ihusik-ի խոսքերից
Միանշանակ չեմ կարող ասել, որ լիովին համաձայն չեմ այս կարծիքի հետ, քանզի որոշ ճիշտ բան կա այս ասվածի մեջ, բայց ամեն բան անհատական է: Եվ հետո, ի՞նչ մեղք ունի ինտերնետը, մի՞թե այդպես մտածող տղան կամ տղաները նույն կերպ չեն մտածում ու հարաբերվում իրական կյանքում, ինտերնետից դուրս: ՈՒղղակի ես կասեի, որ այս կապն մի փոքր ազատություն է տալիս մարդուն, այն առումով, որ եթե կային բաներ, որ նա իրական կյանքում չէր արտահայտի կամ չէր ասի նա այստեղ իրեն ազատ է զգում ու ասում ինչ կա իր գիտակցության կամ ենթագիտակցության խորքերում, եթե, կրկնում եմ, չեն ստում: Իմ կարծիքով, ինտերնետն օգնում է, որ մարդիկ ճանաչեն իրար, այնքանով, որքանով կարող են դա անել, եթե անկեղծ են իրար հետ շփվում մարդիկ: Բայց կրկին ուզում եմ ասել, որ թե ինտերնետում և թե իրական կյանքում շփվելիս շատ դժվար է տարբերել ներքին մարդուն նրա դիմակից Տեսեք այն մեծ տարբերությունն, որը ակնառու է սիրահարվածության, մինչ ամուսնության շրջանի՝ երբ զույգերն ուզում են ամեն կերպ գրավեն իրենց սիրեցյալի սիրտն ու ուշադրությունը և ամուսնությունից մեկ տարի հետո եղած ժամանակահատվածի միջև՝ երբ արդեն ամուսինը դառնում է իր "սեփականությունն" ու նա արդեն ազատ չէ ու չկա գրավելու, նվաճելու այդ զգացողությունը ու ասես այն սերն էլ դրա հետ մեկ տեղ չքացել է ու զարմանում են, թե ու՞ր մնաց իրենց այն սիրեցյալը, մի՞թե իրենք սխալվել են կամ խաբնվել, չէ՞ որ նա ընդհամենը մեկ տարի առաջ այսպիսին չէր...
Էջանիշներ