որ պետք չի երկու տարբեր երևույթների մի անվան տակ դասել
Արի տարբերենք հասարակ կպչուն միտքն ու կպչունության համախտանիշը: Կպչուն միտքն արդեն մտածողության բովանդակության խանգարում է: Զառանցանքից տարբերվում է նրանով, որ մարդ գիտակցում է մտքի՝ հիվանդագին լինելը, բայց չի կարողանում ազատվել դրանից: Իսկ կպչունության համախտանիշն այդպիսի մտքերի, հակումների, վախերի, գործողությունների ամբողջություն է:կպչունության համախտանիշը ինձ թվում ա շատերի մոտ ա լինում ու անցնում հիմա ինչ ասենք խանգառված են?
բայց ինչ վերաբերվում ա որ Հոգեբանները Նևրոզը լրիվ չեն բուժում իմ կարծիքով դա աբսուրդա:
Իհարկե, հոգեբաններն այսօր իրենց աստվածների տեղ դրած ման են գալիս: Բայց հաճախ նևրոզներ ունեցողներին պետք է նաև դեղեր նշանակել, իսկ դրա իրավունքը հոգեբանը չունի: Ավելին՝ նրանք հաճախ վնասում են նևրոտիկներին՝ խորացնելով պրոցեսները: Հոգեբույժների դուռն ընկած ծանր նևրոզները վկա:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
ինձ թվումա ես էլ ստեղ ասելիք չունեմ, մենք իրար էնքան էլ լավ չենք հասկանում
Աթեիստ շատ նոռմալ բան ա գլխացավ ունենալը![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ