User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համաձա՞յն եք արդյոք տվյալ առաջարկին

Քվեարկողներ
15. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    7 46.67%
  • Ոչ

    5 33.33%
  • Ձեռնպահ

    3 20.00%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    Հարգելի ակուբցիներ,

    Իմ և իմ զրուզակիցների մի շարք հաղորդագրությունների ջնջումը տարբեր բաժինների մոդերատորների կողմից առիթ հանդիսացավ իմ հետևյալ առաջարկի համար։

    Առաջարկում եմ․

    Ակումբի կանոնադրության մեջ մտցնել փոփոխություն, ըստ որի․
    1. Կբացվի առանձին «բուֆերային» բաժին, որւմ կզետեղվեն թեմաներից հեռացվող հաղորդոգրությունները, եթե դրանք բավարարում են հետևյալ պայմաններին․

    ա․ Որևէ թեմայից ջնջման ենթակա են՝ թեմայի առարկային չբավարարելու պատճառով (օֆ-տոպ).
    բ․ Չեն պարունակում Ակումբի կանոնադրությամբ արգելված տեղեկատվություն (վիրավորանք, անպարկեշտ կամ ապակողմնորոշիչ տեղեկություններ և այլն).

    2. Բաժինը պարբերաբար կմաքրվի հաղորդագրություններից ․
    3. Օֆ-տոպ կատարող մասնակիցները կզգուշացվեն և զգուշացումից հետո օֆ-տոպը շարունակելուց հետո կտուգանվեն, իսկ առաջին զգուշացումից հետո նրանց կատարած գրառումները կջնջվեն՝ առանց «բուֆերային» թեմա ընկնելու։ Կկիրառվեն նաև Ակումբբի կանոնադրությամբ այս դեպքերում նախատեսված այլ կետերը.
    4. «Բուֆերային» բաժնում գրառում կատարելու իրավունք ունենան միայն մոդերատորներ/ավագ մոդերատորներ/ադմինիստրատորները։

    Ակումբի ղեկավարությանը դիմում եմ հետևյալ առաջարկով․
    1. Քննարկել իմ առաջարկը և Ակումբի անդամներին տեղեկացնել ընդունված որոշման մասին։
    2. Չջնջել և չփակել այս թեման՝ անկախ նրանից, թե քվեարկության արդյունքները հաշվի կառնվեն Ակումբի ղեկավարության կողմից, թե ոչ։

    Շնորհակալություն փոխընբռնման համար։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    Խնդիրը նրանում է, որ այդպիսի թեմաներ կան: Կա զրուցարան, կա թեմա թեմայից դուրս, բայց կարևոր/հետաքրքիր գրառումների համար, կան թեմաներ թեմայից դուրս գրառումների համար քաղաքականություն բաժնում, կրոնում: Ի՞նչն է մեզ խանգարում թեմայից դուրս գրառումներն անել նշված թեմաներում: Համոզված եմ, որ դեպքերի մեծամասնությունում օֆթոփողը գիտի որ օֆթոփում ա, իսկ եթե իմանա, որ իր գրառումը չի ջնջվելու, ավելի ջանասիրաբար կօֆթոփի: Ասածս ինչ ա բարեկամներ, փոխանակ սպասեք, որ մեկ ուրիշը տեղափոխի, ավելի լավ ա միանգամից գրեք այնտեղ, ուր որ պետք է տեղափոխվի. մենք էլ մարդ ենք էլի, գործ ունենք, տուն տեղ, երեխեք

  3. #3
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,013
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    Բագրատը ամեն ինչ ասեց, ավելացնելու չունեմ. մանավանդ տուն, տեղ, երեխեքի մասը

  4. #4
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիրը նրանում է, որ այդպիսի թեմաներ կան: Կա զրուցարան, կա թեմա թեմայից դուրս, բայց կարևոր/հետաքրքիր գրառումների համար, կան թեմաներ թեմայից դուրս գրառումների համար քաղաքականություն բաժնում, կրոնում: Ի՞նչն է մեզ խանգարում թեմայից դուրս գրառումներն անել նշված թեմաներում:
    Ես չեմ առաջարկում մոդերատորներին օգտագործել որպես անհամապատասխան գրառումներ ջնջողների, դրա համար էլ առաջարկում եմ օֆ-տոպողին զգուշացնել, և նրա հետագա օֆ-տոպով այլևս չզբաղվել, այլ պարզապես ջնջել։

    Խնդիրը հետևյալն է․
    «Օֆ-տոպը» տարբեր մոդերատորներ տարբեր կերպով են ընկալում, և դա նորմալ է։ Սակայն մասնակիցները չեն կարող գուշակել, թե տվյալ գրառումը կընկալվի՞ արդյոք որպես օֆ-տոպ Ա բաժնի մոդերատորի կողմից, եթե երեկ դրա նման գրառումը Բ բաժնի մոդերատորը չի ջնջել։
    Դրա համար առաջարկում եմ կոմպրոմիսային տարբերակ․ տեղադրել վերացվող գրառումները ժամանակավոր «աղբանոցում»։ Բավական տհաճ է, երբ քո և զրուցակցիդ գրառումները հանկարծ ջնջվում են «օֆ-տոպ է» սուբյեկտիվ բնօրոշմամբ, իսկ դու, օրինակ, հարց ես տված լինում, իսկ պատասխանը դիտել չես կարող։


    Համոզված եմ, որ դեպքերի մեծամասնությունում օֆթոփողը գիտի որ օֆթոփում ա, իսկ եթե իմանա, որ իր գրառումը չի ջնջվելու, ավելի ջանասիրաբար կօֆթոփի:
    Պետք չէ ֆորումի մասնակիցներին ներկայացնել իբրև անգիտակից մարդկանց։ Նրանց գիտակցության մակարդակը (ապրիորի) ոչնչով չի զիջում նրանց գրառումները ջնջող մոդերատորինին։ Իսկ ամեն ինչ չափի մեջ պահելու համար նախատեսված են կանխարգելիչ միջոցառումներ։ Դրանք էլ թող կիրառվեն։

    Ասածս ինչ ա բարեկամներ, փոխանակ սպասեք, որ մեկ ուրիշը տեղափոխի, ավելի լավ ա միանգամից գրեք այնտեղ, ուր որ պետք է տեղափոխվի.
    Կրկնում եմ․ գրողը նախապես չի կարող իմանալ, թե տվյալ բաժնի մոդերատորը կհամարի իր տվյալ գրառումը օֆ-տոպ, թե ոչ։

    մենք էլ մարդ ենք էլի, գործ ունենք, տուն տեղ, երեխեք
    Լրացուցիչ մոդերատորներ նշանակեք, իսկ եթե զգում եք, որ որևէ բաժին հսկելը ձեր ուժերից վեր է, հանձն մի առեք այդ գործը։ Ես, որպես մասնակից, շնորհակալ եմ մոդերատորներին, որ անվարձահատույց իրենց ժամանակն են տրամադրում մոդերավորմանը, բայց դա չի նշանակում, որ ֆորումի մատուցած ծառայությունը (հաղորդակցման մեդիա) պետք է թերություններ ունենա։

    Իմ առաջարկը հետապնդում է այն նպատակը, որ մոդերատոր-մասնակից հարաբերությունների մեջ լինի իրավունքների փոխադարձ հարգանք։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  5. #5
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,277
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    Մեկա չեն բացելու <<Բուֆերային>> թեման


  6. #6
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկա չեն բացելու <<Բուֆերային>> թեման
    Դեռ պարզ չի, Վիստա ջան։ Կարևորը, որ ֆորումի յուրաքանչյուր հետաքրքրված մասնակից անձնավորություն (շեշտում եմ) կարտահայտի իր դիրքորոշումը տվյալ հարցի նկատմամբ։
    Վերջին խմբագրող՝ ars83: 14.11.2008, 19:44:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  7. #7
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,932
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    Ունենք մենք էդ բոլոր թեմաները, մի հատ ուշադիր կարդացեք Ձայնալարի գրառումը։

    Հրես են, օֆտոպեք.

    Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Զրուցարան

    «Կրոն» բաժնի թեմայից դուրս գրառումներ

    Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Նամակներն ու վարկանիշային մեկնաբանություններն էլ իրենց հերթին։

  8. #8
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,722
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    Եվս մեկ հատ օֆֆտոպակույտ պետք չէ, էղածում կտեղավորվենք

  9. #9
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ունենք մենք էդ բոլոր թեմաները, մի հատ ուշադիր կարդացեք Ձայնալարի գրառումը։

    Հրես են, օֆտոպեք.

    Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Զրուցարան

    «Կրոն» բաժնի թեմայից դուրս գրառումներ

    Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Նամակներն ու վարկանիշային մեկնաբանություններն էլ իրենց հերթին։
    Գրողը ռոբոտ հո չի՞, որ ավտոմատ իր գրածը դասակարգի «օֆ-տոպ»/«ոչ օֆ-տոպի»։ Մանավանդ, որ իր դասակարգումը կարող է չհամընկնել մոդերատորի դասակարգման հետ։

    Մոդերատորը համարում է, որ մասնակցի գրածը օֆ-տո՞պ է։ Շատ լավ, թող տեղեկացնի գրառումը կատարողին և գրառումը տեղափողի ժամանակավոր «աղբանոց»։ Այդպես misunderstanding-ները քիչ կլինեն։ Այդքան բան։
    Եվ մասնակիցներն էլ գիտակից են, կրկին անգամ չեն օֆ-տոպի, մի անհանգստացեք։ Իսկ եթե օֆտոպեն՝ գունավոր քարտ։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  10. #10
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրողը ռոբոտ հո չի՞, որ ավտոմատ իր գրածը դասակարգի «օֆ-տոպ»/«ոչ օֆ-տոպի»։ Մանավանդ, որ իր դասակարգումը կարող է չհամընկնել մոդերատորի դասակարգման հետ։

    Մոդերատորը համարում է, որ մասնակցի գրածը օֆ-տո՞պ է։ Շատ լավ, թող տեղեկացնի գրառումը կատարողին և գրառումը տեղափողի ժամանակավոր «աղբանոց»։ Այդպես misunderstanding-ները քիչ կլինեն։ Այդքան բան։
    Եվ մասնակիցներն էլ գիտակից են, կրկին անգամ չեն օֆ-տոպի, մի անհանգստացեք։ Իսկ եթե օֆտոպեն՝ գունավոր քարտ։
    Երկու հարցում համաձայն չեմ քեզ հետ.
    1. Չեմ ուզում ոչ ոքի անգիտակից անվանել, բայց համոզված եմ, որ կանոնադրության խախտումների 90%-ից ավելին կատարվում են գիտակցաբար: Օրինակ ես մինչև մոդեր լինելս էլ բավական կարգապահ էի, բայց երբ մեկ-մեկ խախտում էի կանոնադրությունը հստակ իմանում էի, որ խախտում եմ: Հիմա էլ տարին մեկ չեմ դիմանում խախտում եմ, չնայած մոդեր լինելը ստիպում է «խելոք մնալ»
    2. Ինչ վերաբերում է տեղափոխելուն, տեղափոխում ենք, բայց ոչ միշտ՝ ջնջելն ավելի արագ է և ըստ իս ավելի խիստ պատիժ է, քան կարմիր քարտը:

    Մասնավոր դեպքերում կարող եք խնդրել մոդերատորից, որ ձեզ ուղղարկի ձեր ջնջված գրառումը, կամ տեղափոխի այլ թեմա:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 14.11.2008, 20:16:

  11. #11
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    30
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    Շատ լավ գաղափար է սա։ Երկու ձեռքով կողմ եմ։

  12. #12
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    30
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    մարդը ասումա սուբյեկտիվ գնահատմամբ օֆտոպ համարվող գրառումները միանգամից ջնջնելու տեղը ուղարկեք համապատասխան թեմա, դուք ասումեք օֆտոպի համար թեմաներ կա, հա էլի կան բայց ետ ինչ կապ ունի իրա ասածի հետ ետ թեմաները գիտակցաբար օֆտոպելու համարա, իսկ շատեն դեպքերը որ թեմայի առարկայի շուրջ խոսալիս ծավալվում ենք ու տենց դառնումա օֆֆտոպ
    տեխնիկական հնարավորություն կարելիա ընձեռել մոդերներին ջնջել կոճակի կողքը միատել կոճակ լինի որ միանգամից այս՝ հուսովեմ բացեվելիք թեման տեղափոխի գրառումները, նաև առաջարկում եմ այդ թեման փակ լինի գրառումների համար, ուղղակի մարդ իմանա իրա գրածի վերաբերյալ ով ինչա գրել, մարդես կարողա նենց բանա գրել որ պարտադիր պատասխանա պետք դրան, ինչնել պմ ով կանի հարկի դեպքում, կարևորը տեսնի իր գարծի պատասխանները կամ իրան ուղղված խոսքը

    Մասնավոր դեպքերում կարող եք խնդրել մոդերատորից, որ ձեզ ուղղարկի ձեր ջնջված գրառումը, կամ տեղափոխի այլ թեմա:
    իմ հետ նման դեպք եղելա որ խնդրելեմ ուղղարկի ջնջնվածը կամ հարցրելեմ ջնջվածի մեջ հո իմ գրածի վրով բան չի եղել. բայց համաձայնվի որ ավելի հեշտ կլինի մոդերների համար եթե էս մտահաղացումը իրականանա, քան տենց ամեն դեպքում պատասխանել թե ինչա ջնջել
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 14.11.2008, 21:03:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  13. #13
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու հարցում համաձայն չեմ քեզ հետ.
    1. Չեմ ուզում ոչ ոքի անգիտակից անվանել, բայց համոզված եմ, որ կանոնադրության խախտումների 90%-ից ավելին կատարվում են գիտակցաբար: Օրինակ ես մինչև մոդեր լինելս էլ բավական կարգապահ էի, բայց երբ մեկ-մեկ խախտում էի կանոնադրությունը հստակ իմանում էի, որ խախտում եմ: Հիմա էլ տարին մեկ չեմ դիմանում խախտում եմ, չնայած մոդեր լինելը ստիպում է «խելոք մնալ»
    Միգուցե, բայց դրանք, այնուամենայնիվ յադքան էլ շատ չեն, մարդիկ գիտեն Զրուցարանի տեղը։Մոդերատորներն են, կարծում եմ, սկսում են հեռացնել հաղորդագրությունները, երբ արդեն դրանց քանակը որոշակի սահմանից անցնում է։ Հարցը նա է, որ հեռացվեն դրանք այնպես, որ դժգոհությունների առիթները քչանան։ (հեռացման մեխանիզմը ավելի ճկուն լինի, քան ուղղակի բռնել ջնջելը)

    2. Ինչ վերաբերում է տեղափոխելուն, տեղափոխում ենք, բայց ոչ միշտ՝ ջնջելն ավելի արագ է և ըստ իս ավելի խիստ պատիժ է, քան կարմիր քարտը:
    Մոդերատորությունը հո որևէ մեկին պատժելու նպատակ չի՞ հետապնդում։ Կարգուկանոնի պահպանման համար է։ Որպես կանխարգելիչ միջոց, կարծում եմ պետք է կիրառել զգուշացումը։ Գոնե սկզբում։

    Մասնավոր դեպքերում կարող եք խնդրել մոդերատորից, որ ձեզ ուղղարկի ձեր ջնջված գրառումը, կամ տեղափոխի այլ թեմա:
    Ոչ, դա լրացուցիչ ծանրաբեռնում կլինի մոդերատորների նկատմամբ։ Պատկերացրու, եթե բոլորը, ում գրառումները ջնջվել են, դիմեն մոդերատորին։ Շատ ավելի հեշտ է (և մոդերատորների, և մասնակիցների համար) այդպիսի հաղորդագրությունները տեղադրել/գտնել հատուկ վայրում՝ որոշ ժամանակի ընթացքում։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  14. #14
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,966
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    Ars83, պատկերացրու հենց քո բերած օրինակում տրված հարցը ջնջելու փոխարեն տեղափոխվի մի բաժին, որտեղ դու չես կարող պատասխանել, արդեն պետք է սկսես գուշակել, թե օֆտոպ թեմայում որտեղ պատասխանես:
    Ասածս ինչ է, գաղափարը վատը չի, բայց թերի է, քանզի կարևոր (չջնջելու ենթական) գրառումները հիմնականում պատասխան գրառում են ակնկալում:
    Առաջարկում եմ նոր բաժին բացելու փոխարեն պարզապես տեղափոխել զրուցարան:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. #15
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Բուֆերային» թեմայի բացում՝ ջնջվող գրառումների համար․ հարցում

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ars83, պատկերացրու հենց քո բերած օրինակում տրված հարցը ջնջելու փոխարեն տեղափոխվի մի բաժին, որտեղ դու չես կարող պատասխանել, արդեն պետք է սկսես գուշակել, թե օֆտոպ թեմայում որտեղ պատասխանես:
    Ասածս ինչ է, գաղափարը վատը չի, բայց թերի է, քանզի կարևոր (չջնջելու ենթական) գրառումները հիմնականում պատասխան գրառում են ակնկալում:
    Առաջարկում եմ նոր բաժին բացելու փոխարեն պարզապես տեղափոխել զրուցարան:
    Այդ տարբերակն էլ էի առաջարկում սկզբից․
    http://cpanel.host.am/~akumb/showpos...&postcount=463

    Բայց մտածեցի, որ ուրիշ մարդկանց խոսակցության մեջտեղում հայտնված զրույցի կտորը կարող է դուր չգալ խոսացողներին, իսկ ինչը ավելի կարևոր է՝ կորել Զրուցարանի հաջորդ գրառումների մեջ։

    Առանձին բաժնում տեղադրելը կապահովի այն, որ այդպիսի գրառումները քիչ կլինեն, և հեշտ կլինի դրանք գտնելը։ Գտնելուց հետո մասնակիցները կարող են պատճենահանել պատասխան պահանջող գրառումը և քննարկությունը շարունակել Զրուցարանում (միգուցե, նախապես զրուցակցին տեղյակ պահելով անձնական հաղորդագրության միջոցով)։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •