User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Սպիտակ սենյակը…

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սպիտակ սենյակը…

    Սպիտակ սենյակը…
    Սենյակում ամեն բան ներդաշնակ էր, գունային խաղաղ մթնոլորտ։ Ամեն ինչ փոխվեց , երբ իրերը հանկարծ շունչ առան ու հերթով սկսեցին խոսել։ Ու ամեն մի խոսք ինչ-որ տխրության արտացոլանք էր, ամեն մի բառ՝ ինչ-որ չասված հարցերի պատասխան, ամեն մի տող ինչ-որ պարտադրող խորհրդի էր նման։Գույները հետզհետե խունանում էին, իսկ հետո չտարբերվեցին միմյանցից։
    Առաջինը խոսեց կարմիր վարագույրը։ Աղջիկը լուռ լսում էր, նույնքան լուռ հոսում էին արցունքները։ Նա ամեն ինչում խեղճին մեղադրում էր։ Ասում էր,որ նա մենակ է,որովհետև սիրտն իր ոչ մեկի առաջ չի բացում,որ նրան չեն հասկանում, քանզի բոլորին հասկանալի ձևով չի խոսում, սառնասիրտ ու անտարբեր է դարձել։ Ասում էր,որ շատերը նրան հարգում են ու սիրում, բայց երբեք չեն կարողանում ճիշտ բնորոշել,ու դրա պատճառը ոչ թե միանշանակ տարբերվելն է բոլորից, այլ՝ թաքնվում է, չի թողնում՝ իրեն ճանաչեն։
    —լռի՛ր,—գոչեց աղջիկը,—ես մենակ չեմ, ԱՍՏՎԱԾ ԻՆՁ ՀԵՏ Է։
    Ու կյանքն էլ ամենափրկիչ աղոթքի էր նման…
    Կարմիր վարագույրը հանկարծ աղջկան ճերմակ թվաց…
    Երկրորդը խոսեց փայտագույն գրասեղանը.
    —Հոգնել եմ արդեն քո ամենօրյա անձև ձևերից։ Հոգնել եմ քո բռունցքի հարվածներից, երբ հանկարծ ինչ-որ մի բանից սաստիկ բարկացած ես լինում։ատում եմ արդեն քո ձեռքերի հպումն իմ մաշկին։ Մի քիչ լռի՛ր. մտքերդ չափազանց անհասկանալի են, իսկ ես չեմ սիրում, երբ ինչ-որ բան ինձ համար պարզ չէ…
    Աղջիկն ավելի ուժգին, քան երբևէ հարվածեց սեղանին.սա էլ հանկարծ ճերմակեց, ու աղջիկը մոռացավ, թե ինչ գույն ուներ դեռ մի քանի վայրկյան առաջ։ Հետո մտածեց, թե իրեն թվաց. սեղանը միշտ էլ սպիտակ էր եղել…
    Հետո նայեց այդքան սիրելի, այդքան հարազատ դարչնագույն արջուկին ու աղերսեց.
    —Փոքրի՛կս, միայն թե դու մի՛ խոսիր։
    Արջուկն անտարբեր սկսեց խոսել ու միակն էր, որին ուշադիր լսեց։
    —Ես զգում եմ քո սրտի ջերմությունը, երբ այնպես քնքշանքով գրկում ես, ամուր սեղմում կրծքիդ ու ասում, որ ես քո ամենասիրելի խաղալիքն եմ, քո անշունչ ընկերը, մինչդեռ չգիտես, որ շունչն ինձ պետք չէ խոսելու համար։Գիտես՝ ինչն եմ քո մեջ ատում...երբ հանկարծ տխուր ես լինում, ինձ գրկում ես անսովոր սառնությամբ ու այնքան ուժգին, ասես ուզում ես ճզմել քո գրկում։Ատում եմ, երբ մաշկիս վրա զգում եմ քո արցունքները։ Կամ էլ, երբ հանկարծ դաղվում եմ սենյակիդ պատերին. մտածում եմ՝ ով է այս խելագարը…և դեռ ասում ես որ քո ամենասիրելի ընկերը ե՞ս եմ…
    Աղջիկն առավ փափուկ արջուկին իր գրկի մեջ ու շշնջաց. «Ներիիիր…»։ Հանկարծ արջուկն ընկավ, ու աղջկան թվաց, թե փախչում է իրենից, մինչդեռ ցնորքի հասցնող ներկայացումը հուշեց, որ գցի նրան։
    Չորրորդը խոսեց մահճակալը՝ նորից կարմիր ծածկոցով ծածկված.
    —Վերջերս քո պատճառով հանգիստ չունեմ։ Անքուն գիշերներդ ինձ արդեն ոչ թե անհանգստացնում են, այլ կատաղության հասցնում, որովհետև ինքս էլ հանգստանալ չեմ կարողանում։
    Կամ անընդհատ շուռումուռ ես գալիս ու ինքդ քեզ ասում, որ քունդ չի տանում, կամ եթե քնում ես, հանկարծ վեր ես թռնում ու սարսափած պատմում երազդ. խանգարում ես արդեն հազվադեպ դարձած քունս։ Ել չեմ դիմանում…այս գիշեր պիտի ամեն ինչ ասեի, հերիք է կոկորդս պատռեմ այս խեղդող լռությամբ…
    —Լռի՛ր,—շշուկով գոռաց աղջիկը, որ մարդկանց չարթնացնի։
    Մահճակալն իր ծածկոցով ամբողջովին ճերմակեց։Աղջիկը վախեցավ սենյակի կիսատ ճերմակությունից, դեմքն ահից գունատվեց։Հետո սկսեց նայել պատուհանից. քամուց ինչ-որ շշուկ էր լսվում, բայց նա չէր հասկանում, թե ինչ է ասում քամին, մինչդեռ այդ անլսելի ու աննշմար խոսքերը եկել էին կարծես հանգստացնելու…ու նա սկսեց դողալ։
    —ոչ,ոչ,գիշերը ճերմակ լինել չի կարող։
    Գիշերն էլ գունատվեց աղջկա թվացյալ զառանցանքներից։ Ետևում ինչ-որ իրեր էին խոսում…վախենում էր շրջվել…վախենում էր,որ այնտեղ էլ ճերմակ ճշմարտությունն է…այսպես գոնե մեկ-մեկ տրորում էր աչքերն ու նորից գիշերն էր տեսնում, իր իրական հագուստներով։
    Մտքով անցավ՝ չլինի՞ թե գժվում է…
    Ձայները հանկարծ վերածվեցին արհամարհված աղաղակների։
    Աղջիկն աչքերը փակեց ու սկսեց ճանկռել սենյակի պատերը։ Ամենազոր աղոթքն ամենուր էր շնչում, բայց մտքերն արդեն աղոթքից շատ հեռու էին, ու մի՞թե ցնորքն աղոթելու իրավունք ունի։
    ............................................................................................................
    Առավոտյան համատարած ճերմակության մեջ ինչ-որ անսովոր ջերմություն եկավ ու առանց հարցնելու ներխուժեց ՍՊԻՏԱԿ ՍԵՆՅԱԿ…
    Աղջկա գունատ ու հյուծված ձեռքերը չգիտես ինչու սկսեցին կռվել անծանոթ թվացող արևի շողերի հետ, մինչդեռ այդ անեղծ ջերմությունն էր, որ եկել էր որպես միակ փրկություն երկնքի խաղաղ հորիզոններից…
    Ուշացել էր միշտ ժպտադեմ լուսաբացը. առավոտն արդեն գիշերից ոչնչով չէր տարբերվում...
    Ինչ-որ մարդիկ եկան ու տարան նրան. ամեն ինչ նույնն էր։
    Խենթը վախեցավ.
    —Աստվա՛ծ իմ, միայն թե չխելագարվեմ…
    Էլ գույներ չկային, բայց միօրինակ Սպիտակ սենյակում կյանքը դեռ ամենափրկիչ աղոթքի էր նման։Արդե՛ն մինչև վերջ խելագարվածը ինչպե՞ս էր, սակայն վախենում նորից խելագարվելուց…
    …Ու եթե միայն, անշունչ իրերը մի գիշերվա համար շունչ չառնեին…
    24.05.06

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (12.07.2010), Ամպ (24.03.2011)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ սենյակը…

    Ինչպես միշտ, անչափ տպավորիչ էր, բայց հստակ կարծիք հայտնելու համար մի անգամ էլ պիտի կարդամ։ Իսկ հիմա էլ չեմ կարող։ Վաղը նորից կկարդամ։

    Ի դեպ, սկզբի մասերը, երբ կարդում էի, անմիջապես ակումբի անդամներից մեկին հիշեցրեց այդ աղջիկը։ Գուշակեք, թե ում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #3
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ սենյակը…

    Լավ ես գրում Alize_etoilik: Որակով, սիրուն և չեմ վախենում կրկնվել՝ տպավորիչ:

    Իսկ ինչ վերաբերվում ա աղջկա, նա ինձ ամենասկզբից թված նուրբ, շատ սպիտակ մաշկով սև մազերով մի աղջիկ, այնպես որ տենց մարդ ոնց որ չկա մեր ֆորումում:

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Գուշակեք, թե ում։
    Ինձ թվում ա, որ քո մտքով Բյուրակնը կանցներ ել ով պիտի լիներ:

  5. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ սենյակը…

    Ոնց որ իմ մասին լիներ

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Guest-ի խոսքերից
    Ինձ թվում ա, որ քո մտքով Բյուրակնը կանցներ ել ով պիտի լիներ:
    աաաաաաաա, փաստորեն ուրիշների մտքով էլ եմ ես անցել: աչքիս իսկականից իմ մասին էր, ես չգիտեի

  6. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ սենյակը…

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ոնց որ իմ մասին լիներ

    Ավելացվել է 1 րոպե անց

    աաաաաաաա, փաստորեն ուրիշների մտքով էլ եմ ես անցել: աչքիս իսկականից իմ մասին էր, ես չգիտեի
    Հա, ես էլ հենց քեզ նկատի ունեի։ Բայց շատ հուսով եմ, որ միայն կերպարն է նման։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #6
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ սենյակը…

    Իսկ ես կարդալուց ինձ տեսա, և մի սրսուռ անցավ մարմնովս.....
    Շատ պատկերավոր էր, ու ի դեպ շատ ճշմարիտ իրոք երբ արդեն չգիտես ինչ անել, ամեն ինչ կորցնում է իր իմաստը, բայց գուցե կլինի փրկարար նկարիչ, որը գուցե իր ներկապնակը բացի ու փրկի այդ ճերմակությունից........ այո՞

  8. #7
    Սկսնակ անդամ Sunlight-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    49
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ սենյակը…

    Շատ լավն էր... Երևի բոլորս էլ մեր ինչ-որ մասնիկը կարող ենք գտնել պատմվածքում:

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Սպիտակ սենյակը…
    Ասում էր,որ նա մենակ է,որովհետև սիրտն իր ոչ մեկի առաջ չի բացում,որ նրան չեն հասկանում, քանզի բոլորին հասկանալի ձևով չի խոսում, սառնասիրտ ու անտարբեր է դարձել։ Ասում էր,որ շատերը նրան հարգում են ու սիրում, բայց երբեք չեն կարողանում ճիշտ բնորոշել,ու դրա պատճառը ոչ թե միանշանակ տարբերվելն է բոլորից, այլ՝ թաքնվում է, չի թողնում՝ իրեն ճանաչեն։
    24.05.06
    Երեկ ինձ մոտ հենց այսպիսի վիճակ էր: Եվ ոչ միայն երեկ, շատ հաճախ եմ նման զգացողություն ունենում, պարզապես երեկ "հիվանդությանս" սրացում էր:
    Ինչ լավ է, որ ես մենակ չեմ...

  9. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ սենյակը…

    երբ գրում էի, ես էի այդ հերոսուհին…
    Բայց սա իհարկե հոգեվիճակ է, որը կարող է ծանոթ թվալ շատ շատերին…
    Իմն իհարկե գժվելու չափ սպիտակ չէր…ուժեղ է պետք լինել

  10. #9
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ սենյակը…

    Մեջբերում IceGirl777-ի խոսքերից
    Իսկ ես կարդալուց ինձ տեսա, և մի սրսուռ անցավ մարմնովս.....
    Շատ պատկերավոր էր, ու ի դեպ շատ ճշմարիտ իրոք երբ արդեն չգիտես ինչ անել, ամեն ինչ կորցնում է իր իմաստը, բայց գուցե կլինի փրկարար նկարիչ, որը գուցե իր ներկապնակը բացի ու փրկի այդ ճերմակությունից........ այո՞
    Այո…բայց կա մի շատ կարևոր բան…մենք ամեն ինչում մեզ ենք գտնում,մինչդեռ մեկ-մեկ պիտի մեր շուրջը նայենք…
    տառապող մարդը փախչում է մարդուց և ինքն իրենից,բայց նրան ստեպ-ստեպ մոտենալ ու օգնել է պետք…
    Թեկուզ լռությամբ հուշելով նրան,որ ինքը մենակ չէ…
    Այդ ժամանակ միայն կհամոզվենք, որ նման չենք միայն իրենց մասին մտածող, թեկուզ վիրավորված անշունչ իրերին…
    Թող ձեզանից ոչ ոք այդ համատարած ճերմակությունը չզգա…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Սպիտակ տողեր
    Հեղինակ՝ Ծուռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.11.2015, 22:37
  2. Սպիտակ ագռավ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.12.2012, 22:07
  3. Սպիտակ նիվաներ
    Հեղինակ՝ Overdose, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.11.2011, 18:48
  4. Իմ մանկական սենյակը
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.01.2009, 18:15
  5. Սև ու սպիտակ
    Հեղինակ՝ Lethal Sweetness, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 28.04.2007, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •