Մեջբերում Arev-ի խոսքերից
Շատ աղջիկներ խուսափում են դրսում պատահական ծանոթություններից, և ինձ թվում է, որ ամենահարմար տարբերակը ինտերնետն է.
Ուզում եմ նշել, որ վիրտ շփումը ունի ավելի շատ բացասական, քան դրական իմաստ մարդու հոգեկան վիճակի տեսակետից, քանի որ բավական շատ մարդիկ և բավական երկար ժամանակ զբաղվում են ինքնախաբեությամբ, հետո կամ հիասթափվում են կամ էլ ասում են, որ երջանիկ են, ինչևէ, կարծում եմ միայն բնական շփումը կարող է բացահայտել մարդուն, հետևաբար իրական սեր կարող է առաջանալ միայն իրար խորությամբ ճանաչող և հարգող մարդկանց միջև, իսկ դրա համար ինետը հաստատ ամենահարմար տարբերակը չէ, նույնիսկ ծանոթության սկզբնական փուլում:
Պարզապես կյանքը հիմա այնքան է "զարգացել", որ այսպես թե այնպես յուրաքանչյուր մարդ այս այն կերպ գոնե մի քանի անգամ շփում է ունենում ինետի հետ:
Այստեղ խնդիրը միայն մոտեցումն է, ինետը կարծում եմ չպետք է դառնա կյանքի իմաստ այն աստիճան, որ կյանքի ընկեր գտնենք նրա օգնությամբ: Բա որ մի օր այս ամբողջ համակարգը ինչ-ինչ պատճառներով լրիվ շարքից դուրս գա, ինչ է, պետք է մարդիկ սթրես տանեն ? Ցանկացած ծայրահեղություն տանում է աշխարհի վիճակի ապակայունացման:
Կներեք չափից ավելի գլոբալ քննարկման համար