Ես դա միայն իմ փոչձից չեմ ասում,այլ շատերի…Իրականում հոգեբանորեն շատ դժվար է մի մարդու հետ 5 ամիս չաթով շփվելուց, մտերմանալուց հետո real-ւմ (մի անծանոթի) ընդունել այնպես ինչպես,որ ընդունում էիր առաջ…Հետաքրքիր է, որտեղի՞ց այդ աստիճանի հոռետեսական տրամադրվածություն այն մարդկանց ապագայի նկատմամբ, որոնցից ոչ մեկի մասին ոչինչ չգիտես...համենայնդեպս, եթե թեմայի հեղինակին միայն այս գրառում ես ճանաչում, ապա պիտի որ չիմանաս։
Քո նկարագրած իրավիճակը («...կզգաս, որ նա բոլորովին այն չէր, ում հետ դու այդ 5 ամիսների ընթացքում խոսել ես...») ընդամենը հնարավոր տարբերակներից մեկն է, իսկ թե ինչ կլինի իրականում, ոչ ոք չի կարող իմանալ, մինչև չգա համապատասխան օրը։ Եթե դու նմանատիպ հարաբերությունների դառը փորձ ես ունեցել (շատերն են ունենում, և դա բնական է), դա ամենևին էլ չի նշանակում, որ բոլորն անխտիր պիտի արժանանան նույն բախտին։ Այնպես որ պետք չէ մարդուն հենց սկզբից հուսահատ անել՝ ասելով. »Այ կտեսնես, թե ինչ վատ կլինի...» և այլն։
chat-ում շփվելիս դիմացինդ «տալիս է» քեզ մի կմաղք,որի վրա դու կառուցում ես իդեալական կերպար և կարելի է ասել սիրահարվում … Դա սեր չէ, այլ խաբկանք…Եվ վերջապես,երբ հանդիպում ես Նրան հասկանում ես,որ նա այն չէ ում պատկերել էիր սրտումդ…
Իսկ ինչ վերաբերվում է ՝ կարող է արդյոք մարդ chat-ում գտնել իր 2-րդ կեսին ,ապա ԱՅՈ կարող է սակայն ոչ այն տարբերակով որը ներկայացրեց CRAZY-Ն…Բայց դե ամեն ինչ էլ հնարավոր է այս կյանքումԺամանակը կգա, և ամեն ինչ պարզ կդառնա։ Ամեն դեպքում, այն մարդիկ, ում դա անմիջականորեն առնչվում է, պետք է որ ավելի լավ զգան ու որոշ չափով կանխատեսեն իրենց հարաբերությունների հետագա ընթացքը։![]()
![]()
Էջանիշներ