Հարգելի ակուբցիներ,

Իմ և իմ զրուզակիցների մի շարք հաղորդագրությունների ջնջումը տարբեր բաժինների մոդերատորների կողմից առիթ հանդիսացավ իմ հետևյալ առաջարկի համար։

Առաջարկում եմ․

Ակումբի կանոնադրության մեջ մտցնել փոփոխություն, ըստ որի․
1. Կբացվի առանձին «բուֆերային» բաժին, որւմ կզետեղվեն թեմաներից հեռացվող հաղորդոգրությունները, եթե դրանք բավարարում են հետևյալ պայմաններին․

ա․ Որևէ թեմայից ջնջման ենթակա են՝ թեմայի առարկային չբավարարելու պատճառով (օֆ-տոպ).
բ․ Չեն պարունակում Ակումբի կանոնադրությամբ արգելված տեղեկատվություն (վիրավորանք, անպարկեշտ կամ ապակողմնորոշիչ տեղեկություններ և այլն).

2. Բաժինը պարբերաբար կմաքրվի հաղորդագրություններից ․
3. Օֆ-տոպ կատարող մասնակիցները կզգուշացվեն և զգուշացումից հետո օֆ-տոպը շարունակելուց հետո կտուգանվեն, իսկ առաջին զգուշացումից հետո նրանց կատարած գրառումները կջնջվեն՝ առանց «բուֆերային» թեմա ընկնելու։ Կկիրառվեն նաև Ակումբբի կանոնադրությամբ այս դեպքերում նախատեսված այլ կետերը.
4. «Բուֆերային» բաժնում գրառում կատարելու իրավունք ունենան միայն մոդերատորներ/ավագ մոդերատորներ/ադմինիստրատորները։

Ակումբի ղեկավարությանը դիմում եմ հետևյալ առաջարկով․
1. Քննարկել իմ առաջարկը և Ակումբի անդամներին տեղեկացնել ընդունված որոշման մասին։
2. Չջնջել և չփակել այս թեման՝ անկախ նրանից, թե քվեարկության արդյունքները հաշվի կառնվեն Ակումբի ղեկավարության կողմից, թե ոչ։

Շնորհակալություն փոխընբռնման համար։