User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 86 հատից

Թեմա: Թխվածքներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թխվածքներ

    Մեջբերում comet-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կրեմի համար խորհուրդ եմ տալիս օգտագործել <սլիվկա>, համ պատրաստելն է ավելի հեշտ, համ էլ ավելի համեղ է:
    comet ջան որ խնդրեմ չես ասի սլիվկայով կրեմի պատրաստման բաղադրատոմսը: Հատկապես ի՞նչ սլիվկա պետք է գնել:
    Love has an enemy, but it is already defeated!

  2. #2
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թխվածքներ

    Այս գրառումը նվիրում եմ Yeghoyan-ին
    չգիտեմ նշանակություն ունի, թե չէ, բայց ես ընդհանրապես խմոր պատրաստելիս գդալ, հարիչ... չեմ օգտագործում, մատիկներով ամեն ինչ
    Վերցնել 5 ձու և 1.5թ.գդ. սոդա, մի քիչ հարել, ավելացնել 1.5բ. շաքարավազ, (ինչ որ կա համ ավելացնում ենք, համ էլ խառնում ենք), 150գր. կարագ (մարգարինն էլ կլինի, օր.՝ Пампушок-ով, շատ լավ ա ստացվում), 1ճ.գդ. քացախ, 3ճ.գդ. մեղր (եթե մեղրը տնական ա 1.5գդ.-ն էլ հերիք ա, որ շատ քաղցր չստացվի), 8-10ճ.գդ. կակաո (եթե կակաոն շատ մուգ ա, նայեք, աչքաչաթով, կամ համտեսելով խմորը, որ դառնություն չտա): Էս խառնուրդը էնքան ժամանակ հարել, մինչև կարագը մանր մասնիկների բաժանվի: Ավելացնել ալյուր այնքան ժամանակ, մինչև ստացվի պինդ խմոր (խմորը չի հավաքվում ու շատ կպչուն ա լինում): Բաժանել 5-6 մասի, ալյուրի մեջ մի քիչ բացել շերտը, տապակի վրա ալյուր ցանել, բացելը շարունակել տապակի վրա (տապակը շրջած վիճակում օգտագործել): Շերտը թխելուց հետո հանել ու ծածկել սրբիչով, որ տաք մնա:

    Կրեմ - 7ճ.գդ. ալյուր, 1բ. շաքարավազի հետ լավ խառնել, ավելացնել 1.5բ. կաթ, 1.5բ. ջուր և անընդհատ խառնելով եփել մարմանդ կրակի վրա, մինչև թանձրանա:
    250գր. կարագը լավ հարել, գդալ-գդալ ավելացնել եփած խառնուրդը, վերջում ավելացնել վանելին և 1ճ.գդ. կոնյակ:
    Միայն 1-ին շերտը դնել թարս, քսել կրեմը, դնել հաջորդ շերտը ու էդպես շարունակ: Ամեն շերտը դնելուց հետո սեղմել: Վերջին շերտի վրա կրեմ չքսել:
    Թողնել մի գիշեր, հետո անուշ անել
    Հա, մոռացա... ինքը կոչվում ա նութելլա
    Վերջին խմբագրող՝ Կաթիլ: 18.11.2009, 12:03:
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  3. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (15.06.2011), Kita (23.11.2009), Renata (16.10.2011), Yeghoyan (18.11.2009), Նաիրուհի (04.05.2011), Շինարար (18.11.2009), Քամի (18.11.2009)

  4. #3
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թխվածքներ

    Մեջբերում Կաթիլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս գրառումը նվիրում եմ Yeghoyan-ին
    ուխ

    Մեջբերում Կաթիլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թողնել մի գիշեր, հետո անուշ անել
    մերսի
    հետևանքները կբարձրաձայնեմ/ինչ էլ բառա է/,մյուս անգամ կգրեմ էլի

  5. #4
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թխվածքներ

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    comet ջան որ խնդրեմ չես ասի սլիվկայով կրեմի պատրաստման բաղադրատոմսը: Հատկապես ի՞նչ սլիվկա պետք է գնել:
    Սլիվկա կա նախատեսված աղցանների ու տորթերի համար: Աղցանների համար նախատեսվածը բնականաբար քաղցր չի: Տորթերի համար նախատեսված սլիվկայի մեջ անհրաժեշտ ամեն ինչ կա, մնում է միայն լավ հարել միքսերով: Մի փոքր գաղտնիք էլ կա: Որպեսզի պատրաստված վարդերի թերթիկներն ամուր մնան, կարելի է մի փոքր շարբաթ` (եռացրած սառեցրած շաքարաջուր) ավելացնել:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  6. #5
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թխվածքներ

    Տորթ հատուկ Կիտայի համար

    3 ձու
    0,5 բաժակ պեսոկ
    1 սուրճի բաժակ ջուր+գդալի ծայրով մի քիչ լիմոնի աղ
    սոդա կամ разрихитель
    1 բաժակ ալյուր

    Ձվի սպիտակուցն ու դեղնուցն առանձնացնել, սպիտակուցի վրա ավելացնել պեսոկը և լիմոնի աղով ջրի 1/3ը: Միքսերով լավ հարել, ավելացնել դեղնուցը և ջրի մյուս 1/3ը: Լավ հարելուց հետո ավելացնում ենք մնացած ջուրը: Սոդան ու ալյուրը լցնում ենք միաժամանակ ու խառնում գդալով, ոչ թե միքսերով:
    Եփելիս ֆորմայի տակ փռել 1 շերտ սովորական թերթ` առանց ձեթոտելու կամ յուղելու: Խմորը հեշտությամբ պոկվում է:
    Եփել մոտ 25-30 րոպե ջեռոցում:
    Անուշ լինի
    Ես ոչինչ չեմ ուզում...

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (23.11.2009), Yeghoyan (16.12.2009), Կաթիլ (29.11.2009)

  8. #6
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թխվածքներ

    Էս տորթը սովորաբար սլիվկայով են զարդարում: Վերևում ձևը գրել եմ: Իսկ եփած կրեմի բաղադրատոմսը սա է.

    1 բաժակ պեսոկ
    3 ճ/գ ալյուր
    Խառնել, հետո քիչ-քիչ, որպեսզի գնդիկներ չառաջանան, ավելացնել 200գր կաթ կամ ջուր:
    Եփելուց և սառեցնելուց հետո + 200գր կարագ , վանիլ:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (24.11.2009), Yeghoyan (16.12.2009)

  10. #7
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    այս կիրակի "Սուրբ Զատիկի" տոնն է: Ընդունված է այդ տոնի համար պատրաստել կուլիչ /կներեք հայերեն տարբերակը չգիտեմ/: տեղադրեմ այն բաղադրատոմսը, որով արդեն 3 տարի է պատրաստում եմ և արդյունքից շաաաատ գոհ եմ

    Մեզ անհրաժեշտ է՝
    կաթ-500մլ
    դրոժ /խմորիչ/ - 11 գր
    ալյուր - 1-1.3 կգ
    ձու - 6 հատ
    կարագ - 200 գր
    շաքարավազ - 300 գր
    չամիչ - 300 գր
    վանիլին - 1 թեյի գդալ

    գլազուրի համար անհրաժեշտ է՝
    2 ձվի սպիտակուց
    100 գր շաքարավազ

    Պատրաստման եղանակը

    Կաթը տաքացնել, բայց չեռացնել: Ավելացնել խմորիչը: Հարել: Ավելացնել 500 գր ալյուր, խառնել: Դնել տաք տեղ, ծածկել սրբիչով, թողնել հանգստանա մոտ 30 րոպե:
    Առանձին ամանում դեղնուցը խառնել շաքարավազի և վանիլինի հետ: Սպիտակուցներն առանձին հարել մի պտղունց աղի հետ, որ ստացվի բեզե: Երբ խմորը բարձրանա, ավելացնել դեղնուցը, հարել, հերթականությամբ ավելացնել հալեցրած կարագը, բեզեն: Լավ հարել, ավելացնել այլուրը: Հարել, ստանալ այնպիսի խմոր, որ չկպչի ձեռքերին: Խմորը դնել տաք տեղ, թողնել հանգստանա մոտ 1 ժամ:
    Չամիչի վրա լցնել եռացած ջուր, թողնել 15 րոպե, քամել, ավելացնել խմորի մեջ, հունցել, նորից դնել տաք տեղ, որ բարձրանա: Նախատեսված ֆորման պատել կարագով, լցնել 1/3 մասը խմորով, ծածկել սրբիչով և թողնել, որ խմորը բարձրանա հենց ֆորմայի մեջ: Թխել 100 աստիճան ջերմաստիճանի տակ 10 րոպե, հետո ջերմաստիճանը բարձրացնել 180 աստիճանի և թխել ևս 25-30 րոպե: Կուլիչը պատրաստ կլինի, երբ լուցկու հատիկը չկպչի խմորին:
    պատրաստել գլազուրը՝ սպիտակուցները հարել շաքարավազի հետ: Զարդարել արդեն պատրաստի կուլիչը:
    շաաատ շատ համեղ է
    Վերջին խմբագրող՝ murmushka: 22.04.2011, 13:26:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  11. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.05.2011), Dayana (22.04.2011), Kita (04.05.2011), kitty (22.04.2011), Meme (05.06.2011), Moonwalker (22.04.2011), Safaryan (24.05.2011), V!k (22.04.2011), Արևածագ (22.04.2011), Կաթիլ (22.04.2011), Նաիրուհի (04.05.2011)

  12. #8
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշեցի ևս մեկ թխվածքի բաղադրատոմս գրել: Սա շատ շատ սիրված և պահանջված է մեր ընտանքիում և անհետանում է սեղանից րոպեների ընթացքում:
    Եվ ուրեմն դիմավորեք՝
    «Սև ու սպիտակ կինո»

    Մեզ անհրաժեշտ է՝
    ձու - 1 հատ
    շաքարավազ - 2/3 բաժակ
    ալյուր - 2.5 բաժակ
    խմորիչ разрыхлитель - 1 տուփ
    կարագ - 180 գր
    կակաո - 2 ճաշի գդալ
    1 լիմոնի կեղև
    վանիլին

    Պատրաստման եղանակը՝
    Փափկեցրած կարագը հարել շաքարավազի հետ 3-5 րոպե: ԱՎելացնել խմորիչը, վանիլինը և ձուն, հարել: Ավելացնել 1.5 բաժակ ալյուր և հունցել փափուկ խմոր: Խմորը բաժանել 2 հավասար մասի: Մի մասի մեջ ավելացնել 1/2 բաժակ ալյուր և լիմոնի կեղևը/ Լիմոնը կեղև նախօրոք անցկացնել քերիչի միջով/: Մյուս մասի մեջ ավելացնել կակաո և 1/2 բաժակ ալյուր: Խմորը դնել սառնարան, որ հանգստանա 1-1.5 ժամ: Հետո բացել խմորը, ոչ բարակ, ֆորմայով կտրել կլորիկներ և մուգ, և սպիտակ խմորից: Ավելի փոքր ֆորմայով կտրատել միջուկը և փոխել տեղերով: Եփել 8-10 րոպե 180С ջերմաստիճանով:
    Բարի ախորժակ
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.05.2011), Kita (04.05.2011), Safaryan (24.05.2011), Sophie (04.05.2011), Լուսաբեր (04.05.2011), Կաթիլ (03.06.2011), Մանուլ (05.05.2011), Մինա (24.08.2011), Նաիրուհի (04.05.2011)

  14. #9
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հերթական չորաբլիթի բաղադրատոմսը, որն իմ ամուսինն ուղղակի ոչնչացնում է դեռ ջեռոցից դուրս չհանած
    «Տորկետտի»

    Մեզ անհրաժեշտ է՝
    սերուցքային կարագ, կամ մարգարին - 125 գր
    շաքարավազ - 2-3 ճաշի գդալ
    ալյուր - 250 գր
    գարեջուր - 60 մլ
    շագանակագույն շաքարավազ չորաբլիթների վրա լցնելու համար

    Պատրաստման եղանակը՝
    Կարագն ու ալյուրը ձեռքով խառնում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու գարեջուրը: Հարում ենք այնքան, որ ստացվի միատարր խմոր: Խմորը փաթաթում ենք տոպրակով և դնում սառնարան 1 ժամով: Սառած խմորը բաժանում ենք 24 մասի, գնդում, հետո յուրաքանչյուր գունդ երկարացնում ենք գլանաձև մոտ 10 սմև թաթախում ենք շագանակագույն շաքարավազի մեջ: Գլանի ծայրերը միացնում ենք իրար և թխում 15-20 րոպե 180С ջերմաստիճանով:
    բարի ախորժակ
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Safaryan (24.05.2011), Կաթիլ (03.06.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •