Մեջբերում Մանե-ի խոսքերից Նայել գրառումը
Կյանքում ամեն ինչ պատահում է.Ինչո՞ւ ոչ. Սակայն կարծում եմ որ երբեք չես կարող ասել թե ՆԱ քանի հոգու հետ է նույն ձևով հանդիպել
Դա էական չէ թե ՆԱ քանի հոգու հետ է այդպես հանդիպել, կարևորը, թե ինչպես է իրեն դրսևորել հանդիպումների ժամանակ Մի գուցե հանդիպումներ եղել են հետաքրքրությունից դրդված, սակայն հանդիպումներ իրական կյանքում էլ բոլորը ունենում են, և դրանց քանակից մարդու վարքի մասին դեռ ոչինչ չես կարող ասել…
Իսկ ինետով կյանքի ընկեր հնարավոր է գտնել, ու ավելի հեշտ քան իրական կյանքում, բայց շատ աղջիկներ էլ կան ,որ խուսափում են ինետով սկսվող հարաբերությունները ավելի լուրջ մակարդակի վրա տեղափոխել…
Մի խոսքով մի կողմից հեշտ է, մի կողմից էլ դժվար, կախված է մարդու բնավորությունից և սկզբմունքներից
Բայց հիասթափության աղբյուր էլ կարող է լինել, օրինակ, երբ ինետով սիրահարվում ես տղայի կամ աղջկա, ավելի ճիշտ նրա ներքինին, ու անհամբեր սպասում ես հանդիպմանը… և, … հանդիպելուց քեզ ընդհանրապես դուր չի գալիս նրա արտաքինը