User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 311 հատից

Թեմա: Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #25
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրտուալ Սեր և զգացմունքներ

    Մեջբերում Tumbler-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող ուզում եմ շատ լուրջ վերաբերվեք այս թեմային, որովհետեվ շատ կարեվորա ու ակտուալ իմ կարծիքով. Առավել ևս որ ես տվյալ պահին դրա հետ եմ առանչվում և հնարավոր է որ ձեր գրառումները ինձ և ուրիշներին օգնեն.
    Հարցը ահա ինչում է կայանում. Ինչպես եք դուք վերաբերվում ինետ ծանոթություններին. Ինչեք կարծում հնարավոր է արդյոք սիրահարվել մի մարդու որի հետ իրական կյանքում չես հանդիպել. Միգուցէ ձեզնից որոշ մարդկանց հետ եղել է այդպիսի իրավիճակ. Օգնեք
    Ես էլ ունեմ ծանոթներ, որոնք ինտերնետի միջոցով են գտել իրենց ապագա կանանց, ամուսիններին: ԲԱՅՑ... թե դրանից առաջ հենց այդ նույն ինտերնետի միջոցով քանի հոգու հետ են ծանոթացել, «սիրահարվել», հանդիպել ու հիասթափվել, միայն իրենց է հայտնի...

    Մինչև իրականում չհանդիպես, դԺվար թե զգացմունքերդ կարող ես իրական համարել. հնարավոր է սիրահարվել ես ինքդ քո ստեղծած կամ հենց նրա կողմից ջանասիրաբար ստեղծած, բայց իրականությանը չհամապատասխանող կերպարի:

    Ու խոսքը միայն սիրահարվելու և սիրելու մեջ չէ: Պիտի համոզվես, որ կարող ես երջանիկ լինել այդ մարդու հետ. չեմ ուզում խեղաթյուրել որևէ մեկի ռոմանտիկ պատկերացումները ամուսնության վերաբերյալ, բայց իրականությունն այն է, որ միայն սիրահարվածությունը բավական չէ երջանիկ ամուսնության համար:

    Ինչպե՞ս տեսնես այդ մարդուն այլ մարդկանց միջավայրում, եթե միայն ինտերնետով ես շփվում, ո՞նց իմանաս, թե ինչպիսին է ինքը ուրիշների հետ հարաբերություներում, ինչպես է վարվում այս կամ այն իրավիճակում (հարցնելը ու երկար-բարակ մտածված սիրուն չաթ-ային պատասխան ստանալը քիչ է), կարո՞ղ ես նրա հետ ապահով լինել տհաճ / վտանգավոր իրավիճակներում, ունի՞ արդյոք վատ սովորություններ, ի՞նչ ինտոնացիայով է խոսում իր փոքր քրոջ / ավագ եղբոր / մոր հետ, ինչպե՞ս է քայլում փողոցում, ի՞նչ հայացքով է նայում մուրացկաններին / անտուն կենդանիներին / կարճփեշ աղջիկներին / հայհոյող տղամարդկանց, ինչպե՞ս է իրեն պահում, երբ խիստ զայրացած է, ինչպե՞ս է վարվում, երբ տեսնում է, որ փորձում են հիմարեցնել ու խաբել իրեն, ինչպիսի՞ մարդիկ են նրա ընկերները, ինչպե՞ս է վերաբերվում քո ընկերներին, ինչպիսի՞ն է պատասխանատու պահերին, գուցե խուսափո՞ւմ է պատասխանատվությունից, ի՞նչ արտահայտություններ է անում այս կամ այն ֆիլմը դիտելիս, որևէ գաղափար ո՞ւնի գրականությունից / արվեստից / ցանկացած այլ ոլորտից, որով դու այնքան հետաքրքրվում ես (եթե հարցնես օնլայն, հենց այդ պահին էլ կնայի գուգլ-ում ու հոյակապ պատասխան կտա), ի՞նչ հայացքով է քեզ նայում, երբ դու խոսում ես քեզ համար շատ կարևոր ու թանկագին բաների մասին, ինչպե՞ս է վարվում, երբ դու լաց ես լինում... այն էլ իր պատճառով. սրանք բոլորը այնքան էլ մանրուքներ չեն, որքան կարող է թվալ, երբ սիրահարված աչքերով նայում ես փայլող մոնիտորին ու չափված-ձևած նախադասությունների միջից աստված գիտի՝ ինչ հեքիաթային կերպար ես տեսնում:

    Էլ չեմ ասում ֆոտոշոփով սիրունացրած կամ առնվազն տասնյակ նկարների միջից ընտրած ամանա-ամենահաջող լուսանկարի մասին: Կասե՞ք արտաքինը կարևոր չի. մի քիչ կվարանեմ հավատալուց առաջ... Բոլորն էլ գոնե այս կամ այն չափով ուշադրություն են դարձնում դրան, հատկապես եթե խոսում ենք կին/ամուսին կամ, ինչպես դուք եք ասում, «կյանքի կեսին» գտնելու մասին:

    Ինչքան հետաքրքիր, հմայիչ ու միայնակ աղջիկներ/տղաներ կան, որոնք անցնում են ձեր կողքով ամեն օր: Գուցե ա՞րժի դուրս գալ ինտերնետից ու համարձակություն ունենալ ծանոթանալ իրականո՞ւմ:
    Վերջին խմբագրող՝ ivy: 18.09.2007, 06:27:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 495
    Վերջինը: 06.05.2013, 23:49
  2. Հնարավո՞ր է արդյոք սիրել մի մարդու, որի ապրելակերպը ձեզ համար ընդունելի չէ
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 43
    Վերջինը: 18.07.2012, 18:02
  3. Հնարավո՞ր է արդյոք Freelance Հայաստանում։
    Հեղինակ՝ BusinessMen, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.01.2010, 23:36
  4. Հնարավո՞ր է չտարբերվել...
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 09.09.2008, 13:46
  5. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն ադրբեջանցու և հայի միջև
    Հեղինակ՝ Նորմարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 68
    Վերջինը: 07.06.2008, 22:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •