Այ քեզ բան
Փաստորեն դուք գտնում եք որ սիրո միակ դրսևորումը դա սեր առաջին հայացքիցն է
Կոնկրետ ես մինչև չընկերանամ մարդու հետ քիչ թե շատ չճանաչեմ նրան ի՞նչ սիրո մասին է խոսքը։ Սիրահարվածություն գուցե.. բայց ոչ ավելին
ՀԱմենայն դեպքս հակառակը շատ ավելի հաճախ է պատահում երբ լավ ընկերները հանկարծ մի օր հասկանում են որ սիրում են իրար։
Մեկ էլ մի հատ կարաք բացատրեք ինչ է նշանակում չափի մեջ ընկերություն
Ասենք պաչիկով բարև չկա
Կամ որոշ թեմաների շուրջ խոսելը խստիվ արգելվում է
Ընկերությունը լինում է մի ձևի անշահախնդիր, նվիրված ...![]()
Loading your personal settings....
Lion (26.07.2009)
Annychka, միանգամից երևում է, որ նախքան գրառում անելը նախորդ գրառումներից ոչ մեկը չեք կարդացել, գուցե բացառությամբ թեմայի առաջին գրառման...
Փնտրելը հատուկ չեմ փնտրել, բայց փաստն այն է, որ գտել եմ, ավելի ճիշտ՝ գտել ենք։ Եթե դու ինտերնետում դեռևս ժամանակ անցկացնելուց այն կողմ ոչինչ չես տեսել կամ գտել, դա դեռ չի նշանակում, որ դա հնարավոր չէ։
Իսկ մի՞թե որևէ մեկն ասել է, թե ինտերնետը իրար գտնելու միակ միջոցն է։Երբ էն ժամանակներում չի եղել համակարգիչ կամ ինտերնետ ,ինչ է՞ մեր մեծերը չեն ՞գտել իրար…Կարծում եմ՝ բոլորի համար էլ ավելի քան պարզ է, որ մարդկությունը ինտերնետի շնորհիվ չի, որ բազմանում է, բայց բազմաթիվ մարդկանց (այդ թվում և իմ) փորձը ցույց է տալիս, որ այսօր ինտերնետը այդ ֆունկցիան էլ ունի, այսինքն՝ մարդիկ կարող են ծանոթանալ, իրար գտնել և, ի վերջո, ամուսնանալ ու երջանիկ լինել։
Անձամբ ես ինտերնետի, մասնավորապես հենց այս Ակումբի միջոցով գտել եմ ինչպես բազմաթիվ մտերիմ ընկերներ, այնպես էլ շատ ամուր սիրային կապ, որն իր տրամաբանական շարունակությունն է գտել, այո, հենց ամուսնության մեջ։ես համաձայն եմ որ ինտերնետի միջոցով (նաև այս ակումբի) հնարավոր է գտնել իսկական ընկերներ,որոնց հետ կարող ես կիսվել,վստահել… բայց ինչ վերաբերում է ամուր սիրային կապին, դա հնարավոր չէ:![]()
Սամվելը շատ ճիշտ նկատեց. ընկերության՝ չափի մեջ կամ չափից դուրս լինե՞լս որն է։
Ներխուժել ոչ մեկի ներաշխարհ էլ պետք չէ ո՛չ վիրտուալում, ո՛չ էլ ռեալում։ Բայց կարելի է շատ մտերմանալ ու ոչ թե ներխուժել, այլ պարզապես մտնել, եթե մարդու հոգու դռները բացվում են։ Իսկ վիրտուալում դա շատ ավելի հեշտ է ու հաճախ շատ ավելի իրական, քան մեր իմացած իրականում, հավատա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մինչև 6 ամիս 10 օր 18 ժամառաջ ես էլ չեի հավատւմ որ այդպիսի բան հնարավոր է սակայն շատ էի լսել այդպիսի պատմություններ ԲԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՅՑ արի ու տես իմ հետ էլ նման բան ստացվեց ու հիմա շնորհակալ եմ շատ հանգամանքներից ու բաներից վոր ես հիմա ինձ համարում ու ձգում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը
ՈՎ ՉԻ ՍԻՐԵԼ ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է ԻՆՉ-ՈՐ ՉԻ ԱՊՐԵԼ
Իմ ծանոթներից մի աղջիկ ծանոթացել է ինտերնետով և ամուսնացել:Բայց նրանց մեջ մի տեսակ սառնություն կա:Ամուսինը պարտավորություն չի զգում իր երեխայի,իր կնոջ հանդեպ:Այն զգացմունքն ինչ կարող է առաջանալ իրական կյանքում,այսինքն ոչ ինտերնետի միջոցով,կարծում եմ իր ջերմություն ավելի երկար կպահի:Չնայած կյանքում ամեն ինչ պատահում է:
Քանի որ գրառումս ջնջված է նորից եմ գրումՀուսամ վարկանիշներս էլ հետ կգան
Եթե քո ծանոթի ամուսինը պարտավորություն չի զգում իր կնոջ ու երեաների հանդեպ, դա ոչ մի կապ չունի ինտերնետային ծանոթության հետ։ Անկախ նրանից այդ զույգերը ինտերնետով էին ծանոթացել, թե տատիկ ներն էին ծանոթացրել, թե ավանդական հայկական շաքարով ու լեբլեբիով էին աղջիկ ուզելու գնացել, միևնույն է այդ տղայի տեսակն էր այդպիսին։ Այնպես որ, կներես բայց դա ոչ մի կապ չունի ինտերնետային ծանոթության հետ![]()
Ribelle (27.07.2009), Second Chance (26.07.2009), Ուլուանա (26.07.2009)
Ոնց են սենց անտաղանդ թեմաները նեռվերիս վրա ազդում..Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին
Աղջիկը/տղան որի հետ ծանոթացել եք երթուղայինի մեջ, կարո՞ղ է դառնալ Ձեր երկրորդ կեսը:
Աղջիկը/տղան, որին առաջին անգամ տեսել եք իր տատիկի տանը, կարո՞ղ է դառնալ Ձեր երկրորդ կեսը:
Աղջիկը/տղան, որի հետ ծանոթացել եք Ատլանտիկի զուգարանում, կարո՞ղ է դառնալ Ձեր երրորդ կեսը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Միայն Հովոն ա կարգին բան ասել, Բյուրի ախպերը
Ես կիսատ չեմ
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իհարկե գտնելը հնարավոր է, բայց մինչև կյանքի կես դառնալը անպայման է վիրտուալից իրական կյանք շփումները տեղափոխելը:
Մայրիկս ու հայրիկս էլ ծանոթացել են անցյալ դարի նման եղանակով: 16 տարեկան մայրիկս հեռախոսով հավաքել է թվեր, որոնց քանակը գերազանցել է 8ը: Ընկել է ինչ-որ հիմնարկ /ՑեԿԱ/,որտեղ բնականաբար աշխատում էր 26 տարեկան հայրս: Իհարկե հարաբերությունները զարգացել են ոչ միայն բերան- ականջ եղանակով:
Խի՞ պիտի հնարավոր չլինի, հնարավոր է... ստեղ արդեն ցանկության հարցն է…
Ես լուրջ չէմ հասկանում այն մարդկանց ովքեր ծանոթությունների համար հատուկ սահմանափակ կոնֆիգուրացիաներ են միայն թույլատրելի համարում:
Չեմ հասկանում ինչ կապ ունի որտեղ ինչ պայմաններում ես առաջին անգամ ծանոթացել այդ մարդու հետ: Հո հենց առաջին ծանոթությունից հետո չես ամուսնանում նրա հետ: Վերջապես եթե առաջացել է արդեն նման լուրջ ամուսնության խնդիր ուրեմն այդ մարդը դարձել է այնքան իրական շոշափելի ու հասկանալի որքան շրջապատի մյուս բոլոր ռեալ ու ծանոթ մարդիկ: Ու ստեղ արդեն առաջին ծանոթության միջոցը բացարձակ դեր չի խաղում ախր:
Love has an enemy, but it is already defeated!
Այո, ես իմ ամուսնուն այդպես եմ գտել:
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ