User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համաձա՞յն եք արդյոք տվյալ առաջարկին

Քվեարկողներ
15. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    7 46.67%
  • Ոչ

    5 33.33%
  • Ձեռնպահ

    3 20.00%
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

  1. #16
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ars83, պատկերացրու հենց քո բերած օրինակում տրված հարցը ջնջելու փոխարեն տեղափոխվի մի բաժին, որտեղ դու չես կարող պատասխանել, արդեն պետք է սկսես գուշակել, թե օֆտոպ թեմայում որտեղ պատասխանես:
    Ասածս ինչ է, գաղափարը վատը չի, բայց թերի է, քանզի կարևոր (չջնջելու ենթական) գրառումները հիմնականում պատասխան գրառում են ակնկալում:
    Առաջարկում եմ նոր բաժին բացելու փոխարեն պարզապես տեղափոխել զրուցարան:
    Դա էլ է ճիշտ, ուղղակի էս դեպքում էլ զրուցարանը կդառնա աղբանոց։ Չեմ ասում, թե բոլոր գրառումները վատը կլինեն, ուղղակի գրառումների մեծ մասը իրար հետ կապ չեն ունենա։
    Ես կառաջարկեի ամեն բաժին ունենա իր օֆֆտոպային թեման, որտեղ եւ կարելի է տեղափոխել տվյալ բաջնի օֆֆտոպները։ Միեւնույն ժամանակ այդ թեմայում կարելի կլինի հանգիստ օֆֆտոպել (ավելի ճիշտ` ինչ ուզել գրել), ինչպես զրուցարանում։

  2. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    «Դար» ակումբի կանոնադրություն
    Գլուխ 5. «ԴԱՐ» ակումբի կանոնները
    2.2. Կանոններ՝ գրառումներ կատարելու վերաբերյալ
    2.2.3. Թեմայում չի թույլատրվում կատարել գրառում, որը չի համապատասխանում թեմայի բովանդակությանը, շեղում է թեմայից:

    Գլուխ 6. «ԴԱՐ» ակումբի անդամների իրավունքներն ու պարտականությունները
    Ակումբի մոդերատորները իրավունք ունեն այն բաժիններում, որտեղ մոդերատոր են, իսկ սուպերմոդերատորները և ադմինիստրատորները բոլոր բաժիններում.
    * խմբագրել ակումբի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
    * ըստ անհրաժեշտության՝ ջնջել ակումբի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
    * ըստ անհրաժեշտության՝ կցել 2 և ավելի գրառումները,
    * ըստ անհրաժեշտության՝ ինչ-որ գրառումներ տեղափոխել այլ թեմա,
    Այսքանով ամենն ասված է: Յուրաքանչյուր թեմայից դուրս գրառման դեպքում մոդերատորն իրավասու է կատարել վերը նշված գործողություններից մեկն՝ ըստ իր հարմարության:

    Պահանջում եմ խնայել ակումբի մոդերատորների ժամանակը և չկատարել ակումբի կանոնների խախտում հանդիսացող գրառումներ, հստակ իմանալով, որ հակառակ դեպքում կատարվելու է կանոնադրությամբ պահանջված գործողություններից որևէ մեկը: Ակումբի մոդերատորներին կոչ եմ անում, որպեսզի թեմայից դուրս գրառումները հիմնականում ջնջվեն՝ տուգանային միավորնել տալուց հետո, միայն խիստ արժեքավորների ու արդիականների դեպքում կիրառել այլ թեմաներ տեղափոխելու գործողությունը: Ես հասկանում եմ, որ ակումբցիների մեծ մասը դեմ է լինելու սրան ու դա ինձ, տվյալ դեպքում, բնավ չի հետաքրքրում: Ձեր ժամանակն անգին է, Ձեր կատարած գործը անշնորհակալ և ակումբցիները պարտավոր են հարգել Ձեզ ու Ձեր ժամանակը: Հակառակ դեպքում խախտումներ անելով և ցույց տալով որ չեն հարգում, կարող են հասնել հաջորդող պատիժներին, այն է ակումբից արգելափակմանը:

    Թեման փակման ենթակա է, քանի-որ սա այն հարցերից է, որի դեպքում ինձ չի հետաքրքրում հարցման արդյունքները: Հարգելի Արսեն, մասնավորապես հետևիր ակումբի կանոնադրությանը: Առաջարկների համար կա համապատասխան բաժին, և թեման բացել ես անհամապատասխան բաժնում:

    Մոդերատորական. Թեման փակվում է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •