Annychka, միանգամից երևում է, որ նախքան գրառում անելը նախորդ գրառումներից ոչ մեկը չեք կարդացել, գուցե բացառությամբ թեմայի առաջին գրառման...
Մեջբերում Annychka-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով ինտերնետով հնարավոր չէ փնտրել 2-րդ կեսին… Ինտերնետը ուղղակի ժամանակը հետաքրքիր անցկացնելու միջոց է, դրանից այնկողմ ոչինչ… Հետաքրքիր է.
Փնտրելը հատուկ չեմ փնտրել, բայց փաստն այն է, որ գտել եմ, ավելի ճիշտ՝ գտել ենք։ Եթե դու ինտերնետում դեռևս ժամանակ անցկացնելուց այն կողմ ոչինչ չես տեսել կամ գտել, դա դեռ չի նշանակում, որ դա հնարավոր չէ։

Երբ էն ժամանակներում չի եղել համակարգիչ կամ ինտերնետ ,ինչ է՞ մեր մեծերը չեն ՞գտել իրար…
Իսկ մի՞թե որևէ մեկն ասել է, թե ինտերնետը իրար գտնելու միակ միջոցն է։ Կարծում եմ՝ բոլորի համար էլ ավելի քան պարզ է, որ մարդկությունը ինտերնետի շնորհիվ չի, որ բազմանում է, բայց բազմաթիվ մարդկանց (այդ թվում և իմ) փորձը ցույց է տալիս, որ այսօր ինտերնետը այդ ֆունկցիան էլ ունի, այսինքն՝ մարդիկ կարող են ծանոթանալ, իրար գտնել և, ի վերջո, ամուսնանալ ու երջանիկ լինել։

ես համաձայն եմ որ ինտերնետի միջոցով (նաև այս ակումբի) հնարավոր է գտնել իսկական ընկերներ,որոնց հետ կարող ես կիսվել,վստահել… բայց ինչ վերաբերում է ամուր սիրային կապին, դա հնարավոր չէ:
Անձամբ ես ինտերնետի, մասնավորապես հենց այս Ակումբի միջոցով գտել եմ ինչպես բազմաթիվ մտերիմ ընկերներ, այնպես էլ շատ ամուր սիրային կապ, որն իր տրամաբանական շարունակությունն է գտել, այո, հենց ամուսնության մեջ։

Մեջբերում Annychka-ի խոսքերից Նայել գրառումը
Բնականաբար այդ ընկերությունը պետք է լինի չափի մեջ. էտպես որ լինի ուրեմն ոչ մեկ չպիտի ընկերներ ունենա .երևի մի օր այդ ընկերությունը կվերածվի սիրո… ես համաձայն չեմ ձեզ հետ
Սամվելը շատ ճիշտ նկատեց. ընկերության՝ չափի մեջ կամ չափից դուրս լինե՞լս որն է։
Մեջբերում Annychka-ի խոսքերից Նայել գրառումը
Չափի մեջ ընկերություն նշանակում է ճանաչել մարդուն, վերաբերվել համակրանքով,հավատալ միմյանց, բայց չներխուժել մյուսի ներքին աշխարհը…
Ներխուժել ոչ մեկի ներաշխարհ էլ պետք չէ ո՛չ վիրտուալում, ո՛չ էլ ռեալում։ Բայց կարելի է շատ մտերմանալ ու ոչ թե ներխուժել, այլ պարզապես մտնել, եթե մարդու հոգու դռները բացվում են։ Իսկ վիրտուալում դա շատ ավելի հեշտ է ու հաճախ շատ ավելի իրական, քան մեր իմացած իրականում, հավատա։