Բարև Ձեզ. Կարդում եմ և զարմանում... Նախ եկեք պարզաբանենք, թե վիրտուալ և ռեալ ասելով ի՞նչ եք հասկանում. Վիրտուալ աշխա՞րհ, ի՞նչ է դա. Դա մի վիրտուալ ցանց է, համակարգչային ցանց, որը տարածված է ամբողջ աշխարհով. Այդպիսի մի վիրտուալ "աշխարհ" կարելի է ստեղծել նաև մեկ սենյակում, տեղադրելով մի քանի համակարգիչ, միացնելով իրար մալուխով... Ինտերնետը ի՞նչ է. Բացի տեղեկատվական միջոց լինելուց,այն նաև հաղորդակցման միջոց է, ինչպես և հեռախոսը. Հեռախոսով մենք շփվում ենք միմիանց հետ, մեր ծանոտների, բարեկամների, ընկերների հետ.Մեկ մեկ էլ պատահում է, որ շփվում ենք անծանոթների հետ, սխալ միանալու պատճառովԻնտերնետը նույպես հանդիսանում է նմանատիպ միջոց.Մի քիչ շեղվեցի տեմաից, բայց սա այսպես ասած փոքրիկ առաջաբան էր... Վիրտուալ աշխարհ ասելով, մենք չպետք է մտածենք, որ դա մի գերբնական մի աշխարհ է, որտեղ բնակվում են գերբնական եակներ
Մոնիտորի միուս կողմում նստած է հասարակ, քեզ պես մարդ, դա ՌԵԱԼ մարդ է, ոչ թե վիրտուալ
Ուրեմն նրա հետ կարելի է ծանոթանալ, շփվել, եթե իհարկե կգտնվեն թեմաններ, որոնք հետաքրքիր կլինեն երկուսին էլ... Եվ այդպես էլ լինում է. Օրինակ բերեմ հենց մեր այս ֆորումը. Սա նույնն է, ինչ եթե մի քանի հոգի հավաքվեին մեկ սենյակում և սկսեին զրուցել, քննարկել տարբեր թեմաններ. Դա իրական է, ՌԵԱԼ Է, մենք բոլորս էլ իրական ենք, այլ ոչ թե ինչ որ ուրիշ աշխարհի բնակիչներ
Ուրեմն ինչու՞ չպետք է հնարավոր լինի նաև գտնել այդ շփման ժամանակ մեկին, որը քեզ հասկանում է, որը կդառնա քո ընկերը, որի հետ դու քեզ լավ կզգաս, որի հետ կկարողանաս կիսվել տե լավ, եվ թե վատ նորություններով, որը օգնության կշտապի քեզ, երբ դու ընկճված կլինես, հուսահատ կլինես, ինչպես և դու նրան կհասնես և ձեռք կմեկնես.Դե իսկ հետագայում էլ կդառնա քո կյանքի ուղեկիցը
Իհարկե հնարավոր է. Այ ուրիշ բան, եթե հարցը մեկ այլ կերպ լիներ դրված. Հնարավ՞որ է արդյոք ՃԱՆԱՉԵԼ մարդուն, միայն ինտերնետով նրա հետ շփվելով. Այստեղ ես միանշանակ կպատասխանեմ ՝ ՈՉ
Նույնիսկ լինում է, որ ամբողջ կյանքը բավական չի լինում մարդուն ճանաչելու համար...
Ինչ մնաց միայն մի քանի անգամ նրա հետ շփվել, նույնիսկ չտեսնելով նրա դեմքը, նրա աչքերը... Այ այսեղ արդեն հարկավոր է հենց ձեր ասված ՌԵԱԼԸ![]()




Ինտերնետը նույպես հանդիսանում է նմանատիպ միջոց.Մի քիչ շեղվեցի տեմաից, բայց սա այսպես ասած փոքրիկ առաջաբան էր... Վիրտուալ աշխարհ ասելով, մենք չպետք է մտածենք, որ դա մի գերբնական մի աշխարհ է, որտեղ բնակվում են գերբնական եակներ
(Омар Xайям)
Մեջբերել
Էջանիշներ