Սիրո՞ւմ եք այլազգի խոհանոցներ։ Փորձե՞լ եք այլազգի ճաշատեսակները։ Ո՞ր ազգի խոհանոցներն եք նախընտրում, որո՞նք չեք սիրում և ինչո՞ւ։
Սիրո՞ւմ եք այլազգի խոհանոցներ։ Փորձե՞լ եք այլազգի ճաշատեսակները։ Ո՞ր ազգի խոհանոցներն եք նախընտրում, որո՞նք չեք սիրում և ինչո՞ւ։
Վերջին խմբագրող՝ ivy: 12.11.2008, 17:26:
Էս ոչ մեկ հայկական խոհանոցից բացի բան չի՞ փորձել։
Փորձել եմ, իհարկե: Արաբական խոհանոցն եմ շատ սիրում (երևի ախպարական արմատներս են մեջս խոսում), մի տեսակ յուրահատուկ համեմունքներ ունեն, որ դուրըս շատ են գալիս՝ թե՛ քաղցրավենիքի և թե՛ այլ ճաշատեսակների մեջ: Ամենաշատը՝ դա: Չինաճապոնական խոհանոցը չեմ սիրում, շատ «անհամ» է: Ֆրանսիական խոհանոցն էլ գրեթե չեմ հավանել, մանավանդ՝ ծովային ճաշատեսակները: Իտալական պաստան շատ համով է, մանավանդ՝ ճիշտ սոուսով: Ֆրանսիական ֆոնդյուն եմ սիրում: Տենց...
DIXIcarpe noctem
Պաշտում եմ մեքսիկական խոհանոցը..... Ափսոս, որ Հայաստանում մեքսիկական ֆասթֆուդ չկա
Սիրում եմ չիլի (կարմիր լոբով ու տավարի մսով սոուսանման ճաշ), թաքոս (լավաշիկի մեջ տարբեր բանջարեղեններ ու միս) , բուռիտոս , գուակամոլե ու տարբեր տեսակի սալսաներ, էնչիլյադա, նաչոս (պանիրը շատ շատ պետք ա լինի) , քեսադիլյաս, թամալես (եգիպտացորենի պաստա փաթաթված եգիպտացորենի տերևների մեջ, մի խոսքով մեքսիկական տոլմա ) ու դե իհարկե թեքիլյա
Սիրում եմ արաբական խոհանոցը, ուղիղ մի տարի լանչս Նուրիից էի պատվիրում.....
Չինականն է հետաքրքիր, մսեղենից ու ձկնեղենից էնպիսի համով ճաշատեսակներ են սարքում, որ մատներդ հետը կուտես....
Մնացածից իսպանական խոհանոցից պաելյա եմ սիրում, իտալականից պաստա ու պիցցա, շվեյցարականից ֆոնդյու.... Վրացականի մասին էլ չասեմ
I may be paranoid but no android!
ես տենց բաներ չեմ փորձել…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Հնդկական խոհանոցը մեծ մասամբ չեմ սիրում, ինչքան ուտեստներ փորձել եմ, չեմ հավանել, հիմնականում դրանցում գրեթե մշտապես առկա curry (հայերենը չգիտեմ) համեմունքի պատճառով, որի մենակ հոտից վատանում եմ։ Հնդկականից մանգոյի լասսի եմ սիրում։
Չինականից շատ բան չեմ փորձել, բայց ինչ էլ փորձել եմ՝ չեմ հավանել։
Կորեական խոհանոցն էլ, ինչքանով որ ծանոթ եմ, չեմ սիրում. անհամություն։
Մի անգամ էստեղ՝ ԱՄՆ-ում աֆրիկյան ռեստորան էինք գնացել. շոկի մեջ էի. ինչ կերա, հավանեցի (ինձ հետ նման բան դեռ չէր եղել )։ Երեքով համատեղ ահագին տարբեր բաներ էինք պատվիրել՝ փոքր չափաբաժիններով, որ բոլորս ամեն ինչից համտեսենք։ Շատ համով էին, բայց ոչ մեկի անունը չիմացա։
Մեքսիկական խոհանոցից մենակ բըրիտո եմ կերել ու շատ եմ սիրում՝ սալսայով։ Հաճախ եմ ուտում, մի երկու անգամ էլ ինքս եմ փորձել սարքել տանը։
Առայժմ էսքանը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ամենից շատ սիրում եմ իտալական խոհանոցը:Եդ պաստաները,տարբեր սոուսներով,րիզոտոները:Չինական խոհանոցը շատ եմ սիրում,բայց ուտում եմ մանրամասց ուսումնասիրելուց հետո,թե մեջը ինչ կա:Միշտ պատվիրում ենք քաղցր հավիկ սօյա սոուզով:Պարսկական խոհանոց ուհ շատ եմ սիրում:Միսը լիմոնով մարինադ արած ու որպես գարնիռ սև ու սպիտակ բրինձ,առանց յուղի:Ես ինքս էլ սիրում եմ պատրաստել:Ու լիքը համով բաներ եմ կարում
Հնդկականը շատ լավնա:Մանավանդ եթե կծուի սիրահար էս:Կծուն էլ երևի գիտեք,որ ուժեղ բարձրացնումա սեքսուալությունը,աֆրոդիզիակա համարվում: Բայց ահավոր վատացել եմ,եդ հնդկական խոհանոցի պատճառով:Մի ժամանակ աննդհատ ուտում էի հնդկական ուտելիքներ,որովհետև շատ էի հավանում:Հետո զգացի որ մաշկիցս մի տեսակ տարօրինակ հոտա գալիս:Իսկ շատ շուտով պարզեցի,որ էն հացը որ ուտում եմ,վրան սենց սև կետիկներ կայն:պարզեցի,որ մռջյունի փոշի է:Ու երկար տևեց մինչև ստամոքսս րիսթարթ արեցի:Ու հիմա մինչև մանրամասն չեմ հարցնում,նույնիսկ ջուր էլ չեմ խմում
Ես էլ եմ Նուրին սիրել,բա եդտեղի լահմաջուն,շատ համովիկա:Կարծում եմ իտալական բրուսկետաներն էլ են շատ համով ու լազանյան:Իսկ ինչ վերաբերվումա ԹԵՔԻԼԱՅԻՆ,եթե ասում էս սիրում էս,սենց խմի,չնայած կարողա արդեն փորձել էս:Մի բաժակում Թեքիլան,մյուսում էլ կծու բիբարը կտրում էս սուր կողմով,որ փոքր բաժակ ստացվի,դնում էս վոդկայի բաժակի մեջ,ու էդ կծու բիբարի մեջ լցնում էս լիմոնի սոկ:Խմում էս թեքիլան,վրայից էլ մի կում էդ բիբառի պարունակությունից Հա ու էդ բիբառով բաժակի բերանին քսի աղ
Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 13.11.2008, 03:27:
Սիրում եմ ամենաշատը արաբական խոհանոցը ՝ տարբեր քյուֆթաները, սառմաները , փախլավաները /ուշքս գնում ա/, տոլմաները…
մենակ իսկական արաբականը
Ֆրանսիական խոհանոցից սիրում եմ սնկով ապուրները հատուկ ինչ-որ համեմունքներ ու ձև ունեն պատրաստելու
Մնացածի նկատմամբ` պաստաներ, պիցաներ, տարբեր ձև պատրաստած, համեմունքներով լանգետներ, տապակած մսեր, ... անտարբեր եմ, ավելի շատ սիրում եմ նոր ու արտասովոր համեր փորձել, այդ պատճառով չինական խոհանոցն է դուրս շաաատ եկել....
Մանավանդ կծու-թթու- քաղցր ուտեստները, ծովամթերքով, սև և դեղին սնկերով...
նաև շա~տ յուրահատուկ է լիմոնի և դաղձի /mint խոտերի/ համադրությամբ պատրաստված հավի միս և ձուկը.....
Չինական խոհանոցում նաև մսի պատրաստման մոտեցումն է տարբեր.... երբեք չեմ հանդիպել մեծ կտորներով տապակած միս... Միսն այնպես են պատրաստում, որ մի ուրիշ բան է դառնում...
Ճապոնականը չգիտեմ, բայց որ ստեղի սուշին սուշի չի, իսկ իսկական սուշին ուտելու բան չի, դա հաստատ
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Հնդկական խոհանոցից եմ փորձել.... համով ուտեստներ և ճաշեր ունեն, բայց մի քիչ կծու են : Հիմա անուններ չեմ հիշում, բայց լավն են
Ի դեպ ես էլ եմ զգացել այդ հոտերը:ivy-ի խոսքերից
Ես էլ եմ շատ սիրում, ընդհանրապես հնդկական ուտելիքների համար խելքս իմս չի... Հա, հոտը անտանելի կպնում է ամեն տեղ, բայց ոչինչ, համը տեղը հանում է։
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ