Ես ենթադրում էի, թե ինչ նկատի ունես, ուղղակի ուզում էի համոզվել։
Լավ, իսկ քո մտքով հեչ չի՞ անցնում, որ էն, որ մարդուն սուրճ են առաջարկում, ու ինքը հրաժարվում է, ապա գուցե իսկապես չի ուզում խմել կամ ընդհանրապես սուրճ չի սիրում։Նույնը նաև ակումբում քեզ հետ ծանոթանալու հետ կապված. եթե քո առաջարկից հետո քեզ ոչ ոք չի գրում, ապա գուցե դու ակումբի աղջիկներին դուր չե՞ս գալիս, գուցե պարզապես ցանկություն չունե՞ն կոնկրետ քեզ ավելի մոտիկից ճանաչելու և հետդ ավելի մտերիմ հարաբերություններ հաստատելու (թե՞ այդ տարբերակը բացառվում է, քանի որ դու վերջն ես...), իսկ, ասենք, մեկ ուրիշի դեպքում կարող է լրիվ այլ վերաբերմունք ու համապատասխան պահվածք դրսևորեն։ Ինչու՞ ես նման պասսիվությունն անպայման կապում աղջիկների բարդույթավորվածության հետ։ Ինչու» քո ոչ մի կերպ չես կարողանում ընդունել, որ պասսիվությունը ոչ միայն բարդույթավորվածության հետևանք կարող է լինել, այլև ուղղակի ցանկության բացակայության։ Իսկ ցանկության բացակայության պատճառն էլ արդեն փորձիր քո մեջ գտնել, պետք չէ բոլոր սխալների պատճառն ուրիշների մեջ փնտրել...
Էջանիշներ