Սլիվկա կա նախատեսված աղցանների ու տորթերի համար: Աղցանների համար նախատեսվածը բնականաբար քաղցր չի: Տորթերի համար նախատեսված սլիվկայի մեջ անհրաժեշտ ամեն ինչ կա, մնում է միայն լավ հարել միքսերով: Մի փոքր գաղտնիք էլ կա: Որպեսզի պատրաստված վարդերի թերթիկներն ամուր մնան, կարելի է մի փոքր շարբաթ` (եռացրած սառեցրած շաքարաջուր) ավելացնել:
Ես ոչինչ չեմ ուզում...
Տորթ հատուկ Կիտայի համար
3 ձու
0,5 բաժակ պեսոկ
1 սուրճի բաժակ ջուր+գդալի ծայրով մի քիչ լիմոնի աղ
սոդա կամ разрихитель
1 բաժակ ալյուր
Ձվի սպիտակուցն ու դեղնուցն առանձնացնել, սպիտակուցի վրա ավելացնել պեսոկը և լիմոնի աղով ջրի 1/3ը: Միքսերով լավ հարել, ավելացնել դեղնուցը և ջրի մյուս 1/3ը: Լավ հարելուց հետո ավելացնում ենք մնացած ջուրը: Սոդան ու ալյուրը լցնում ենք միաժամանակ ու խառնում գդալով, ոչ թե միքսերով:
Եփելիս ֆորմայի տակ փռել 1 շերտ սովորական թերթ` առանց ձեթոտելու կամ յուղելու: Խմորը հեշտությամբ պոկվում է:
Եփել մոտ 25-30 րոպե ջեռոցում:
Անուշ լինի
Ես ոչինչ չեմ ուզում...
Էս տորթը սովորաբար սլիվկայով են զարդարում: Վերևում ձևը գրել եմ: Իսկ եփած կրեմի բաղադրատոմսը սա է.
1 բաժակ պեսոկ
3 ճ/գ ալյուր
Խառնել, հետո քիչ-քիչ, որպեսզի գնդիկներ չառաջանան, ավելացնել 200գր կաթ կամ ջուր:
Եփելուց և սառեցնելուց հետո + 200գր կարագ , վանիլ:
Ես ոչինչ չեմ ուզում...
այս կիրակի "Սուրբ Զատիկի" տոնն է: Ընդունված է այդ տոնի համար պատրաստել կուլիչ /կներեք հայերեն տարբերակը չգիտեմ/: տեղադրեմ այն բաղադրատոմսը, որով արդեն 3 տարի է պատրաստում եմ և արդյունքից շաաաատ գոհ եմ
Մեզ անհրաժեշտ է՝
կաթ-500մլ
դրոժ /խմորիչ/ - 11 գր
ալյուր - 1-1.3 կգ
ձու - 6 հատ
կարագ - 200 գր
շաքարավազ - 300 գր
չամիչ - 300 գր
վանիլին - 1 թեյի գդալ
գլազուրի համար անհրաժեշտ է՝
2 ձվի սպիտակուց
100 գր շաքարավազ
Պատրաստման եղանակը
Կաթը տաքացնել, բայց չեռացնել: Ավելացնել խմորիչը: Հարել: Ավելացնել 500 գր ալյուր, խառնել: Դնել տաք տեղ, ծածկել սրբիչով, թողնել հանգստանա մոտ 30 րոպե:
Առանձին ամանում դեղնուցը խառնել շաքարավազի և վանիլինի հետ: Սպիտակուցներն առանձին հարել մի պտղունց աղի հետ, որ ստացվի բեզե: Երբ խմորը բարձրանա, ավելացնել դեղնուցը, հարել, հերթականությամբ ավելացնել հալեցրած կարագը, բեզեն: Լավ հարել, ավելացնել այլուրը: Հարել, ստանալ այնպիսի խմոր, որ չկպչի ձեռքերին: Խմորը դնել տաք տեղ, թողնել հանգստանա մոտ 1 ժամ:
Չամիչի վրա լցնել եռացած ջուր, թողնել 15 րոպե, քամել, ավելացնել խմորի մեջ, հունցել, նորից դնել տաք տեղ, որ բարձրանա: Նախատեսված ֆորման պատել կարագով, լցնել 1/3 մասը խմորով, ծածկել սրբիչով և թողնել, որ խմորը բարձրանա հենց ֆորմայի մեջ: Թխել 100 աստիճան ջերմաստիճանի տակ 10 րոպե, հետո ջերմաստիճանը բարձրացնել 180 աստիճանի և թխել ևս 25-30 րոպե: Կուլիչը պատրաստ կլինի, երբ լուցկու հատիկը չկպչի խմորին:
պատրաստել գլազուրը՝ սպիտակուցները հարել շաքարավազի հետ: Զարդարել արդեն պատրաստի կուլիչը:
շաաատ շատ համեղ է
Վերջին խմբագրող՝ murmushka: 22.04.2011, 13:26:
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Որոշեցի ևս մեկ թխվածքի բաղադրատոմս գրել: Սա շատ շատ սիրված և պահանջված է մեր ընտանքիում և անհետանում է սեղանից րոպեների ընթացքում:
Եվ ուրեմն դիմավորեք՝
«Սև ու սպիտակ կինո»
Մեզ անհրաժեշտ է՝
ձու - 1 հատ
շաքարավազ - 2/3 բաժակ
ալյուր - 2.5 բաժակ
խմորիչ разрыхлитель - 1 տուփ
կարագ - 180 գր
կակաո - 2 ճաշի գդալ
1 լիմոնի կեղև
վանիլին
Պատրաստման եղանակը՝
Փափկեցրած կարագը հարել շաքարավազի հետ 3-5 րոպե: ԱՎելացնել խմորիչը, վանիլինը և ձուն, հարել: Ավելացնել 1.5 բաժակ ալյուր և հունցել փափուկ խմոր: Խմորը բաժանել 2 հավասար մասի: Մի մասի մեջ ավելացնել 1/2 բաժակ ալյուր և լիմոնի կեղևը/ Լիմոնը կեղև նախօրոք անցկացնել քերիչի միջով/: Մյուս մասի մեջ ավելացնել կակաո և 1/2 բաժակ ալյուր: Խմորը դնել սառնարան, որ հանգստանա 1-1.5 ժամ: Հետո բացել խմորը, ոչ բարակ, ֆորմայով կտրել կլորիկներ և մուգ, և սպիտակ խմորից: Ավելի փոքր ֆորմայով կտրատել միջուկը և փոխել տեղերով: Եփել 8-10 րոպե 180С ջերմաստիճանով:
Բարի ախորժակ
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
հերթական չորաբլիթի բաղադրատոմսը, որն իմ ամուսինն ուղղակի ոչնչացնում է դեռ ջեռոցից դուրս չհանած
«Տորկետտի»
Մեզ անհրաժեշտ է՝
սերուցքային կարագ, կամ մարգարին - 125 գր
շաքարավազ - 2-3 ճաշի գդալ
ալյուր - 250 գր
գարեջուր - 60 մլ
շագանակագույն շաքարավազ չորաբլիթների վրա լցնելու համար
Պատրաստման եղանակը՝
Կարագն ու ալյուրը ձեռքով խառնում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու գարեջուրը: Հարում ենք այնքան, որ ստացվի միատարր խմոր: Խմորը փաթաթում ենք տոպրակով և դնում սառնարան 1 ժամով: Սառած խմորը բաժանում ենք 24 մասի, գնդում, հետո յուրաքանչյուր գունդ երկարացնում ենք գլանաձև մոտ 10 սմև թաթախում ենք շագանակագույն շաքարավազի մեջ: Գլանի ծայրերը միացնում ենք իրար և թխում 15-20 րոպե 180С ջերմաստիճանով:
բարի ախորժակ
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Աղջիկներ ջան, Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Բանն այն է, որ երբեք խմորեղեն չեմ պատրաստել իմ ողջ մեղավոր կյանքում: Հիմա, հարգելի պատճառներով, ժամանակն է, որ սովորեմ... Իսկ ո՞րն է ամենահեշտ բաղադրատոմսը, որից կարելի է «սկսել»:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Apsara (20.06.2011)
Ժողովուրդ լավ բարձրացող շերտախմորի ճիշտ բաղադրատոմս ո՞վ կարող է ասել: Էն որ վաճառում են խանութներում, դրա բաղադրատոմսն է պետք
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
միկադո
Բաղադրությունը
500 գր. կարագ,
5 ձու,
2 բաժակ շաքարավազ,
2 բաժակ թթվասեր,
1թգ. սոդա,
ալյուր,
2 տուփ խտացրած կաթ,
1 տուփ շոկոլադ
Պատրաստման եղանակները
100 գր. կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թգ. սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Բաժանել 7 գնդի:
Թխել առանձին-առանձին:
ԿՐԵՄ.- 2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել: 400 գր. կարագը փափկեցնել, լավ հարել: Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ:
Քեզ համար կուռք մի ստեղծիր քո սեփական պատկերից։
2 բաժակ սառը ջուր
1/2 թ գդ աղ
1/4թ գդ լիմոնի աղ
1մեծ սուրճի բաժակ ձեթ
1կգ ալյուր
2տուփ մարգարին
Պատրաստել պինդ խմոր, գնդել, երեսը դանակով խաչաձև կտրել և թողնել , որ երեսուն րոպե հանգստանա, որից հետո բաժանել չորս գնդի:Երկու տուփ մարգարինը ևս բաժանել չորս մասի, ամեն գնդի մեջ դնել մեկ մաս մարգարին ,ծրարաձև ծալել և թողնել , որ սառի:Որից հետո հանել մի փոքր գրտնակել ու նորից ծրարաձև ծալել, նորից դնել սառնարան, երբ սառի նորից կրկնել գրտնակելու ու ծրարաձև ծալելու պրոցեսը:դրանից հետո խմորը պատրաստ է :Կարելի է պատրաստել, գաթա, խաչապուրի, նապոլեոն և այլն
բարի ախորժակ
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Հարգելի սեղանակիցներ, ցանկանում եմ հրապարակայնորեն շնոհակալություն հայտնել Apsara-ին, որի շնորհիվ ճաշակեցի ամենահամով կարկանդակը՝ գաթան
Գեա ջան, քեզ էլ շնորհակալություն
Վերջին խմբագրող՝ հովարս: 18.06.2011, 23:09:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ