ինչ հուդա-քրիստոնեա-իսլամական աշխարհի մասին է խոսքը՞՞՞
Չեմ պատրաստվում հիմա այս թեմայում քննարկել, թե «ինչ աշխարհում եմ» ապրում ու ինչի եմ հավատում ու արի դու էլ մի քննարկի, մանավանդ, եթե աղավաղում ես ու այլ կերպ մեկնաբանում
![]()
Նույն գիտելիքը տրվել և տարածվել է բոլոր ազգերին, նույնիսկ մենք`հայերս մեզ համարում ենք քրիստոնեական արժեքների «ավելի» մոտ, քան մյուս բոլոր ազգերը, քանի որ առաջիններից ենք ընդունել քրիստոնեություն: Բայց արի ու տես, որ լրիվ ուրիշ արժեքներ ունեցող ազգեր, որոնք շատ ավելի ուշ են կազմավորվել քան հայերը, շատ ավելի հումանսիտ են, քան մենք:
Այո', պատրաստ եմ կրկնել բոլոր գրառումներս հատ-հատ ու բոլորի համար պատասխանատու եմ: «Աստված չի երկնքից իջեցնում արժեքները», նկատի եմ ունեցել, որ աստված հենց այնպես չի բերում պատրաստի մատուցում արժեքները, ինքնիրեն ափլոդ-դաունլոդ չի լինում: Այդ արժեքները ընկալելու համար դեռ մտավոր ու հոգեվոր աշխատանք է պետք կատարել, հետո` առօրյա աշխատանք, որպեսզի այդ արժեքները տարածվեն նաև ամեն մարդու կյանքի վրա, պահպանվեն բոլորի կողմից:
Ոչ ոք ֆրանսիացիներին, անգլիացիներին, նույն ամերիկացիներին, ավստրալիացիներին, ճապոնացիներին, արաբներին և ո'չ ոքին առանձին ականջին չի եկել ասել` էսպես է պետք ապրել:
Եթե ձեզ լսենք, մենք ամենասուրբ, ամենահումանիստ ազգերից մեկն ենք, եղել ենք: Քրիստոնեական արժեքների կրող ենք եղել, բայց չգիտես ինչու` հիմա վայրի ցեղի ենք նմանվել` անհասկանալի ազգային մտածելակերպով, անհասկանալի ազգային դեմքով: Այստեղից-այնտեղից վերցրած, խառը, շիլաշփոթ:
Ամեն առանձին մարդու մտածելակերպը ու արժեքները միասին հենց կազմում են ազգային արժեքներ ասվածը: Եթե մեծամասնությունը «աղքատ» է, ազգը սկսում է անկում ապրել:
Էջանիշներ