ես չեմ հավատում:Պատճառներ
1.Շատ հաճախ միմյանց խաբում են
2.մարդուն լավ ճանաչելու համար վիրտուալ կապը շատ քիչ ե,իսկ առաջին տպաորությունից շատ բան կարող է կապված լինել
_DEATH_ (23.08.2009)
բայց կարելիա ծանոթանալ շփվել ինտեռնետում հետո արդեն շփվել ուրիշ վայրերում
Ինձնից վերև միայն երկինք
Այո, ես իմ ամուսնուն այդպես եմ գտել:
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Ինչու՞ ոչ: Չեմ ասում, թե վիրտուալով "սիրահարվել", չէ, տենց բան չկա: Բայց հնարավորա պայմանավորվել, հանդիպել, այ նոր "սիրահարվել": Բայց առաջին հայացքից չէ, էլի, որտև տենց բան էլ չկաՀնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին![]()
Դե ծանոթանալ կարելի, բայց սիրահարվել մենակ ռեալ իրան հանդիպես, հետը խոսաս, … Թե չէ ասենք չատով խոսալուց սիրահարվել շատ քիչ հավանական ա: Իտոգում հնարավոր ա:
Անձամբ ես ավելի շատ նախընտրում եմ ռեալ կյանքում փնտրել կյանքիս կեսին![]()
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
xaladilnick (23.08.2009)
Իսկ ինչո՞ւ ոչ: Գտնել և շփվել իրական կյանքում, և ոչ թե շարունակել սիրահարվել komp-ին:![]()
Գտնելը՝ չգիտեմ, բայց ես ինտերնետում կորցրել եմ իմ կյանքի կեսը: Բայց փոխարենը գտել եմ Half-Life կոչվող լեգենդար գլուխգործոցը
:
DIXIcarpe noctem
StrangeLittleGirl (24.08.2009), Yeghoyan (08.09.2009), Ուլուանա (23.08.2009), Ռեդ (23.08.2009)
Իհարկե հնարավոր է: Ասելիքս վիճարկելի է, բայց ըստ իս` զուտ անձնական հարաբերությունների ստեղծման և հաստատման համար «վիրտուալ հաղորդակցությունը», ի տարբերություն իրականի, չունի ապակողմնորոշող գործոններ՝
-«տպավորիչ» արտաքինով գայթակղելու, կամ վանելու երևույթը,
-կողմնակի անձանց երբեմն ոչ հավաստի և ոչ իրատեսական տեղեկատվությունը՝ քո զրուցակցի վերաբերյալ,
-նրա դասակարգային պատկանելիությամբ պայմանավորված որոշ հանգամանքներում որոշակի դեր խաղացող գործոններ,
-իրադարձությունների թելադրմամբ՝ քո զրուցակցի շինծու կերպարի բացահայտումը, արհեստականորեն ադապտացվելու, կամ՝ «հմտությունների» մի ամբողջ զինանոց ի ցույց դնելու ունակությունները,
…շարունակելի:
Ռեդ, _DEATH_: Սիրահարվե՞լը…այն էլ ինչպես: Խելացնորության չափ վտանգավոր: /Ես դա պարբերաբար տեսել եմ/
armena: Խաբելու, կամ կեղծելու հակված են այն զվարճասերները, որոնք լրջություն չեն տեսնում վիրտուալ հաղորդակցության մեջ: Իսկ առաջին ցնցող տպավորությամբ «շանթահար» են լինում միայն անհավասարակիշիռ ու անլուրջ մարդիկ՝ դա հիմք չէ հարաբերությունների շարունակման համար, բարետեսությունը այցեքարտ չէ
Շնորհակալություն:
Իսկ էդ ինչի հնարավոր չի? Ինտերնետով կարող ես շփվել հազար ու մի մարդու հետ, որոնցից մեկն էլ հնարավոր է , որ դառնա կյանքիդ ուղեկիցը: Ինչ վերաբերում է սիրահարվելուն, շատ էլ հավանական է, նույնիսկ ավելի հավանական քան թե ռեալ կյանքում: Մի հատ ստացված, սիրուն նկարա ուղարկում , հետո սկսում եք շփվել, ու հայտնաբերում, թե ինչքան ընդհանուր բաներ ունեք, հետո սուրճ, հետո ռեստորան, հետո ընկերություն, հետո ... ԶԱԳՍ)
կամ էլ հենց առաջին հանդիպմանը նենց ես վախենում, որ մի շաբաթ պետք ա հետ բերելու համար))
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Գտնել, իհարկե, հնարավոր է: Ինձ թվում է այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ուրիշ բան, որ մարդը կարող է իրականում այլ լինել, քան դու պատկերացնում էիր ինտերնետով շփվելիս: Եվ խոսքը միայն արտաքինի մասին չէ:
Սակայն ինտերնետը շատ լայն տարածություն է, և այնտեղ էլ կան ծանոթությունների տարբեր ձևեր: Ծանոթությունների կայքերը չեմ սիրում: "Ողջույն", ինչով ես զբաղվում", "ինչով ես հետաքրքրվում"-ից այն կողմ ոչինչ հորինել չեմ կարողանում (չգիտես ինչու իրական կյանքում ծանոթանալիս այդ խնդիրը երբեք չի առաջանում): Ավելի հարմար է ծանոթանալ ինչ-որ այլ կայքերում, որոնք ներառում են մարդկային շփում, սակայն ծանոթությունը հիմնական նպատակ չի դրվում: Օրինակ, ակումբում![]()
Loki (23.08.2009), Second Chance (02.09.2009), Ուլուանա (23.08.2009)
Եթե ձեր կյանքի կեսն ինչ-որ պատճառով կորել է, ապա ինտերնետով, մասնավորապես Ադնագլազնիկով կարող եք գտնել նրան: Սա լրիվ լուրջ էր:![]()
մարդիկ ինտերնետից արդեն երեխա են քաշում, դուք հարցնում եք՝ Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին....![]()
А я КОТ, который гуляет сам по себе...
Մարդուկներ...թարգե՛ք իմ հաշվին ինքնահաստատվելը...
davidus (23.08.2009), StrangeLittleGirl (24.08.2009)
Իմ ընկերուհին էմեսենով ծանոթացավ, Հայաստանից գնացած Ֆրանսիա մի տղայի հետ , մի տարի խոսացին-խոսացին, ամառը երկուսն էլ գնացին Մոսկվա բարեկամների մոտ ու հանդիպեցին, մի տարի էլ անցավ, ընկերուհիս ուսումը կիսատ թողեցու ամուսնացավ գնաց Ֆրանսիա, հիմա բալիկ ունեն արդեն
![]()
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Նախկին գործընկերուհիս էլ պատմում էր, որ իր ընկերուհին մի իտալահայ տղայի հետ էր ծանոթացել սկայպով, ամուսնացել ու գնացել Իտալիա: Ու որ իրեն էլ էր էդ ընկերուհին համոզում, որ մոտը սկայպ ինստալլ անի:
••Սեղմել՝ ցույց տալու համար
DVG (23.08.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ