մի բան էլ հիշեցի, որ հեչ չեմ սիրում, բայց չմտածեք, որ դա կապված է քաղաքական հայացքներիս հետ. չեմ սիրում, տանել չեմ կարողանում ժենգյալով հացը, բաղադրության մեջ կան որոշ կանաչիներ , որ ինձ շատ տհաճ են
մասուրի հյութ էլ չեմ սիրում , բայց հարգում եմ,որովհետեվ ետ հյութը ստիպողաբար խմելու փոխարեն նվեչ ստացա իմ վեբ-կամերան
աաա տոմատի հյութից ահավոր հյութ չկաաաաաաա
Ավելացվել է 2 րոպե անց
մի բանկայի չափով ունենք տանը, հաճույքով ցանկության դեպքում ձեզ կտամ(մենակ տատին չիմանա![]()
Վերջին խմբագրող՝ Նարե: 14.11.2008, 00:26: Պատճառ: Գրառման ավելացում
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Մոդերատորական։ Հիշեցնում եմ, որ թեման չսիրած ուտելիքների մասին է. թեմայից դուրս յոթ գրառումները ջնջվել են։ Խնդրում եմ թեման զրուցարանի չվերածել։
Դե նախ ասեմ, որ ուտելուց առաջ աղիքը հանում են, հետո եթե աղիքն ուտես էլ վնաս չի տա։ Շատ նրբերշիկներ էլ կան, որ էլի աղիքով են սարքում (փաթաթում)։ Երշիկն էլ են առաջ աղիքի մեջ լցրել։ Էդ հիմա է, որ ինչ նյութ ասես չկա, ինչի մեջ կուզեն կլցնեն։
Մեկ էլ ասեմ, որ քո ասած պատրաստման ձեւը տապակելն ա, իսկ խորովածը ձեթով չի լինում։ Ամեն դեպքում ես ուզզակի կլպում եմ սուջուխը, ու դնում եմ չոր թավայի վրա, իրա մեջ ինչքան յուղ կա, հերիք ա։
Հա, մեկ էլ թեմայից շեղվելով ասեմ, որ եփած` տապակած ձեթը ահավոր վնասակար ա, ու առաջացնում է քաղցկեղ։։
Էս վերջում հայտնաբերեցի որ իկռա չեմ սիրում,սպանեն էլ չեմ ուտի![]()
Նաիրուհի (23.04.2011)
Աճառով սնկով փլավ
Առավոտվանից սոված մեռնում եմ, բայց էդ փլավը չեմ կարա ուտեմ:
Ինչքան ասես կանֆետ ու թխվածք կերա, արդեն վատ եմ:
Կարտոֆի եմ դրել գազին, սպասում եմ էփի:
Համաձայն եմ, աճառով փլավից տրաքում եմ, ինչքան էլ սոված մնամ չեմ ուտի
Մեկ էլ գրեչկա (հայերեն չգիտեմ ոնցաԻսկ բոլոր մնացած դեպքերում ամենակեր եմ
Օրինակ մարդիկ կան, որոնք ուտելիքի տեսքից ու հոտից արդեն որոծում են ուզում են նրանք նման բան ուտեն թե ոչ, նույնիսկ եթե ուտելիքը երկնային համ ունենա .... Չեմ հասկանում նման մարդկանց![]()
Վերջին խմբագրող՝ ivy: 28.11.2008, 17:51:
Ուղեղ![]()
Նաիրուհի (23.04.2011)
Այծի պանիրը, սպանեն էլ չեմ ուտի
![]()
Աջափ-սանդալ՝ զզվում եմ![]()
Չեմ սիրում մսեղեն՝ ցանկացած տեսակի: Միայն հոտից արդեն վատ եմ զգում... Խանութի էդ բաժինները փորձում եմ էնպես շրջանցել, որ հոտը չհասնի քթիս: Նաև կարագոտ, յուղոտ ուտելիքները դուրս չեն գալիս: Համ էլ չեմ սիրում շատ քաղցր ուտելիք, հատկապես՝ թխվածքաբլիթ, բայց օրինակ՝ ոչ շատ քաղցր մրգային պիրոգ կամ մրգային պաղպաղակ հաճույքով կուտեմ:Մեկ էլ չեմ սիրում թեյ և սուրճ:
Էնպես որ, ինձ հյուր գալուց խնդրում եմ հաշվի առնել, որ ես տանը ոչ միս ունեմ, ոչ կարագ, ոչ շաքարավազ, ոչ թեյ, ոչ էլ սուրճ:![]()
Վերջին խմբագրող՝ ivy: 28.11.2008, 18:08:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ