ivy-ի խոսքերից
Երբ ինտերնետային ծանոթությունը շատ արագ վերափոխվում է իրական հանդիպման, երբ դեռ սիրահարվածության մասին խոսք անգամ գնալ չի կարող, ապա քիչ թե շատ կընդունեմ ասածներդ. ծանոթանալ կարելի է որտեղ ուզես, հետո տեսնել, թե ինչ կստացվի այդ ծանոթությունից: Թեև նորից համարում եմ, որ ինտերնետը զուգընկեր գտնելու լավագույն միջոցը չի, որովհետև ինչքան էլ կարճ տևած լինի ինտերնետային շփումը, միևնույն է դու արդեն որոշ պատկերացումներ ես կազմում այդ մարդու մասին, ու եթե որոշում ես հանդիպել, նշանակում է ինքդ քո պատկերացրածը հավանում ես, իսկ հանդիպելիս շատ հաճախ տեսնում ես, որ բացարձակ այնպիսին չի, ինչպիսին պատկերացնում էիր:
Էջանիշներ