User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Անվերնագիր

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անվերնագիր

    Աստղամած երկինքը մի պահ շառագունեց պրոտոնային հրթիռի կուրացուցիչ ցոլքից և կրկին մթնեց։ Գլանաձև տիեզերանավը փափուկ վայրէջք կատարեց անծանոթ մոլորակի վրա։

    Հրթիռի ողորկ, մետաղափայլ իրանի վրա լույսի թելեր ուրվագծվեցին։ Անձայն բացվեց տիեզերանավի դուռը, և սկաֆանդրներ հագած երեք տիեզերագնացները ծալովի աստիճանով հերթով իջան մոլորակի փափուկ, կանաչ մակերևույթի վրա։ Նրանք լավ գիտեին, որ մոլորակի հյուրընկալ տեսքը խաբուսիկ է. միջավայրի ջերմաստիճանը քսաներկու անգամ բարձր էր նորմայից, խիտ, գազային մթնոլորտը՝ թունավոր։ Սակայն այդ փոքրիկ մոլորակի բնությունը չէ, որ հետաքրքրել էր Միջաստղային Խորհրդին։ Հասանելի տիեզերքի ամենահեռավոր անկյուններից մեկում, երկար ու ապարդյուն որոնումներից հետո, վերջապես գտնվել էր մի նոր աշխարհ, որտեղ Բանական Կյանք կար։ Եվ հիմա Գալակտիկան անհամբեր սպասում էր Առաջին առաքելության արդյունքներին՝ երկու հազար ստանդարտ-տարվա մեջ առաջին անգամ դիմավորելու համար Խորհրդի նոր անդամներին, օգնելու, աջակցելու, սովորեցնելու և, անշուշտ, նորեկներից սովորելու ու ճանաչելու համար։

    Տիեզերագնացների առաջադրանքը հստակ էր. աննկատ հետևել այլմոլորակայիններին, պարզել զարգացածության աստիճանը, կենսակերպը, սովորույթները, ֆիզիոլոգիական ու հոգեկան առանձնահատկությունները, ապա հանդիպել նրանց ու տեղեկացնել, որ նրանք միայնակ չեն Տիեզերքում և առաջարկել միանալ Միջաստղային Խորհրդին։ Սկզբում աշխատանքը շատ լավ էր ընթանում. երեք տեղական տարվա մեջ (տասնութ ստանդարտ-օր) հայտնաբերվեցին և քարտեզագրվեցին մոտակա բոլոր խոշոր բնակավայրերը, ուսումնասիրվեց տեղի բնությունն ու կենսոլորտը և, անշուշտ, միակողմանի կապ հասատվեց բնիկ ցեղերի հետ։ Ցավոք, այլմոլորակայինները, հակառակ ընդունված կարծիքի, ամենևին էլ առավել զարգացած չէին, քան Միջաստղային Հանրապետության քաղաքացիները։ Ընդհակառակը՝ նրանց քաղաքակրթությունը դեռ օրորոցային, նախնադարյան վիճակում էր։ Էլեկտրականությունը հայտնաբերված չէր, ատոմային ռեակտորներ չկային, իսկ միջաստղային թռիչքների ու պոզիտրոնային համակարգիչների մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Հոգևոր մակարդակը (եթե, իհարկե, կարելի է կիրառել «հոգևոր» բառն այնպիսի էակների մասին, որոնք ձեր ծնկներից են, փափուկ, երկարուկ շոշափուկներ ու նույնպիսի իրան ունեն և, ընդհանրապես, ոչնչով բանական արարածների չեն հիշեցնում) նույնպես անմխիթար էր։ Կարճատև խորհրդակցությունից հետո որոշվեց քաղաքակրթման գործընթացը սկսել հենց հոգևորից։ Եվ քանի որ տիեզերագնացներին խստիվ արգելված էր ժամանակից շուտ երևալու այլմոլորակայիններին (ասենք՝ վերջիններս չէին էլ ընկալի սովորական խոսքը. նրանց հաղորդակցման համակարգը բոլորովին այլ ֆիզիկական սկզբունքների վրա էր հիմնված), որոշվեց արհեստական պայմաններում ստեղծել մի նոր էակի, որը արտաքնապես նման կլիներ բնիկներին, սակայն իր մեջ կպարփակեր այն ամբողջ լավն ու բարին, այն ամբողջ զորեղ մշակույթն ու քաղաքակրթությունը, ինչին Հանրապետությունը հասել էր խաղաղության հազարավոր տարիների ընթացքում։ Կլոնավորումը և աճը տևեց երկու ստանդարտ-ժամ, արարածի մտավոր ծրագրավորումը՝ հինգ։ Միջքաղաքակրթային կենդանի կամուրջը պատրաստ էր։ Սկսվում էր ամենակարևոր ու ժամանակատար փուլը՝ այլմոլորակայիններին կրթելու ու «դարձի բերելու» աշխատանքը։
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Եկվոր (24.05.2010), Նաիրուհի (11.10.2010), Շինարար (03.07.2010)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր

    Հաջորդ գիշերը Երկրորդ տիեզերագնացն աննկատ մտավ բնիկներից մեկի բույնն ու նորածնին դրեց այլմոլորակայինի կողքին։ Դուրս եկավ, սկաֆանդրի հաղորդակն ուղղեց դեպի խավար երկնքի աստղերի գրկում առկայծող կետը՝ մայր-նավը։ Պատրաստ է, Առաջի՛ն։ Եվ հիմա, ըստ սոցիալական հոգեմաթեմատիկայի հիմնարար հաշվարկների, մնում էր լոկ սպասել երկու հարյուր ստանդարտ-օր՝ մինչև բնիկ արարածները կատարելապես կքաղաքակրթվեին, մինչև միջնորդի սերմանած բարին ու լավը անխուսափելիորեն կհասունանային, կտարածվեին ու կհաղթեին տեղացիների նախնադարյան բարքերին։ Միջամտել այլևս չէր կարելի։

    Երեսուն օրը մեկ տիեզերագնացներն իջնում էին մոլորակի վրա և հետևում էին դեպքերի զարգացմանը՝ իրենք մնալով անմասն։ Ամեն ինչ ընթանում էր ըստ նախապես մշակված և այլ մոլորակների վրա բազմիցս փորձարկված նախագծի։ Միջնորդն արդեն կարողացել էր իր շուրջը համախմբել հազարավոր համակիրների, որոնք, իրենց հերթին, պետք է տարածեին Բանական Արարածի իրավունքների միջաստղային սկզբունքներն ամբողջ մայրցամաքով և ապա՝ մոլորակով մեկ։ Քաղաքակրթման ուղին սկսված էր։

    Երկուհարյուրերորդ օրվա առավոտյան Երրորդը վայրէջք կատարեց բնիկների քաղաքից ոչ հեռու՝ մի բլրի հետևում և, միացնելով սկաֆանդրի միմիկրիան, աննկատ խառնվեց այլմոլորակայինների ամբոխին։ Քաղաքում այդ օրն ինչ-որ անսովոր իրարանցում էր տիրում։ Կենտրոնական հրապարակում մեծ ամբոխ էր հավաքված։ Երրորդը գիտեր, որ բնիկներն իրենց գալստյանն են սպասում։ Ցեղապետի կացարանի առջև՝ հարթակի վրա, Երրորդը նկատեց իրենց միջնորդին՝ շրջապատված արտաքուստ հուզված կամ անհանգստացած թվացող բնիկների մեծ խմբով։ Շուտով բազմության մեջ ինչ-որ շարժում ծագեց։ Ամբոխը, միջնորդի գլխավորությամբ, սկսեց ձգվել դեպի այն բլուրը, որի հետևում Երրորդը թաքցրել էր իր նավակը։ Երրորդը քայլում էր այլմոլորակայինների կողքով և ապարդյուն փորձում նկատել տիեզերական քաղաքակրթության ու մշակույթի նշանները։ Երթը շարունակվում էր։ Մոտենալով բլրին՝ միջնորդն այն չշրջանցեց, այլ սկսեց դանդաղ բարձրանալ վերև։ Բլրի գագաթին Խաչ էր կանգնեցված։
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (11.10.2010), Շինարար (03.07.2010)

  5. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր

    Մտահղացվել և գրվել է մի երկու ժամում: «Ոգեշնչման» աղբուր է եղել Բորխեսի մի պատմվածքը:
    DIXI
    carpe noctem

  6. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր

    Նավակը տիեզերանավի հետ ես? ես ինչ-որ գնացի դեպի Նոյի տապան...
    իսկ խաչը? այսինքն միջնորդին էին խաչում?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. #5
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտահղացվել և գրվել է մի երկու ժամում: «Ոգեշնչման» աղբուր է եղել Բորխեսի մի պատմվածքը:
    Բորխեսի պատմվա՞ծքը, թե՞ Աստվածաշունչը
    Իդեպ, ինչպե՞ս է կոչվում այդ պատմվածքը։ Ասա, ես էլ կարդամ։

    Եթե քրիստոնեական դավանաբանության տեսանկյունից նայենք, մորմոնիզմի տարրեր կան

    Շնորհակալություն հորինվածքովդ կիսվելու համար։ Հետաքրքիր էր կարդալը։

    Հ․Գ․ Մեկ էլ չհասկացա՝ ինչ է «պրոտոնային հրթիռը»։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  8. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր

    Ճիշտն ասած, հետաքրքիր էր կարդացվում, բայց մի տեսակ բարդ էր, կամ էլ ես եմ բութ...
    Բլուրը ինձ մոտ ասոցացվեց Գողգոթայի հետ...Եվ հետո ես աղերսները այլ մոլորակի ու երկիր մոլորակի զուտ հոգևոր հարթության վրա տարա...չգիտեմ...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (24.05.2010)

  10. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր

    Մի՞թե պարզ չէր: Այլմոլորակայինները հենց մարդի՛կ էին: Բլուրը հենց Գողգոթա՛ն էր: Միջնորդը հենց Հիսու՛սն էր: Որոշ հուշումներ տեքստում կային. օրինակ՝ Բեթղեհամյան աստղի մասին էի ակնարկել: Կամ՝ կարելի էր հաշվել, որ երկու հարյուր ստանդարտ-օրը երեսուներեք երկրային տարվա է հավասար:

    Բարդ չէր, ընդհակառա՛կը: Փորձել եմ շատ պարզ գրել, ոչ մի երկար նախադասություն չկար, ոչ մի ճոռոմ համեմատություն կամ թիթիզ արտահայտություն չի օգտագործվել: Կարճ-կոնկրետ: Մի քիչ անմշակ է, իհարկե, համաձայն եմ:
    DIXI
    carpe noctem

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (24.05.2010)

  12. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի՞թե պարզ չէր: Այլմոլորակայինները հենց մարդի՛կ էին: Բլուրը հենց Գողգոթա՛ն էր: Միջնորդը հենց Հիսու՛սն էր: Որոշ հուշումներ տեքստում կային. օրինակ՝ Բեթղեհամյան աստղի մասին էի ակնարկել: Կամ՝ կարելի էր հաշվել, որ երկու հարյուր ստանդարտ-օրը երեսուներեք երկրային տարվա է հավասար:

    Բարդ չէր, ընդհակառա՛կը: Փորձել եմ շատ պարզ գրել, ոչ մի երկար նախադասություն չկար, ոչ մի ճոռոմ համեմատություն կամ թիթիզ արտահայտություն չի օգտագործվել: Կարճ-կոնկրետ: Մի քիչ անմշակ է, իհարկե, համաձայն եմ:
    Դե, երկար նախադասությունները ոչ միշտ են բարդության նշան, կարճերն էլ՝ պարզության։ Իմ կարծիքով, գեղարվեստականությունը պակաս էր. կարծես հոդված լիներ։ Աչքիս թիթիզությունից ու ճոռոմաբանությունից խուսափելով՝ մյուս ծայրահեղության գիրքն ես ընկել. շատ չոր ու ցամաք է ստացվել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր

    Դե, կարելի է ասել, հենց հոդված էլ էր: Կամ, եթե կուզես, տարեգրություն: Ճիշտն ասած՝ գործի տեղը ընդմիջումներին գրելուց հետո լրիվ նորից կարդացի ու ես էլ զգացի, որ մի տեսակ «անհամ» է (վերևում դրա համար էի գրել՝ անմշակ է): Բայց ոչ մի բան չկարողացա փոխել. մի երկու ոչ էական աստղամած-մաստղամած եմ ավելացրել ու վերջ: Կարծում եմ՝ ոչ թե «ոչ գեղարվեստական» է, այլ՝ չափազանց կարճ: Չի հասկացվում՝ ինչի մասին է:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Ի դեպ՝ դա, կարելի է ասել, իմ ոճն է: Էս գրառումս էի կարդում ու նկատեցի, որ նույն՝ կցկտուր նախադասություններն են ու վերջակետերի առատությունը :
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 13.11.2008, 00:27: Պատճառ: Գրառման ավելացում
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (24.05.2010)

  15. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր

    Երևի ես շատ խելացի եմ, որովհետև միանգամից հասկացա թե ինչի մասին էր պատմվածքը

    Լավն էր, բայց կարելի է մի քիչ էլ վրան աշխատել
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (24.05.2010)

  17. #11
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, կարելի է ասել, հենց հոդված էլ էր: Կամ, եթե կուզես, տարեգրություն: Ճիշտն ասած՝ գործի տեղը ընդմիջումներին գրելուց հետո լրիվ նորից կարդացի ու ես էլ զգացի, որ մի տեսակ «անհամ» է (վերևում դրա համար էի գրել՝ անմշակ է): Բայց ոչ մի բան չկարողացա փոխել. մի երկու ոչ էական աստղամած-մաստղամած եմ ավելացրել ու վերջ: Կարծում եմ՝ ոչ թե «ոչ գեղարվեստական» է, այլ՝ չափազանց կարճ: Չի հասկացվում՝ ինչի մասին է:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Ի դեպ՝ դա, կարելի է ասել, իմ ոճն է: Էս գրառումս էի կարդում ու նկատեցի, որ նույն՝ կցկտուր նախադասություններն են ու վերջակետերի առատությունը :
    Շա~տ մեծ հետաքրքրությամբ կարդացի: Շատ մեծ սպասումներ ունեմ, հուսով եմ` կշարունակես
    Հեչ էլ կցկտուր չէր, շատ ճիշտ ես արել, որ գիտական ոճով ես գրել Նույնիսկ կասեի, որ կարող էիր ավելի չոր էլ գրել: Սա գիտաֆանտաստիկ ոճ է, ռեալսիտական: «Մեղմ զեփյուռն օրորում էր թիթեռնիկներին»-ը թող մնա ռոմանտիկ ստեղծագործություններին
    Սպասում եմ, որ կզարգացնես միտքն ու նոր մտածելու թեմաներ կտաս
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (24.05.2010)

  19. #12
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր

    Տես երեկվա գրառումս
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Նյուտ Հայկօ-ի գրածը կարդացիր ? մեռել եմ
    Բիբլիան էդ տղայի ձեռքը չտաք

  20. #13
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր

    Բիբլիան էդ տղայի ձեռքը չտաք
    Խի նո՛ր ե՞մ կարդացել: Ու ոչ միայն էդ «բիբլիան»:

    Նյուտ Հայկօ-ի գրածը կարդացիր ? մեռել եմ
    Թեմայից հեռու մեռի, մեռելներից սիրտս խառնում ա:


    Ժողովու՛րդ, եթե ասելու բան չունեք, ոչինչ մի՛ ասեք, խնդրում եմ:
    DIXI
    carpe noctem

  21. #14
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր

    Հայկ, Վոննեգուտը մի հատ գիրք ունի` Сирены Титана.
    Հաջորդ հանդիպմանը բերելու եմ, որ կարդաս...volens nolens

    Քաղաքակրթության ծննդի լավ լուծում էիր գտել, ապրես

  22. #15
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անվերնագիր

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովու՛րդ, եթե ասելու բան չունեք, ոչինչ մի՛ ասեք, խնդրում եմ:
    Ախր ասել ենք, չես պատասխանում Հարցրի՝ Բորխեսի պատմվածքի անունն ի՞նչ է։

    Իսկ հասկանալին հասկանալի էր ամեն ինչ։
    Քեզանից խնդրել են շարունակություն գրել։ Ես խորհուրդ կտայի որպես մեկնակետ վերցնել Ս․ Հովհաննես Աստվածաբանի «Հայտնությունը»։ Հետաքրքիր է, ինչպիսի մեկնաբանություն ունես այդ գրքի վերաբերյալ։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Անվերնագիր....
    Հեղինակ՝ Alex-Grig, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 26.11.2016, 21:27
  2. Անվերնագիր
    Հեղինակ՝ delicate, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2015, 20:43
  3. Պոեզիա. Անվերնագիր
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 28.08.2012, 12:51
  4. անվերնագիր...
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 07.03.2011, 22:39
  5. Պոեզիա. Անվերնագիր
    Հեղինակ՝ Marii, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 25.06.2010, 21:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •