Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, ֆիլմ չի ստացվի: Ամբողջ գրվածքը կառուցված ա էն բանի վրա, որ դու ոչ էդ այլմոլորակայիններին չես տեսում, ոչ էլ՝ տիեզերագնացներին: Պատկերացրու՝ նկարազարդ հեքիաթ լիներ, նկարում էլ՝ սկաֆանդրով ինչ-որ անդուր, վեցոտանի-երկգլխանի մեկը Բեթղեհեմյան աստղի լույսի տակ նորածին երեխա է դնում գոմի մսուրի մեջ: Սաղ համը կհելներ, չէ՞ :
Չէ Հայկօ ջան դա էլ եմ մտածել: Կարելի էր սկսել մոլորակի զարգացման պատմությունից. ասենք մեր ժամանակներից մոլորակը սկսում է զարգանալ ու գնում հասնում է եսիմ որ ժամանակները... բայց դե իտոգում էտ մեր մոլորակը չի զարգանում, այլ իրենց: Հետո էդ մեր զարգացած մոլորակի պատվիրակները(որը իրականում իրանց պատվիրակներն են) գտնում են մի մոլորակ (որը իրականում մեր մոլորակն է): Այ ստեղից մի քիչ զգույշ պետք ա շարունակել, որ գաղտնիությունը պահպանվի: Թե ինչ է անում Հիսուսը երկրի վրա, պետք չի նկարել, պետք է ցույց տալ, որ վերեւում ինչ որ հաղորդագրություններ են ստանում իրա արածների մասին: Այսինքն գլխավոր հերոսը ոչ թե միջնորդը կլինի, այլ Միջաստղային կոմիտեի գլխավորը:
Ոնց որ մի քիչ խառը ասեցի, որ չհասկանաս, ավելի պարզ կասեմ...