Այստեղ գրում ենք թխվածքների բաղադրատոմսեր: Որպեսզի խառնաշփոթ չլինի ծագած հարցերը գրում ենք Խոհարարական հարցեր-ում
Այստեղ գրում ենք թխվածքների բաղադրատոմսեր: Որպեսզի խառնաշփոթ չլինի ծագած հարցերը գրում ենք Խոհարարական հարցեր-ում
Ես ոչինչ չեմ ուզում...
Մարս, Սնիկես
2 բաժակ պեսոկ
5 ձու
8ճ/գ մեղր
8 ճ/գ ձեթ
8 ճ/գ ջուր
Եփել կրակի վրա, (ոչ թե բղի) մինչև գույնը մուգ դառնա: Կրակի վրայից վերցնել + 3թ/գ սոդա, 2 ճ/գ քացախ:
Մի 10 րոպեից ալյուր ավելացնել, այնքան, որ գրտնակվի:
Բաժանել 8 մասի:
Ձևավորել 2 տեսակի թխվածք: Կարելի է մեկը Մարս, մյուսը Սնիկերս:
(Ամենահարմար ու հեշտ ռեցեպտն ա, փորձեք
Վերջին խմբագրող՝ comet: 14.11.2008, 12:50:
Ես ոչինչ չեմ ուզում...
Մարսի համար օգտագործել սպիտակ կրեմ:
Սկզբում եփված շերտը+կրեմ+շերտ+կրեմ+խուրմա+հակառակ կողմից կրեմ քսած շերտ: ամենվրևի շերտին քսել եփած քաղցր կաթով կրեմ, գլազուրով զարդարել:
Սնիկերսի համար օգտագործել նույն Մարսի սպիտակ կրեմը+լուծվող սուրճ: Վերևի շերտը զարդարել մանրացրած ֆստուշկայով, վրան գլազուր:
Ես ոչինչ չեմ ուզում...
Տորթ ԼԻԶԱ
5 հատ ձուն և 1 բաժակ շաքարավազը ինտենսիվ հարում ենք:Ավելացնում ենք 2 ճաշի գդալ մեղր, 2ճ.գ կակաո փոշի, 0,5 թեյի գդալ սոդա, 0,5թ. գդալ քացախաթթու: Զգուշությամբ խառնում ենք և ավելացնում ենք 2 բաժակ ալյուր: Պատրաստի խմորը բաժանում ենք 3 մասի և թխում ենք 170-200 աստ.C պայմաններում ֆոլգայի կամ կալկայի վրա:
ԿՐԵՄ
1 տուփ խտացրած կաթ
250գր. կարագ, լավ հարել:
ԳԼԱԶՈՒՐ
2 ճաշի գդալ կակո փոշի
4 ճաշի գդալ շաքարավազը,վանիլին, կաթ կամ ջուր
Եփել և թողնել,որպեսզի սառչի:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ
Սառը գլազուրը ավելացնել կրեմի հետ և հարել:Այնուհետև քսել թխվածքին...
Բարի ախորժակ
ԷԿԼԵՐ
1 բաժակ ջուր
100 գր կարագ
1 բաժակ ալյուր
Եփել, կրակի վրայից վերցնել, հատ-հատ + 5 ձու:
ԿՐԵՄ
1 բաժակ պեսոկ
3 ճ/գ ալյուր
1,5 բաժակ կաթ (եփել)
200 գր կարագ
վանիլ
Ես ոչինչ չեմ ուզում...
Մրջնաբույն վ ստուդիյու
Loading your personal settings....
Enigmatic (29.06.2009)
Էս իմ հիշելով Մրջնաբույնը սենց էր...
Մրջնաբույն
4 ձուն լավ հարել 1,5 բաժակ պեսոկի,100 գր. կարագ, 1թ/գդ սոդա, 6 ճ/գդ. կաթ հետ և այնքան ալյուր ավելացնել, որ ստացվի ականջի բլթակի փափկությամբ խմոր:
բաժանել 10 գնդի և դնել սառնարանը:1 օր հետո հանել և (ամեն թավայի համար 3 գունդը) տրորել ալյուրի մեջ,հետո ալյուրը մաղել և լցնել թավայի մեջ,թխել
պատրաստի թխվածքը տաք վիճակում տրորել,որ առանձնանա:
Կրեմ
2 հատ խտացրած կաթ եփել 2 ժամ(կամ կարող եք գնել պատրաստի եփածը)
200գր. կարագ, 3ճ/գդ մեղր, խառնել:
Վերջում կրեմը խառնել թխվածքի հետ, տալ բնորոշ ձև: Դնել սառնարանը որ չհալի:
Անուշ լինի
GISastgh ջան ընենց կուզենայի քո պատրաստած թխվածքներից փորձեի, երևի ոնց համով համով գրում ես,տենց էլ պատրաստում ես:
Բայց չմտածես,թե նամյոկ եմ անում:
Հենց երեկ եմ պատրաստել, բոլորն ասում են, որ սարքում եմ շատ լավ: Ասում եմ ՄՐՋՆԱՆՈՑԻ իմ բաղադրատոմսը: Հարյուր տոկոս փորձված է:
Երեք ձու, մեկ բաժակ շաքարավազ, մեկ թեյի գդալ սոդա, հինգ ճաշի գդալ յուղ, հինգ ճաշի գդալ կաթ: Այնուհետև աստիճանաբար ավելացնել չորս բաժակ ալյուր: Երեք չորս գունդ անել դնել freezer. Մի օր պարտադիր չԷ թողնել, հենց սառեց, որ զգաս հարմարա ծյոռկայելու համար հանի: Ուրեմն սեղանի վրա մի քիչ ալյուր էս շաղ տալիս ու էդ ալյուրի վրա ծյոռկայում էս խմորը: Մաղի մեջ էս լցնում ծյոռկածդ խմորը,սենց թափ ես տալիս, որ էդ հատիկները առանձնանան: Ու ժառովնյաին էլ ես մի քիչ ալյուր քսում: Ու էդ ալյուրի մեջ ծյոռկայած ու մաղով արած խմորը ազատ լցնում էս ժառովյան, էնպես որ իրար վրա չլինի, տարածված լինի: Ու տենց մինչև բոլոր գնդերն անես: Շատ շուտ է լինում,զգույշ չվառես: Էդ եփած խմորի հատիկներն էլ լավ խառնում ես իրար այս կրեմով: Հետո հարթացնում ես, լավ սեղմում գդալով ու պատրաստա: Ուղղակի պետքա հաջորդ օրն կտրես, որ հասցնի լավ կպնի իրար:
ԿՐԵՄ: Երկու հարյուր գրամ կարագ,մեկ եփած խտ. կաթ, լավ խառնել ավելացնել հինգ ճաշի գդալ մեղր, վանիլ:
ԵԹԵ ՀԱՐՑ ՄՆԱՑ ՍՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՍԵՔ ՕԳՆԵՄ
Ավելացվել է 4 րոպե անց
Մի հատ էլ շատ արագ հեշտ ու ամենակարևորը շաաաաաաաաաաատ համով բան: Մեկ բանկա peanut butter եդքան էլ շաքարավազ,երկու ձու լավ խառնել: Ընկույզի չափ գնդեր անել և դնել ջեռոց: Շատ համեղ է լինում: Ութ րոպեից պատրաստ է։
Վերջին խմբագրող՝ ivy: 19.11.2008, 13:02: Պատճառ: Մեջբերման ուղղում... և ոչ միայն
գրառումը ուրիշ կայքում եմ կարդացել նույնությամբ տեղադրում եմ
Միլիոններ` մեղրից եւ ալյուրից
.
Երեկ «Associated France Press» գործակալությունը «Հայ ճարտարապետի քաղցր երազանքը գրգռեց չեխերի ախորժակը» վերնագրով բավական ծավալուն հոդվածում ներկայացրել է պատմություն հայկական մի խմորեղենի մասին, որը մասնագիտությամբ ճարտարապետ Գեւորգ Ավետիսյանը 5 տարի առաջ պատրաստել եւ ներմուծել է չեխական շուկա: Ըստ այս հոդվածի, Գեւորգը տարիներ առաջ լքել է Հայաստանը` լավ կյանքի որոնումներով: Սկզբնական շրջանում նրա քույրը` Հասմիկ Ավետիսյանը, պատրաստելիս է եղել իրենց սիրելի «Մարլենկա» խմորեղենը, որը, ինչպես «AP»-ի հետ զրույցում պնդել է Գեւորգը, բուն հայկական է, պատրաստվում է մեղրով եւ ալյուրով: Շատ արագ, սակայն, քաղցրեղենը գրավել է չեխական շուկան եւ դարձել չեխերի սիրելի քաղցրավենիքներից մեկը: Ներկայումս «Մարլենկայի» արտադրության ծավալները բավական մեծացել են. այժմ դրանով զբաղվում է 200 աշխատող: Գեւորգ Ավետիսյանի կանխատեսումներով, 2008 թվականին խմորեղենի վաճառքի ծավալը կհասնի 5,9 մլն եվրոյի:
.
Էս էլ մեր Գևոն ))) http://www.marlenka.cz
իսկ Ձեզ ծանոթ է՞ այս թխվածքը
բարև ձեզ,
որևիցե մեկը կարող է գիտի այն խմորի բաղադրատոմսը, որով պատրաստված են ներկայումս վաճառքում գտնվող համարյա բոլոր խմորեղենները, որոնց թվում են մարսը, սնիկերսը և շատ այլ խմորեղեններ՝ թեթև շականակագույն և փափուկ շերտեր են, կարծում եմ մեղր ել կա մեջը բոլորին նախապես շնորհակալություն
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ