Ամենահեշտը հետևյալն է, առաջին անգամ ես հենց սա եմ պատրաստել:
Դա ուղղակի տորթ է, որին ցանկացած տիպի կրեմ սազում է:
Ուրեմն մեզ հարկավոր է.
5 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր
1 կերակրի գդալ քացախ
1 թեյի գդալ սոդա
Ուրեմն սկզբում ձուն լավ հարում ենք, այնուհետև ավելացնում ենք շաքարավազը, նորից լավ հարում ենք, ապա ավելացնում սոդան, քացախը, վերջում նոր ալյուրը… Ստացվում է ոչ շատ պինդ խմոր, ու ստացված զանգվածը համապատասխան տարրայի մեջ լցնելուց հետո դնում ենք ջեռոց… Տորթը բավականին բարձր է ստացվում, դրա համար էլ այն կարելի է կիսել և մեջտեղը ձեր ցանկացած կրեմը քսել… Խմորն այնպիսինն է, որ ամեն տեսակի կրեմ էլ սազում է՝ թե սերուցքային, թե խտացրած կաթով և թե սովորական կաթով կրեմ… մի քիչ տնավարի բացատրեցի, բայց կարծում եմ պարզ էր…
Էջանիշներ