Ամեն ինչ էլ ուտում եմ համարյա, մենակ մի բան երբեք չեմ ուտի կամ էլ, որ սովից մեռնելու լինեմ կարողա ուտեմ , դա քրջիկ կոչվող զզվելի ճաշն է
Հ.Գ. Թող ինձ ներեն բոլոր Քրջիկ սիրողները![]()
Ամեն ինչ էլ ուտում եմ համարյա, մենակ մի բան երբեք չեմ ուտի կամ էլ, որ սովից մեռնելու լինեմ կարողա ուտեմ , դա քրջիկ կոչվող զզվելի ճաշն է
Հ.Գ. Թող ինձ ներեն բոլոր Քրջիկ սիրողները![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Էդ մի բանը դու պիտի չասեիր: Չե՛ս ներվեւմ:
Կյանքում չեմ ուտի «Թոք»: Արյա բա դրա հոտը:
Inna (08.08.2011)
Խաշլամա...![]()
![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Freeman (08.05.2011)
Վայ, Նարե ջան, 100մ-ը քիչ ես ասում: Ես էդ ճաշը համտեսել եմ, ախր համտեսելը որն ա, է՜, ամոթի դարդից մինչև վերջին գդալը կերել եմ: Ահավոր էր:
Կոնչոլ էլ չեմ սիրում: Էս ճաշատեսակը հիմնականում Հայաստանի հյուսիսարևելյան շրջաններում են սարքում: Չիմացողներին ասեմ, որ կոնչոլը սարքում են բացառապես հացով: Մի քանի օրվա հնության հացը մանր կտրտում են, յուղով սոխառածի մեջ շատ քիչ ջրով եփում, հետո էլ ուրց-մուրց, համեմունքներ, ձու: Հեչ համով չի ու ահավոր գիրացնող ա: Էդ շրջանների ժողովուրդը, օրինակ, որ մի քիչ գիրուկ մարդ են տեսնում, ասում են` կոնչոլով պահած մարդ ա:
Չեմ սիրում սոխ (մանավանդ սոխառած), սխտոր, մակարոնեղեն, խավիծ, խաշիլ, դդում, դդմիկ, խեցգետին, մսեղենից հիմնականում թռչնի միս եմ ուտում, ոչխարի մսից կմ-ներով հեռու եմ փախչում, իսկ կենդանիների ոտք ու գլխից, փոր-փորոտիքից, սիրտ ու թոքից ու հազար ու եսիմինչերից սարքած ճաշատեսակների հոտից վատանում եմ, էլ ուր մնաց` ուտեմ:
Սուրճը ուտեստ չի, բայց ասեմ, էլի. էդ էլ չեմ սիրում (մենակ մի տեսակի լուծվող սուրճ էի խմում, էն էլ Հայաստանում վաճառքից հանել են) : Սուրճի հոտից էլ եմ վատանում ու եփելիս, որպեսզի հոտը քթիս չհասնի, գլուխս թեքում եմ ու միշտ թափում
:
Հա, մեկ էլ չեմ սիրում, որ մաղադանոսը սմբուկի հետ են օգտագործում. դրանց համադրությունից ահավոր համ ա առաջանում:
Ոնց որ էսքանը: Էլի հիշեմ, կգրեմ:
In consiliis nostris fatum nostrum est.
Hab (09.05.2011)
Ամպ ջան, բայց կոնչոլը նույն քրջիկն ա (եթե սխալ եմ գրել, կներեք), Գյումրիում դրան կոնչոլ են ասում, Երևանում՝ քրջիկ: Ամենաչսիրածս ճաշն ա, տատիկս էր շատ սիրում պատրաստել ու մենակ ինքն էր ուտում
![]()
I may be paranoid but no android!
Իսկ ես երբեք չեմ ուտի պասուց տոլմա........
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Հայուհի (09.05.2011)
Վայ, ոնց եմ զզվում ոչխարի մսից...մեկ էլ որ թոք են պատրաստում.........հոտից արդեն փշաքաղվում եմ ու...![]()
Люди охотно верят тому, чему желают верить...
Ռուֆուս ջան, իմ ասած կոնչոլն էլ էդ հացով ճաշատեսակն ա, երևի նույն անունն ունեն, բայց տարբեր բաղադրություն /կամ էլ քո ասածը երևի կոնջոլ ա, իմը՝ կոնչոլ/: Էդ հացով կոնչոլը, ճիշտն ասած, մենակ նշածս շրջանների բնակիչների մոտ եմ հանդիպել: Ինձ թվում ա՝ ԿԳԴ-ն գլխի կընկնի՝ որ ճաշատեսակի մասին եմ գրել:
In consiliis nostris fatum nostrum est.
Բորշը.....
Էրկու տարի բանակում ամեն օր բորշ,
բորշի 90 տոկոսը մնում էր, ջուրը քամում էին, մի քիչ կարտոշկա էին ավելացնում իրիկունը տալիս էին որպես ռագու....
ռագուի 90 տոկոսն էլ մնում էր, տանում էին կամանդիրի խոզերին....
7 տարի ա բանակից էկել եմ, անունը լսելուց դաժե սրտխառնուք եմ զգում....![]()
Ընդհանրապես կարելի է ասել «քարից կակուղ» ամեն ինչ էլ ուտում եմ, հատկապես սիրում եմ ինձ անհայտ ճաշատեսակներ փորձել, սակայն չեմ սիրում ցանկացած ՎԱՏ պատրաստված ճաշատեսակ։
Եթե նույնիսկ իմ ամենասիրած ուտելիքը լինի, որը պատրաստված է «անտաղանդ ու անշնորհք» խոհարարի ձեռքով, հաստատ չեմ ուտի։
Ես մածուն չեմ ուտում ու սպաս, բայց թան սիրում եմ:
սպաս հատիսա տոլմա շիլա բրինձ բադրջան կաբաշկա հավի նրբերշիկ սունկ և այլն
Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ